Այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրի, դուրս են հրավիրվելու դահլիճից 1 կամ 7 օրով․ Արարատ Միրզոյան

Համավարակով պայմանավորված, պարետատան որոշմամբ՝ ԱԺ դահլիճում այսուհետեւ լինելու են միայն դիմակով։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցերի քննարկումներից առաջ հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրի, նախազգուշացվելու, ապա դուրս են հրավիրվելու դահլիճից 1 կամ 7 օրով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ պահպանված է սոցիալական հեռավորությունը, ինչից հետո Միրզոյանն էլ նկատեց, որ բարձրախոսները կարող են կրիչներ լինել։ Նա չցանկացավ շատ տեխնիկական մանրամասներ մեջբերել, այնուամենայնիվ, հայտարարեց, որ շփվում են, խոսում են, հպվում են, ուստի ապահով է դիմակը կրելը, նաեւ՝ օրինակ ծառայելու համար։

Միրզոյանը նաեւ վերհիշեց դեպքը, երբ փակ տարածքում է եղել եւ չի կրել դիմակ, ապա նկատեց, որ շատ սխալ է վարվել, մտածել է, որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողություն է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, որ դիմակով անհարմար է խոսել եւ հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա։ Հետեւաբար եւ շեշտեց, որ պարետի որոշումները չեն կարող կիրարկվել խորհրդարանում։ «Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, բնականաբար, բոլորս կողմ ենք, բայց խոսելու ժամանակ, կամ երբ պահպանված է սոցիալական հեռավորությունը, թող պատգամավորն իր պատասխանատվությամբ որոշի՝ ինչ տիրույթում կրի կամ չկրի»,- ասաց Մարուքյանը եւ հիշեցրեց իր առաջարկը, որ նիստերը լինեն սահմանափակ քանակությամբ պատգամավորներով կամ հեռավար, սակայն քաղաքական մեծամասնությունը չհամաձայնեց։

Միրզոյանն էլ պատասխանեց՝ րոպեներ առաջ շեշտել է, որ հարցն ունի 2 ենթատեքստ։ Այստեղ կա նաեւ քաղաքացիներին օրինակ ծառայելու, մեր բոլորի եւ ընտանիքի անդամների առողջության մասին մտածելու շերտը, եւ այսպես շարունակ։ «Դուք պնդում եք անում, որ սա չի կարող տարածվել պատգամավորների վրա, եւ ես՝ որպես ԱԺ նախագահ, չեմ կարող կիրառել նախազգուշացման միջոցները։ Ես ուզում եմ վերահաստատել, որ կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում եւ խնդրում եմ կրել դիմակ ԱԺ նիստերի դահլիճում․ սա ընդունեք որպես խնդրանք»,- ասաց Միրզոյանը՝ կոչ անելով նաեւ չդիտարկել սա որպես մարտահրավեր, համարձակությունների չափում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3026 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին