Կրկին խոսում են օլիպիական խաղերը չեղարկելու մասին. ՄՕԿ նախագահը չի բացառում

Հերթական անգամ մամուլում խոսակցություն է տարածվել արդեն իսկ 1 տարով հետաձգված օլիմպիական խաղերը չեղարկելու վերաբերյալ: Նման հավանականության մասին հարցրել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, ու նա չի բացառել: Բրիտաական BBC-ն ներկայացրել է վերջինիս մեկնաբանությունն այս թեմայով:

«Անկեղծ ասած՝ ես հասկանում եմ, դու չես կարող անընդհատ 3-5 հազար աշխատակից վարձել կազմկոմիտեի համար: Դու չես կարող ամեն տարի փոփոխել միջազգային մարզական մեծ ֆեդերացիաների օրացուցային պլանները: Դու չես կարող անընդհատ անորոշության մեջ պահել մարզիկներին: Հնարավոր չէ այդքան ծանրաբեռնել օրացույցը օլիմպիական մյուս խաղերի միջոցառումների հետ միասին, հետեւաբար այս առումով ես հասկանում եմ ճապոնացի մեր գործընկերներին»,- ասել է նա:

Հարցին, թե որքանո՞վ է վստահ, որ խաղերը կկայանան, Բախն ուղիղ չի պատասխանել: Նա ընդգծել է, որ դա կախված է հանգամանքներից: Նշել է, որ պետք է սպասեն իրադարձությունների զարգացմանը, որպեսզի տեսնեն՝ ինչ տեսք է աշխարհն ունենալու, ու համապատասխան որոշումներ կայացնեն:

«Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների: Հստակ նպատակ կա խաղերն սկսել հաջորդ տարի հուլիսին: Սցենարները դիտարկելիս կարող են հարցեր առաջանալ առողջապահական թեմաների վերաբերյալ, գուցե մարզիկների, նրանց որոշ մասի կամ այլ մասնակիցերի կարանտինի անհրաժեշտություն լինի: Ինչպիսի՞ն է լինելու կյանքն օլիմպիական ավանում: Բոլոր սցենարները քննարկման ենթական են, եւ դրա համար եմ ասում, որ սա ահռելի աշխատանք է, քանի որ շատ տարբերակներ կան, ու դրանց մասին հիմա խոսելը հեշտ չէ: Երբ հստակ պատկերացում ունենանք՝ ինչպիսի տեսք կունենա աշխարհը 2021թ. հուլիսին, այդ ժամանակ համապատասպան որոշում կկայացնենք»,- ասել է Բախը:

Նա անդրադարձել է նաեւ կարծիքներին, ըստ որոնց, խաղերը կարող են անցկացվել փակ դռների հետեւում՝ առանց հանդիսականների: Ըստ նրա՝ նման խոսակցությունները ենթադրություններ են: Նա շեշտել է, որ նման տեսարանը չի համապատասխանում օլիմպիական ոգուն:

«Դրանք ենթադրություններ են: Դա այն չէ, ինչ մենք ուզում ենք, քանի որ օլիմպիական ոգու իմաստներից է նաեւ երկրպագուների միավորումը, եւ հենց դա է այդքան յուրահատուկ դարձնում խաղերը, որ աշխահի բոլոր երկրներից երկրպագուները հավաքվում են օլիմպիական մարզադաշում եւ միավորվում են»,- նշել է Բախը:

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը, որոնք պետք է կայանային այս տարի հուլիսի 24-ից օգոսստոսի 9, տեղափոխվել են 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Ավելի վաղ խաղերի հնարավոր չեղարկան մասին խոսել էր Տոկիո 2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին: Նրան հարցրել էին՝ արդյոք հնարավո՞ր է, որ արդեն 1 տարով հետաձգված խաղերը կրկին հետաձգվեն, եթե կորոնավիրուսի վտանգը մնա, նա պատասխանել էր, որ այդ պարագայում ոչ թե կհետաձգվեն, այլ կչեղարկվեն:

Հայաստանն այս պահին Տոկիո 2020-ի 4 ուղեգիր ունի: Անվանական ուղեգրեր ունեն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (բազմամարտ) եւ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52կգ): Եվս 2 ուղեգրեր կան հունահռոմեական ոճի ըմբշամարտում՝ 97 եւ 77 կգ քաշային կարգերում: Դրանք անվանական չեն, սակայն մարզիչները հայտարարել են, որ գնալու են օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվորապայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) եւ Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Կարապետ Չալյանը (77կգ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22929 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ