Դատարանը մերժել է Արմեն Թավադյանի գործով դատախազին վարույթից հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր նշանակված էին «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ երկու քրեական գործերով դատական նիստեր, որոնցից մեկը կայացել է, մյուսը՝ հետաձգվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Գործերից մեկով, հիշեցնենք, Արմեն Թավադյանն ու Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառելու համար: Այս գործն ի սկզբանե մակագրված է եղել Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին, սակայն վերջինս առաջին դատական նիստին որոշում է կայացրել գործը փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մյուս քրեական գործը: Այդ գործով, որով տուժողի կարգավիճակ ունի հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Գասպարին, Թավադյանը  մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Մեր զրույցում Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ Թավադյանը այսօրվա նիստին չի մասնակցել՝ համավարակով պայմանավորված: Ներկա չի եղել նաեւ Վարդգես Գասպարիի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ուստի այդ գործով նշանակված նիստը հետաձգվել է: Ինչ վերաբերում է Թավադյանի եւ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործին, պաշտպանը տեղեկացրեց, որ դրանով կայացել է նախնական դատական նիստ. «Այս գործով դատախազին բացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ նշելով, որ նախաքննության փուլում շատ խախտումներ են արվել, որոնց վրա դատախազը աչք է փակել, եւ ամենահիմնականն այն է, որ Վերաքննիչ դատարանն է օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատել, որ ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասով հիմնավոր կասկած չկա, իսկ դրանից հետո որեւէ բան գործում չի ավելացվել, եւ անտեսելով դա՝ Դատախազությունը գործն ուղարկել է դատարան»: Խուդոյանի խոսքով՝ դատարանը, քննության առնելով իր միջնորդությունը, որոշել է այն մերժել: Թե ինչ հիմքով, իրեն հայտնի չէ. դատարանի որոշումը դեռ չի ստացել:

Այնուհետեւ քննարկվել է երկու գործերի միացման հարցը, որը, սակայն, հետաձգվել է. դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա: Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի համոզմամբ՝ միացումը ավելի շատ խանգարելու է գործերի քննությանը. «Միացման դատավարական նպատակը հենց այն է, որ ավելի հեշտ լինի դատարանի համար, բայց քանի որ սա դատական վարույթ է, եւ մի գործը մյուսի հետ կապ չունի, տարբեր ամբաստանյալներ են, տարբեր դատախազներ, մեկով տուժող կա, մյուսով՝ չէ, ավելի շատ բարդացնելու է պրոցեսը, քան հեշտացնի»: Հարցին՝ պաշտպանական կողմը միայն գործընթացի բարդացմա՞ն խնդիր է տեսնում, թե՞ նաեւ իրավական ընթացակարգերի, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Իրավական խնդիր կա, որ ավելի շատ վերաբերում է Վարուժան Մկրտչյանին, միջնորդավորված՝ նաեւ Արմեն Թավադյանին. ի սկզբանե այս գործով օրինական կազմը եղել է Արթուր Մկրտչյանը, իսկ օրենսդրությունը չի նախատեսում մի քանի դատարանների վարույթում եղած գործերի միացում, ինչ-որ մեկնաբանություն տվել է պարոն Մկրտչյանը, որ ուղարկի պարոն Ֆարխոյանին, որպեսզի վերջինս քննարկի այս հարցը, բայց այդ գործը ուղարկելու ընթացակարգ ոչ ԲԴԽ որոշումներով, ոչ դատավարությամբ նախատեսված չէ, դա ավելի շատ մեկնաբանական-ստեղծագործական մոտեցում է, ու թեեւ մենք սկզբունքորեն դեմ չենք եղել, բայց քանի որ օրենքը դա չի նախատեսում, պաշտոնատար անձը դա չի կարող անել»: Հարցին՝ արդյո՞ք այդ միացումը չի արվելու Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի շրջանակներում, ըստ որի՝ քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, Խուդոյանը պատասխանեց, որ եթե նույն դատավորի մոտ լինեին, խնդիր չէր առաջանա. «Բայց երբ դատավոր է փոխվում, արդեն մակագրման ընթացակարգ է խախտվում, որովհետեւ համակարգը պատահականության սկզբունքով մակագրել է մի դատավորի, բայց ստացվում է, որ արդեն որոշված է, թե ով է լինելու դատավորը»: Ինչ վերաբերում է գործով մյուս ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանին, վերջինս չի առարկել գործերի միացմանը. «Սակայն Վարուժան Մկրտչյանն այժմ պաշտպան չունի, նախաքննության փուլում հրաժարվել է իր պաշտպանից, այնուհետեւ նրան տրամադրվել է հանրային պաշտպան, որից եւս հրաժարվել է, ինչը քննիչը ընդունել է, բայց իմ կարծիքով՝ չպիտի ընդուներ. միայն իր ցանկությունը բավարար չէ, որովհետեւ Քր. Դատ. օրենսգիրքը պահանջ է նախատեսում, որ եթե երկու ամբաստանյալներից մեկը պաշտպան ունի, մյուսը եւս պետք է ունենա»: Խուդոյանի խոսքով՝ թեեւ Մկրտչյանը նշել է, որ ինքը կարող է իր իրավունքները ինքնուրույն ներկայացնել, սակայն դատարանը որոշել է հաջորդ դատական նիստով նրա համար հանրային պաշտպան ներգրավել:

Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց նաեւ, որ ինչպես Արմեն Թավադյանի վերաբերյալ նախորդ գործով, սրանով եւս գործի նյութերը իրենց չեն տրամադրվել Թավադյանի համար հասկանալի լեզվով՝ ռուսերենով. «Գլխավոր դատախազությունը հերթական խախտումն է արել՝ ռուսերեն թարգմանված նյութեր մեզ չտրամադրելով, նույն խնդիրը նույն դատավորի մոտ նաեւ մյուս գործով էր. քննչական մարմիններն իրենց ծախսերը քչացնում են դատարանի ծախսերի հաշվին»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դատական նիստը այդպիսով հետաձգվել է, որպեսզի պատրաստվեն նյութերի թարգմանությունները:

Մեր զրույցում մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը նշեց, որ գործերի միացումը իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նկատի ունենալով, որ նույն դատարանի վարույթում գտնվում են մի անձի՝ Արմեն Թավադյանի կողմից ենթադրաբար կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, ուստի, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով  ապրիլի 15-ին կայացած դատական նիստի ժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարանին՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է»: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի բացարկի միջնորդությանը, դատախազը տեղեկացրեց, որ դրա դեմ առարկել է համապատասխան փաստարկներով, եւ դատարանը որոշել է այն մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 1-ին:

Տպել
1895 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը