Միջազգային սկանդալ. Բայդենի եւ Պորոշենկոյի՝ 1 միլիարդ դոլար կաշառքի մասին ձայնագրությունը հայտնվել է համացանցում

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն այժմ էլ անցնում է պետական դավաճանության եւ իշխանության չարաշահման հոդվածներով հարուցված նոր քրեական գործերով այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը երեկ հրապարակել է Պորոշենկոյի դեմ հնչեղ ապացույց:

Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն: Թերթի տվյալներով՝ դատախազությունը Պորոշենկոյի դեմ գործին է կցելու այն կրիչը, որը ներկայացրել է Դերկաչը: Կրիչի վրա Պյոտր Պորոշենկոյի, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ ձայնագրությունն է:

Ավելի վաղ Դերկաչը հրապարակել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, ենթադրաբար՝ Բայդենի ու Պորոշենկոյի ձայներով: Այդ ձայնագրությունները, ըստ պատգամավորի, վկայում են միջազգային կոռուպցիայի եւ նախկին նախագահի պետական դավաճանության մասին:

Խոսակցություններից մեկում նշվում է, որ Ջո Բայդենը պահանջել է  Ուկրաինայի նախկին դատախազ Վիկտոր Շոկինի ազատումը: Որպես փոխհատուցում, ըստ ձայնագրության, Բայդենը խոստացել է Ուկրաինային փոխանցել 1 միլիարդ դոլար:

Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի եւ Վլադիմիր Գրոյսմանի կողմից նախարարների կաբինետի հաստատման հարցերը, ավելին՝ խոսակցություններից մեկում Պորոշենկոն, դատելով ներկայացված ապացույցներից, Բայդենին հաստատել է Ռադայում կոալիցիայի բացակայության հարցը:

Դերկաչը հայտնել է, որ բոլոր ձայնագրությունները ստացվել են լրագրողներից եւ փոխանցվել գլխավոր դատախազի գրասենյակին՝ հանցագործությունների մասին հայտարարությունների հետ միասին՝ քրեական գործ հարուցելու համար:

Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, որը աշխատանքից ազատվել է 2016-ին, երեկվա այս բոլոր բացահայտումներից հետո իրավապահ մարմիններում հայտարարություն է գրել՝ իր աշխատանքներին Բայդենի միջամտության մասին:

«Украинские новости» գործակալությունը, հետաքննությունների Պետբյուրոյի իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է հիշյալ հանգամանքով քրեական գործ հարուցելու մասին:

Նախկին գլխավոր դատախազը նաեւ փորձել է բողոքարկել իր պաշտոնանկությունը վերաքննիչ ատյաններում, բայց՝ անօգուտ: Նա նոր բողոք է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն դատարանի վճռաբեկ վարչական դատարան 2019 թվականի սեպտեմբերին: Հենց նույն ամսվա ընթացքում Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին կայացած զրույցի արձանագրությունը: Դրան նախորդել էին լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Ուկրաինայի առաջնորդի հետ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը հավանաբար խնդրել է, որ Ուկրաինայում հետաքննեն Բայդենի որդու՝ Հանթերի մասին գործը: Արձանագրությունը փաստել է, որ Թրամփը խնդրել է Զելենսկիին հետաքննել Շոկինի ազատման հանգամանքները, որն ազատվելու ժամանակահատվածում զբաղվել է Burisma Group-ի գործով, որի տնօրենների խորհրդի կազմում է եղել Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը:

Գազարդյունաբերությամբ զբաղվող, ոչ պետական այս ընկերությանը՝ Burisma Group-ին, կասկածում էին փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու եւ պետական միջոցները վատնելու մեջ: Նախկին գլխավոր դատախազին, սակայն, չհաջողվեց ավարտին հացնել քննությունը, 2016-ի սեպտեմբերին, Ռադայի քվեարկությամբ եւ իշխանության որոշմամբ նա հեռացվեց պաշտոնից: Վիլտոր Շոկինի ազատումից հետո գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց Յուրի Լուցենկոն: Դա իրականություն դարձնելու համար Ուկրաինայի Գերագույն Ռադան ստիպված եղավ փոխել սահմանադրությունը, քանի որ Լուցեկնոն չուներ իրավաբանական կրթություն, հետեւաբար, չէր կարող զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը:

Լուցենկոյի թեկնածությունը, համաձայն ձայնագրությունների, միասին որոշել են Բայդենն ու Պորոշենկոն: Յուրի Լուցենկոն Պորոշենկոյի մտերիմներից է, նրա կնքահայրը եւ կարող էր Burisma Group-ի, ինչպես նաեւ մի շարք այլ գործերի «ընթացքը փոխել»:

Ուկրաինայի հետաքննությունների պետբյուրոն արդեն 16 քրեական գործ է հարուցել, որոնցում առանցքային մեղադրանքները Պյոտր Պորոշենկոյին են ուղղված: Ընդ որում, պետական դավաճանության մասին քրգործեր արդեն կային, որոնց թվում է Գրոյսմանի նշանակումը կոալիցիայի բացակայության պայմաններում, ինչը գործնականում հնարավոր չէր, բայց փաստացի եղել է:

Նշենք, որ անկախ պատգամավոր Անդրեյ Դերկաչի հրապարակած ձայնագրությունների իսկությունը դեռեւս հաստատված չէ: Արդյո՞ք ձայնագրություններում Պորոշենկոն, Բայդենն ու Քերին են, պետք է առաջիկայում պարզի անկախ փորձաքննությունը: Պատգամավորը հայտնել է, որ ձայնագրություններն ինքը ստացել է հետաքննող լրագրողների մի խմբից, որոնց անուններն ու լրատվամիջոցի անունը չի հրապարակել՝ վերջիններիս չթիրախավորելու համար:

Հավելենք, որ վաղը՝ հինգշաբթի,  գերագույն Ռադայում կարող է ստեղծվել «Պորոշենկոյի կադրերը» անվանումով հետաքննության հատուկ հանձնաժողով: Նախօրեին տարբեր խմբակցությունների պատգամավորները հայտնել են, որ անհրաժեշտ է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Ուկրաինայի 5-րդ նախագահի հնարավոր դավաճանության փաստերի հետաքննության վրա: Այսպիսով, Կիեւը չկարողացավ խուսափել ամերիկյան նախընտրական քարոզարշավումներգրավվելուց, քանի որ Բայդենն էլ, Թրամփն էլ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական թեկնածուներ են:

Տեսանյութը հրապարակել է «112 Украина»-ն: Տեսանյութում Քերիի եւ Պորոշենկոյի խոսակցության ձայնագրությունն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6180 դիտում

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը