Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերջնագիր է ներկայացրել: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի կառույցի համաֆինանսավորումն ու կվերանայի ԱՄՆ-ի անդամակցության հարցը, եթե ԱՀԿ-ն 30 օրում չիրականացնի բարեփոխումները, որոնք պահանջում են Միացյալ Նահանգները:
Այս մասին ասվում է նամակում, որը Թրամփն ուղարկել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իր գրասենյակը հետաքննություն է իրականացրել «կորոնավիրուսի համաճարակին ԱՀԿ-ի անհաջող արձագանքի մասին»:
«Այդ քննությունը փարատել է իմ բազմաթիվ կասկածները, որոնց մասին ես բարձրաձայնում էի արդեն 1 ամիս շարունակ: Ինչպես նաեւ բացահայտվել են նոր դրվագներ ԱՀԿ-ի անգործության վերաբերյալ, որոնք առնչվում են Չինաստանում վարակի տարածման առաջին օրերին կառույցի տված արձագանքին»,- ասվում է Թրամփի նամակում, որը վերջինս հրապարակել է իր «Թվիթերում»:
Թրամփը կոչ է արել ԱՀԿ-ին դուրս գալ Չինաստանի վերահսկողությունից եւ սկսել գործել Չինաստանից անկախ:
«Պարզ է, որ ձեր վերաբերմունքն այս հարցին, եւ կառույցի արձագանքը համաճարակին աշխարհի բնակչության վրա թանկ արժեցավ: Իմ վարչակազմն արդեն սկսել է ձեզ հետ քննարկել այն հարցը, թե ինչպես բարեփոխել կազմակերպությունը, բայց դուք պետք է արագ գործեք։ Մենք վատնելու ժամանակ չունենք»,- նշվում է նամակում:
Հիշեցնենք՝ դեռ ապրիլին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարի գործոում՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակին շատ ուշ արձագանքելու եւ համապատասխան քայլեր չձեռնարկելու, ինչպես նաեւ աշխարհի բնակչությանը վտանգների մասին ժամանակին չիրազեկելու մեջ:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աղետ է, այն ամենը, ինչ նրանք ասում էին, սխալ էր, և դրանք ուղղված են Չինաստանին աջակցելուն»,- իր ելույթներից մեկում ասել էր Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով ամենից շատ տուժած երկրների առաջին հորիզոնականում է: Նրա թվային տվյալները միայն գերազանցում են հաջորդ 9 հորիզոնականներում գտնվող երկրների ցուցանիշները միասին վերցրած: Այս պահին միայն ԱՄՆ-ում վարակակիրների թիվը հասնում է գրեթե 1,5 միլիոնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT