Տերմինալը գողացող անձանց ոստիկանները բռնել են հենց գողության պահին․ ձերբակալվել է 4 տղամարդ

Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից, տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։

Մինչ այդ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել խմբի հանցավոր մտադրության մասին, ուստի հիշյալ վարչությունների, ինչպես և Մաշտոցի ու Էրեբունու բաժինների քրեական հետախույզները բռնեցին նրանց՝ թույլ չտալով ավարտին հասցնել հանցագործությունը։ 23, 27, 26-ամյա երիտասարդներն ու 47-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեքենայում հայտնաբերվել է երկաթե լինգ։ Պարզվել է, որ X5-ի համարանիշերը գողացել են ժամեր առաջ` Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վրայից։

Ե՛վ մեքենայատիրոջից, և՛ վճարահաշվարկային տերմինալի տիրոջից ընդունվել են հաղորդումներ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Տպել
887 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա