22 տարի եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ չլինի․ Նիկոլ Փաշինյան

Եթե անհրաժեշտություն ծագի Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել Հայաստանի նախկին ղեկավարների հետ՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով սակայն, որ նախկինում վարած բանակցությունների մասին ամբողջ ինֆորմացիան, այն ինֆորմացիան, որ իրեն պետք է՝ այսօր իր ձեռքի տակ է։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք արդյունավե՞տ է համարում հակամարտության կարգավորման ներկա ձեւաչափը՝ Փաշինյանն ասաց․ «Ինչ վերաբերում է ձեւաչափին՝ բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական է եւ կարեւոր ենք համարում, որովհետեւ չենք պատկերցնում լուծում՝ առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության։ Եվ գիտեք, խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան: Վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց եւ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ամբողջ Մինսկի խումբը աշխատել է այդ պայմաններում եւ այդպես եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցային սեղանի շուրջ չլինի եւ սա իր հետ բերում է որոշակի բարդություներ։ Մեր պատկերացումն այն է, որ չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների եւ մենք չենք կարող որոշումներ կայացնել նրանց փոխարեն»։

Հարցերից մեկն էլ վերաբերում էր խաղաղապահների տեղակայմանը։ ՀՀ վարչապետն ասաց, որ նախկինում եղած փաստաթղթերում եւ հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել, բայց ամենատարբեր գաղափարներ կարող են ներկա լինել։ «Ես ասել եմ, որ եթե բանակցությունների արդյունքում կլինի այնպիսի լուծում, որին ոչ թե ես հակված կլինեմ ասել՝ այո, այլ որին ես կմտածեմ, որ գուցե չարժի ասել ՝ ոչ, եթե կձեւավորվի այդպիսի տարբերակ՝ ես ԱԺ-ում էլ եմ ասել, ինչ պետք է հետեւի դրան՝ վերցնել այդ տարբերակը, գալ եւ առաջինը՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների հետ, երկրորդը՝ խորհրարանների հետ եւ ժողովրդի հետ քննարկել։

Ես դեռ 2018-ին այնպիսի հրապարակային պայմանվորվածություն եմ կապել մեր ժողովրդի հետ, որ ընդհանրապես որեւէ շահարկման տեղ չի կարող լինել։ Հարց են տալիս՝ իսկ կարող ա՞ Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման գնա։ էդ հարցը դուք ինձ չեք տալիս, այդ հարցը դուք ձեզ եք տալիս՝ իսկ դուք կարո՞ղ եք գնալ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր բանակցային սեղանի մոտ նստած անձը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին եւ ժողովրդին ներկայացնելով ասում է՝ եթե կլինի այնպիսի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, էդ ժամանակ էլի կգանք անվտանգության խորհուրդ եւ այլն»,- մանրամասնեց Փաշինյանը։

Այնուհետեւ նա հարց բարձրացրեց՝ «Ինչու Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ, էդ ով ա էդ մարդը՝ ես ուզում եմ իմանամ։ Եվ սա է ամենակարեւոր արձանագրումը»։ ՀՀ վարչապետն ասաց, որ միտում է նկատում, որ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչերին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել, անընդհատ ասելով, որ վա՜յ, էս ինչ ա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ բանակցային սեղանի շուրջ ամենատարբեր մարդիկ են, կարող են ամենատարբեր, ամենաընդունելիից ամենաանընդունելի գաղափարներ հնչել, եւ հարց բարձրացրեց՝ նման կաշկանդումով ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ՀՀ ներկայացուցչները ականջները փակեն, ասեն մենք չե՞նք լսում կամ թողեն փախնե՞ն բանակցային սեղանի մոտից։ «Սա ի՞նչ մոտեցում է ընդհանրապես։ Ասում եմ՝ Ղարաբաղի հարց լուծողը հայ ժողովուրդն է եւ ես մեր սկզբունքները բազմիցս հրապարակել եմ»,- ընդգեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը կաշկանդված չէ բանակցային սեղանի մոտ եւ բոլորը, այդ թվում հայաստանյան որոշ ուժեր, չեն կարողանալու կաշկանդել իրենց։

Տպել
7339 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել