Երևան
12 °C
Քիչ առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռը իրականացրեց հերթական տարանցիկ չվերթը դեպի Երևան: Չվերթով Երևան են վերադառնալու ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտացուցակում ըստ համարակալման հերթագրված քաղաքացիները: Ի տարբերություն ապրիլ ամսվա ընթացքում կայացած նախորդ 7 չվերթների, որի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, (1300-ը անվճար հիմունքով), այս անգամ քաղաքացիները, որոշ բացառությամբ, իրենք են վճարել իրենց ավիատոմսերի համար:
Դեսպանության մամուլի ծառայություն ուղղված հարցմանը, թե ավելի վաղ ֆինանսական ինչպիսի՞ միջոցներով է կազմակերպվել մոտ 1300 քաղաքացու անվճար տեղափոխումը դեպի Հայաստան, արդյո՞ք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրե՞լ են միջոցներ այդ նպատակի համար, մամուլի ծառայությունը պատասխանել է.
«Դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրություններում բազմիցս նշվել են ավիատոմսերի ձեռքբերման հարցում աջակցություն ցուցաբերած բարերարների, անհատների ու կառույցների անուններն ու անվանումները։ Որոշ աջակիցների անուններ, իրենց իսկ ցանկությամբ, չեն հրապարակվել։ Ավիատոմսերի ձեռքբերումը չի իրականացվել դեսպանության միջոցների հաշվին: Նշյալ ուղղությամբ աշխատանքների իրականացման համար պետական միջոցներ չեն հատկացվել»։
Վերջին մեկ ամսվա ընթացքում Մոսկվայի ժամանակավոր կացարաններում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղավորել է ավելի քան 350 ՀՀ քաղաքացու, որոնց մի մասը կշարունակի մնալ հյուրատներում և սպասել առաջիկա չվերթներին դեպի Հայաստան:
Հարցին, թե ՌԴ տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Մոսկվայում թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներին կացարաններով, ինչպես նաև պարենային զամբյուղներով ապահովելու համար, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իր բյուջեից որքա՞ն գումար է առանձնացրել և ծախսել մինչ այս պահը, մամուլի ծառայությունը մեկնաբանեց, որ սույն թվականի ապրիլի 23-ից սկսած՝ ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների ծախսերը հոգում է դեսպանությունը՝ համաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար իր բյուջեյում հատուկ նախատեսված միջոցներով: Այս օրերի ընթացքում քաղաքացիների կացության վրա ծախսված գումարը կազմել է 675 հազար ՌԴ ռուբլի: Գումարը միանվագ ծախս չէ, քանզի, ինչպես արդեն նշվեց, հյուրատներում դեռ կան թռիչքի սպասող քաղաքացիներ:
«Քաղաքացիների սննդի ապահովումը, ինչպես նաև պարենային զամբյուղի տրամադրումը մեծամասամբ հոգում է դեսպանությունը՝ իր միջոցների հաշվին։ Այս հարցում ևս աջակցություն ենք ստանում անհատ բարերարներից ու տարբեր կառույցներից, որոնք իրենց իսկ միջոցներով կազմերպելու են սննդի ձեռքբերումն ու տրամադրումը», -նշված է մամուլի ծառայության պատասխանում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայիսի 15-ից Ռուսաստանից դեպի Հայաստան կվերագործարկվեն կանոնավոր չվերթեր:
«Հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, սակայն, նրանց համար շարունակելու է գործել ինքնամեկուսացման պայմանը», - ասաց պարետը:
Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին, նույնպես, անդրադարձ կլինի:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT