Ավիաչվերթները կվերագործարկվեն հունիսի կեսերից, իսկ ցամաքային անցակետերը բացելու հարցը դեռ չի քննարկվել. Ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ, նախնական պլաններով, հունիսի կեսից Հայաստանի օդային սահմանները կբացվեն, եւ կսկսվեն չվերթներ իրականացվել:

Ավինյանն այս մասին խոսեց պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին ի պատասխան: Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ե՞րբ է նախատեսվում բացել Հայաստանի պետական սահմանի ցամաքային անցակետերը, եւ երբվանի՞ց են պատրաստվում կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնել:

«Հենց այսօր մինչեւ Աժ նիստը հեռախոսակոնֆերանս եմ ունեցել «Wizz air» ավիաընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, նաեւ անդրադարձանք պոտենցյալ ավիաթռիչքների վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսին ամբողջապես՝ կախված իրավիճակից եւ իրավիճակի գնահատականից, բայց մեր նախնական պլանը այն է, որ դա տեղի ունենա հունիսի կեսերից: Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, դեռեւս մենք քննարկում չենք բացել մեր գործընկերների հետ, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցին նույնպես անդրադառնալու ենք»:

Տպել
1984 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա