Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագիրը։
Նախագիծը ներկայացնելով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ դրա հիմնական նպատակը սոցիալական աջակցությունից զատ, նաեւ ծնելիության խթանումն է:
«Ծրագիրը կսկսի գործել 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող բնակարանների համար, եւ ծրագրի շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ, որտեղ երեխաներ են ծնվելու հուլիսի 1-ից հետո»,- ասաց Բաթոյանը:
Նա նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։
Նպատակային ծրագրերն են՝
միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար,
կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն,
երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկի մարմանն ուղղված աջակցություն։
2020 թվականին նախատեսվում է.
միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,
կանխավճարի ապահովագրություն տրամադրել 540 շահառուի,
երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։
Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվի շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։
Բնակարանների ձեռքբերման պետական ծրագրի համար բնակարանի առավելագույն շուկայական արժեք է սահմանվել 30 մլն դրամը, իսկ շահառուի 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով գումարը կավելանա եւս 5 մլն դրամով:
Պետական աջակցությունը ենթադրում է կանխավճարի վճարման աջակցություն՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանների համար բնակարանի արժեքի մինչեւ 10 տոկոսի չափով, առաջնային շուկայից ձեռքբերվող բնակարանների համար՝ մինչեւ 7․5 տոկոս:
Բնակարան ձեռք բերած ընտանիքում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ դրամական աջակցությունն ամբողջությամբ կուղղվի հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս պայմանները տարածվելո՞ւ են նաեւ զինծառայողների բնակապահովման՝ արդեն գործող ծրագրերի վրա:
Բաթոյանն ասաց, որ ծրագրում որեւէ սահմանափակում չկա։
«Ես խնդրում եմ դա ճշտենք, պարո՛ն վարչապետ, թե չէ բանակն ինձ կգրոհի»,- ասաց Տոնոյանը:
Վարչապետը ծիծաղեց եւ ի պատասխան՝ ասաց․ «Մենք ուզում ենք՝ բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ»։
Այնուհետեւ նա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հանձնարարեց ճշգրտել զինծառայողների՝ ծրագրի շահառու հանդիսանալու հարցը:
«Այսքանից հետո մնում է՝ կարգախոսն էլ մշակենք. «Բոլորս՝ երեխա ունենալու»»,- կատակեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ կախված երեխաների քանակից, աջակցության ծավալները տարբեր են. «Ճիշտ եմ, չէ՞, հասկանում, հետո չպարզվի, որ վերջին տողում գրված է՝ բացառությամբ ու մի 300 տողանոց շարք, որ ոչ մեկի վրա չի տարածվում, ինչպես հաճախ պատահում է իրավակիրառ պրակտիկայում»։
Կառավարությունը միաձայն հաստատեց առաջարկված ծրագրերի փաթեթը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT