Երևան
12 °C
Եվրամիության անդամ երկրները պետք է աստիճանաբար անցնեն սահմանափակումների թուլացմանը եւ ներքին սահմանների բացմանը՝ ամառային արձակուրդներին ընդառաջ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ Բրյուսելում այսօր տարածած հայտարարության մեջ: Այսպես, Եվրահանձնաժողովն առաջարկում է սկզբում բացել Եվրոպական միության տարածքում գտնվող այն երկրների սահմանները, որոնք ունեն միանման համաճարակաբանական պատկեր եւ որտեղ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է արտաքին սահմաններին, դրանք բացելու մասին առայժմ խոսք անգամ գնալ չի կարող:
Ներկա պահին, Եվրահանձնաժողովի որոշմամբ ԵՄ անդամ երկրների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սահմանները պետք է փակ մնան մինչեւ հունիսի 15-ը առնվազն:
Սահմանների բացում.
«Քանի որ ԵՄ անդամ պետություններին հաջողվում է նվազեցնել վիրուսի տարածումը, ազատ տեղաշարժման ընդհանուր սահմանափակումները պետք է փոխարինվեն ավելի նպատակային միջոցներով», - ասվում է ԵՀ հայտարարության մեջ: Եթե սահմանափակումներ մտցնելու ընդհանուր պայմանն այդքան էլ արդյունավետ չի աշխատում առողջապահական տեսանկյունից, ԵՀ-ն առաջարկում է փուլային մոտեցում, որն առաջին հերթին ենթադրում է շրջանների կամ պետությունների միջեւ սահմանների բացում՝ համաճարակաբանական տեսանկյունից իրար նման շրջաններում կամ երկրներում»,-ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ պետությունները պետք է գործեն՝ հիմնվելով 3 չափանիշների վրա.
Առաջինը համաճարակաբանական պատկերն է, մասնավորապես՝ կենտրոնացումն այն ոլորտների վրա, որտեղ իրավիճակը բարելավվում է ՝ հիմնվելով հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի [ECDC] ուղեցույցի վրա եւ օգտագործելով ECDC- ի կողմից մշակված տարածաշրջանային քարտեզը:
Երկրորդը ուղեւորություն կատարելու ընթացքում համապատասխան միջոցներ կիրառելու տարբերակն է, ներառյալ սահմանային անցումներում այն իրավիճակները, երբ ֆիզիկական հեռավորությունը դժվար է ապահովել:
Ի վերջո, երրորդ չափանիշը`տնտեսական եւ սոցիալական, երբ ի սկզբանե որոշվում է աշխատանքային գործունեության շրջանակներում տեղաշարժի գերակայությունը եւ ներառում է անձնական չափորոշիչներ:
Բժշկական ծառայությունների ապահովում.
Ինչպես ասուլիսում այսօր հայտնել է Եվրամիության՝ առողջապահական հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը, ԵՄ երկրները, որոնք ցանկանում են հյուրընկալել եվրոպական զբոսաշրջիկներին այս ամռանը, պետք է երաշխավորեն բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները կորոնավիրուսի հայտնաբերման եւ բուժման համար բոլոր տարիքային խմբերին, ներառյալ՝ զբոսաշրջիկների: «Մենք պետք է վերսկսենք զբոսաշրջությունը եւ տրանսպորտային գործունեությունը, բայց ԵՄ քաղաքացիների առողջությունը պետք է մնա առաջնային: Ուստի զբոսաշրջության վերականգնումը պետք է լինի զգույշ եւ աստիճանական: Զբոսաշրջությունը վերսկսող երկրները պետք է երաշխավորեն բժշկական ծառայությունների պատշաճ տրամադրումը: Զբոսաշրջիկները պետք է վստահ լինեն, որ ԵՄ տարածքում ճամփորդելիս, բոլոր ծառայությունները հասանելի եւ անվճար են լինելու՝ ներառյալ ստացիոնար բուժումը հիվանդանոցներում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Ըստ Եվրահանձնակատարի, այս համատեքստում, ԵՄ-ի անդամ երկրների համակարգված աշխատանքն ու հաղորդակցությունը դառնում է առավել արդիական եւ կարեւոր:
Անվտանգ տրանսպորտ.
Եվրահանձնաժողովը հանձնարարականներ է տալիս Եվրամիության անդամ երկրների երկրների տրանսպորտային գործունեության վերսկսման վերաբերյալ: Այսպես. որեւէ վայր մեկնելու ժամանակ շփումը նվազագույնի հասցնելու համար ուղեւորներին կառաջարկվի տոմսեր գնել եւ մուտքագրվել միայն առցանց: Ֆիզիկական հեռավորությունը պետք է ապահովվի անվտանգության ստուգումների ժամանակ, ինչպես նաեւ ուղեբեռի տեղափոխման պահերին:
Ֆիզիկական հեռավորությունը հեշտացնելու համար հնարավոր է ավելի քիչ ուղեւորներ տեղավորվեն օդանավում՝ բաց թողնելով մի քանի նստատեղեր: «Այն բոլոր դեպքերում, երբ ֆիզիկական հեռավորությունը դժվար է պահպանել, պետք է ձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ, օրինակ ՝ դիմակներ կրել եւ դրանք անվճար տրամադրել անհրաժեշտ վայրերում: Տրանսպորտային միջոցների անձնակազմերին պետք է տրամադրվեն համապատասխան պաշտպանիչ սարքավորումներ: Դռները պետք է ավտոմատ կամ հեռակա կերպով բացվեն վարորդի կողմից յուրաքանչյուր կանգառում, այնպես որ հարկավոր չլինի դիպչել որեւէ կոճակի կամ դռան բռնակների», - բացատրում է ԵՀ-ն:
Բացի այդ, ախտահանող միջոցներ պետք է հասանելի լինեն բոլոր տրանսպորտային միջոցներում, որոնք պետք է օրական մի քանի անգամ ախտահանվեն:
Կապը նվազագույնի հասցնելու համար սնունդ, ըմպելիքներ եւ այլ ապրանքներ այլեւս չեն կարող վաճառվել օդանավում: Եվ վերջում, տրանսպորտային օպերատորներին խորհուրդ է տրվում մշակել ռազմավարություններ այն դեպքում, երբ ուղեւորներից մեկը ճանապարհորդության ընթացքում դրսեւորում է կորոնավիրուսի ախտանիշ:
Ամառ լինելու է, բայց ոչ սովորականի նման.
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ առաջարկությունները միտված են մարդկանց հնարավորություն տալու՝ ստանալ անհրաժեշտ հանգիստ, արձակուրդ եւ մաքուր օդ: Եթե առողջապահական իրավիճակը թույլ է տալիս, բոլոր անհրաժեշտ միջոցներով մարդիկ պետք է կարողանան հանդիպել ընկերներին եւ ընտանիքի անդամներին իրենց երկրում կամ ԵՄ այլ երկրում: ԵՀ-ն նաեւ հստակեցրել է, որ ակտիվ հանգստի եւ մարդաշատ միջավայրերի, այդ թվում՝ լողափերի սիրահարների համար այս ամառ շատ դժվար է լինելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT