Ոչ ոք չի պատրաստվում երեխաներին նկարագրել սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունը․ Կարապետյան

Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու, կարճ ասած՝ մանկապղծության դեմ կոնվենցիայի 50 հոդվածներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում երեխաներին սեփական սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների եւ ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու եւ ինքնապաշտպանվելու ունակություններ տալ։

Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նա հավելեց, որ դա չի նշանակում, թե տարրական եւ միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը։ Ըստ Կարապետյանի՝ դրանք դժվար բառեր են եւ դժվարամարսելի են նույնիսկ որոշ չափահաս մարդկանց համար։ Այստեղ խնդիրը, ինչպես ասաց պատգամավորը, երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին հարմարեցված ունակությունների տրամադրումն է։ Դրանք են՝ ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, հասկանալ, որ իրենց վտանգ է սպառնում։

«Բոլորս էլ գիտենք ծնողավարության շատ ճանաչված մի օրինակ՝ անծանոթներից կոնֆետ չվերցնես։ Սովորեցվելու է, թե ինչպես ճանաչել այդ վաղ նշանները եւ ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից»,- ասաց Կարապետյանը եւ հավելեց, որ տարիքային խումբը շատ տրամաբանակն է, որովհետեւ երեխաներին պետք է սովորեցնել եւ պաշտպանել վաղ տարիքից։

Վերջում Կարապետյանը նորից շեշտեց, որ ոչ ոք չի պատրաստվում քրեական օրենսգիրքը դասավանդել երեխաներին կամ մանրամասնությամբ նկարագրել իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունները։

Տպել
589 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ