Տաքսիների ոլորտը մղվում է դեպի նախնադար

11/05/2020 schedule20:03

Գաղտնիք չէ, որ տաքսիները թույլ են տալիս լուծել մի շարք սոցիալական խնդիրներ։ Իսկ ներկա ճգնաժամի պարագայում նաեւ թույլ կտան ֆինանսական ճգնաժամը հաղթահարել բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակավո կորցրել են իրենց աշխատանքները։ Էլ չասենք այն մասին, որ քաղաքային տրանսպորտը դեռ երկար մնալու է վտանգավոր եւ կարեւոր է ունենալ զարգացած տաքսիների ոլորտ ներկա կորոնավիրուսային ժամանակաշրջանում։
Կառավարությունները անընդհաատ փորձում են կարգավորել տաքսիների ոլորտը։ Հիմա էլ նոր օրիանգիծ է մտել, որին կարելի է ծանոթանալ այստեղ - https://www.e-draft.am/projects/2452/about


Լավ պահերից կարելի է նշել, որ կառավարությունը հասկացել է արդեն, որ օնլայն տաքսիների ոլորտը ոչ միայն գոյություն ունի, այլ նաեւ արդեն հիմնական դերակատարն է։ Եվ օրինագծում էլեկտրոնային հաշվիչը հավասարեցրել են ավանդականին։ Սակայն, կան խնդիրներ եւ դրանք իսկապես շատ են եւ կարող են պազապես կազմաքանդել ոլորտը, նորից հետ մղել դեպի 90-ականներ։


Ֆիզիկական անձ տաքսիստները փաստացի արդեն չեն կարողանա աշխաել օնլայն հարթակների հետ։ Փաստացի մարդկանց ստիպում են անցնել նորից հին տաքսի վարելու տարբերակին։ Այսինքն սպանվում է այն, ինչը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների իրական նվաճումն է այսօրվա տրանսպորտում․ երբ ամեն անհատ կարող է օրվա մի մասը, օրինակ, աշխատանքից հետո դառնալ ուղևորափոխադրող եւ լավացնել ընտանիքի ֆինանսական իրավիճակը։ Հայաստանում այսոր գործում են տասնյակ հազարավոր տաքսիստներ եւ դրանց 90% հենց այդպես, օրվա ի հատվածը աշխատանքից հետո տաքսի քշելն է։ Իսկ կորոնավիրուսի ժամանակ այդ մարդիկ համ օգնում են մեզ տեղափոխվել կամ առաքում կազմակերպել, համ՝ ընտանիք պահել։


Նոր օրինագծով այս տարբերակով, օրվա մի մասը տաքսիստ աշխատելու համար եւ օնլայն հարթակների հետ համագործակցելու հիմա պետք է գրանցել Ա/Ձ, տարեկան վճարել 350 000, որից 100 000՝ միանվագ։ Եվ քայքայել նյարդերը, հաշվապահություն վարել, ժամանակ ծախսել, որպեսզի հասկանալ մեր ոչ դյուրին հարկային դաշտը եւ աշխատել դրա հետ։ Ինչը, ով շփվել է այս համակարգի հետ լավ գիտի, իսկապես բարդ է։


Փաստացի, գործը հեշտացնելու տեղը, կառավարությունը մարդկանց ստիպում է ընդունել բարդ եւ թանկ նոր խաղի կանոններ։ Որոնք ոչ տաքսիստների համար է լավ։ Ոչ էլ՝ սպառողի։ Քանի որ օնլայն հարթակների դեպքում հնարավոր է որակին հետևել, հետացնել բոլոր գործառույթները։ Իսկ հիմա 90% վարորդներին առաջարկվում է վերադառնալ վաղ 90-ականներ։ Ինքն էլ պարզ չէ, թե հանուն ինչու։ Մինչ պարզ է, որ օնլայն հարթակների հետ համագործակցությունը թույլ կտա պետությանը համ ավելի վերահսկելի դարձնել հարկային մասը, համ ավելի բարձրացնել տաքսի ծառայության որակը։ Համ էլ այս ծանր օրերին ավելի հեշտացնել մեր քաղաքացիներին գումար վաստակել՝ հանրությանը օգուտ տալով։

Մենք զրուցեցինք տաքսիստների հետ, որոնք օգտվում են օնլայն հարթակներից։

48-ամյա Դավիթ Համբարձումյանը (անունը փոխված է) արդեն 6 տարի է՝ հիմնական աշխատանքից հետո մեքենա է վարում ու փորձում հավելյալ գումար վաստակել՝ թեթևացնելով ընտանիքի ֆինանսական բեռը։ Իհարկե, ինչպես ինքն է ասում, վաստակածը մեծ գումար չէ, բայց փոքր գումարով էլ փոքր խնդիրներ է լուծում։ Սակայն շրջանառության մեջ դրված նոր օրենքը, ըստ նրա, վարորդներին կզրկի գումար աշխատելու՝ անգամ այդ փոքր հնարավորությունից։


«Հայաստանում ամեն երկրորդ կամ երրորդ ընտանիքում կա վարորդ, որը տաքսի է վարում որպես հիմնական աշխատանք կամ հիմնական աշխատանքից դուրս։ Եթե այս օրենքն ընդունվի, կստացվի, որ աշխատանքային ժամերից հետո մեքենա վարողներն ամբողջ եկամուտը կամ գուցե դրանից ավելին պետք է վճարեն պետությանը»,-ասում է Դավիթ Համբարձումյանը՝ նշելով, որ վարորդները դեմ չեն ներդրում ունենալ պետական բյուջեի ձևավորման գործում, բայց դա պետք է լինի խելամիտ հաշվարկների հիման վրա։


Դավիթ Համբարձումյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու է տարանջատում դրվում փողոցի և օնլայն տաքսիների միջև։

«Իմաստը ո՞րն է և ի՞նչ տարբերություն կա, թե ինչ տարբերակով ես սպասարկում ուղևորին։ Կարևորը՝ լիցենզավորված ես և կատարում ես ամենամյա վճարումները։ Բացի այդ, նոր օրենքը ենթադրում է, որ վարորդը պետք է ՍՊԸ կամ ԱՁ բացի, որպեսզի կարողանա օնլայն ծառայություններից օգտվել, ինչը նշանակում է՝ պետք է հաշվապահ վարձել, որոշակի պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնել և այլն»,-ասում է նա՝ ավելացնելով, որ այս օրենքը մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր էլ է առաջացնելու․ «եթե անվճարունակ լինելու պատճառով վարորդների զգալի մասը հրաժարվի օնլայն հարթակներից, ինչը միանգամայն իրատեսական կանխատեսում է, մի՞թե մեր փողոցներն այնքան տարողունակ են, որ բոլոր մեքենաները կարողանան կանգնել փողոցներում և ուղևորի սպասեն»,-ասելիքն ամփոփում է Դավիթը։


Մտահոգությունը կիսում է 28-ամյա Գարիկ Սահակյանը (անունը փոխված է), ով մոտ 4 տարի է՝ հիմնական աշխատանքից հետո մի քանի ժամ մեքենա է վարում՝ ընտանիքի համար ապահովելով հավելյալ եկամուտ։ Ասում է՝ եթե այս օրենքն ընդունվի, այլևս չի վարի մեքենա։


Գարիկը վստահ է՝ նոր օրենքը կանդրադառնա նաև ուղևորասպասարկման որակի վրա։


«Ինձ նման մարդիկ, որոնք կրթված են, ունեն հիմնական աշխատանք, այլևս չեն վարի մեքենա, քանի որ ծախսը բոլորովին չի արդարացնի եկամուտը»,-ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ այս օրենքի ընդունումից հետո օնլայն հարթակներից օգտվող վարորդների թիվը կիսով չափ կկրճատվի, ինչը կունենա շատ լուրջ սոցիալական հետևանք։



Ինչպես տեսնում եք, տաքսիստների մոտեցումները եւ պատկերացումները տարբերվում են կառավարության առաջարկած ծրագրերից։ Ամենահետաքրքիրը այն է, որ օրինագիծը մտցվում է կառավարություն արտակարգ դրության օրերին, երբ տաքսիստները նույնիսկ բողոքի ակցիաներ անցկացնելու հնարավորություն չունեն։ Հասկանալի չէ, թե ու՞մ է այս ամենը օգուտ տալու։ Վնաս տալու է գրեթե բոլորին։

 

*Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1581 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ