«Որեւէ մեկը չի ասում անմեղացրեք մեղավորին». Կ. Կարապետյանը պարզաբանեց՝ ինչու է երաշխավորել Քոչարյանի ազատ արձակման համար

«Որեւէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին». ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ պատճառով է երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել՝ այս մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Իր երաշխավորությունը Կարապետյանը երեք հանգամանքով բացատրեց.

Ինչու եմ ես միջնորդել՝ կարծում եմ՝ միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, տրամաբանությունը պարզ է. առաջին՝ ես, ինչպես շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձեւավորված հարցադրումներին տրվի պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի, եւ այն համապատասխան նստվածք չթողնի:

Երկրորդ՝ ես հարգում եմ եւ գնահատում Ռոբերտ Քոչարյանի ավանդը եւ ներդրումը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ կայունության գործընթացում:

Երրորդ՝ 2 տարի է համարյա՝ այս դատական պրոցեսը տեւում է, եւ հավանական է, որ այն շատ երկար ժամանակ դեռ կարող է տեւել: Այդ պատճառով միջնորդել եմ, որ խափանման միջոցը փոխվի»:

Հարցին, թե չի՞ վախենում հասարակության վերաբերմունքից, Կարապետյանը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ այդ պրոցեսը բավականին գրգռված եւ քաղաքականացված է, ինչպես կգնահատեն իմ քայլը՝ ես հիմնավորել եմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, որեւէ մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին: Մենք ընդամենը ասում ենք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին նշեցի, պրոցեսները կատարեք մեկ այլ կերպ»:

Տպել
2006 դիտում

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են

Ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ. Արտավազդ Վանյան

Վաղը կխոսեմ այն մասին, թե ինչ պետք է անել միասին, որ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացվեն. ԿԳՄՍ նախարար

Փոխվարչապետը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստին եւ ելույթ ունեցել

Հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին փակ կլինի

Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

Գանգատների դեպքում պացիենտները բերվում են պոլիկլինիկա․ ԱՆ-ը ներկայացրել է ասիմպտոմ անձանց հսկողության կարգը

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

Red Wings ավիաընկերության այսօրվա Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել՝ ցանկապատից կախված վիճակում, խոշտանգված