Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը. Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա առիթով: Վարչապետի ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա կապակցությամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ մեկտեղ տոնում էր մարդկության պատմության ամենամեծ չարիքներից մեկի՝ ֆաշիզմի դեմ կրած հաղթանակը: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողությունների, աննախադեպ խիզախության ու համառության շնորհիվ:

Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցավ այդ հաղթանակի կերտման և որպես հետևանք՝ ֆաշիզմի արհավիրքից եվրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում ավելի քան կես միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարավոր հայեր մարտնչում էին եվրոպական երկրների դիմադրության շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կյանք դրեց հաղթանակի զոհասեղանին:

Ընդամենը քառորդ դար առաջ ցեղասպանություն վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիվ էր, որը համեմատելի էր միայն մեծ տերությունների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի ավարտին Խորհրդային Հայաստանի բնակչությունը նվազել էր ավելի քան 13 տոկոսով, այն դեպքում, երբ մեր հողի վրա պատերազմական գործողություններ բնավ տեղի չէին ունեցել:

Մենք այսօր խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առջև, բայց նաև հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ այն բարձրագույն պարգևին, որը տրվում էր բացառիկ սխրագործությունների համար: Առանձնահատուկ պարծանքի է արժանի նաև հաղթանակի համար Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի զավակների և հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած նշանակալից նյութական ավանդը:

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եվ հիմա, առավել քան ուրիշ որևէ մեկը, քաջ գիտակցում ենք խաղաղության արժեքը: Մեր ինքնությունը լավագույնս արտահայտվում է խաղաղության պայմաններում, ստեղծագործ և կենարար աշխատանքի միջոցով: Միևնույն ժամանակ, իմանալով խաղաղության գինը, մենք միշտ պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել այն և հարկ եղած դեպքում վերստին մարտնչել մեր ազատության և արժանապատվության համար:

Զուգադիպություն, կամ գուցե նախախնամությամբ կանխորոշված օրինաչափություն է, որ այս օրերին մենք տոնում ենք նաև Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծումը: Իրադարձություններ, որոնք բացառիկ նշանակություն ունեցան մեր նորագույն պատմության համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակվելով փայլուն հաղթանակով՝ այն իր հերթին դարձավ մեր ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղության պահպանության առհավատչյան: Այսօր ևս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկության առարկա չեն: Դրանք բացարձակ արժեքներ են մեզ համար:

Հիշենք և արժանին մատուցենք Շուշիի և ողջ Արցախի ազատագրման համար զոհված մեր հերոսներին։ Նրանք կանգնեցին նույնքան ամուր, որքան իրենց պապերը մոտ կես դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հիշենք Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին և կամքը։

Փա՛ռք հայ ժողովրդի ազատության համար մարտնչած բոլոր հերոսներին:

Կեցցե՛ հավիտենական Հայաստանը»:

Տպել
1722 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ