Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում խաբեությամբ վստահությունը չարաշահելու, հորդորելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության, սպառնալիքի կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքից զրկելու կամ երեխայից հրաժարվելուն հակելու համար:
Նախագիծի մանրմասները ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ վերոնշյալ արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույնը աշխատավարձի երկու հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200.000-500.000 դրամ) կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
Ավելի խիստ պատժամիջոցներ են առաջակվում այն դեպքերում, երբ նույն արարքը կատարել է բուժաշխատողը անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռության գործադրմամբ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ եւ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ: Այդ դեպքում տվյալ աշխատողը կպատժվի 2-5 տարի ազատազրկմամբ: Առավելագույնը 3 տարի ժամկետով կզրկվի որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Եթե վերը նշված արարքները կատարի կազմակերպված խումբը կամ անզգուշությամբ առաջացնի տուժողի մահ կամ այլ հետեւանքներ, ապա ազատազրկումը կարող է լինել 4-8 տարի ժամկետով:
Զարուհի Բաթոյանը նկատեց՝ նախագծի նպատակն է ընտանիքի, հայրության, մայրության, եւ մանկության պաշտպանությունը, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Վերջինս վստահություն հայտնեց, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի առավել արդյունավետ պայքարել այս բավականին տարածված երեւույթի նկատմամբ: Բաթոյանն ասաց, որ նախագիծը խիստ կարեւորում են կանխարգելիչ միջոցառումների համատեքստում:
Օրենսդրական այս նախաձեռնության համար հիմք են նաեւ նախոդ տարի երեխաների ապօրինի որդեգրման թեմայով բացահայտումներն ու հարուցված քրեական գործերը: Ինչպես պարզվել էր, տասնյակ նորածիններ խլվել էին ծնողներից եւ օրենսդրության խախտումներով որդեգրման հանձնվել օտարերկրացիներին: Դա կատարվել էր նաեւ՝ ծնողներից գրավոր համաձայնություն կորզելով, այդ թվում՝ բուժաշխատողների մասնակցությամբ:
«Մենք սկսել ենք երեխաների մուտքը հաստատություններ (մանկատներ-խմբ.) կանխարգելելու լայնամասշտաբ ծրագիր, այն սկսվում է հիվանդանոցներից, ծննդատնից, շարունակվում մինչեւ ծնողների հետ կատարվող հոգեբանական աշխատանքներ, նրանց աջակցություն, կացարանի տրամադրում եւ այլն»,- ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ այդ աշխատանքների արդյունքում 0-1 տարեկան երեխաների նկատմամբ ծնողական պարտավորություններից հրաժարվելը կտրուկ նվազել է:
«Առնվազն եռամսյակային տվյալներով տարեվերջին միայն հնարավորություն կունենանք վերլուծել եւ հասկանալ արդյունքը, բայց 2018 թվականի վերջին եռամսյակում նորածին երեխայից հրաժարվողների թիվը եղել է 33, 2019 թվականին՝ 34, իսկ 2020 թվականի մարտի 2-ի տվյալներով՝ ընդամենը մեկը»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT