ԼՀԿ-ն օրակարգ է բերում ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը․ Լիլիթ Մակունց

Նախ ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից եւ բոլոր այն հայրենակիցներից, որոնք ականատես են եղել միջադեպին։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ասաց՝ ցավում է, որ խմբակցությունը տրվել է սադրանքներին, եւ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։

«Ամեն ինչ սկսվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից։ Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին»,- ասաց Մակունցն ու հավելեց, որ այդ օրենքի ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության, հատկապես՝ ղեկավարի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում։ Մակունցի խոսքով՝ Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ երբեւէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել յոթերորդ գումարման ԱԺ-ում։ Նրա համոզմամբ նաեւ՝ ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ԼՀԿ-ի ղեկավարը ԱԺ-ի նիստերի դահլիճում ուղիղ եթերով հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, եւ դրան չհետեւեց ներողություն ո՛չ փոխնախագահի նկատմամբ, ո՛չ պատգամավորների, ո՛չ ՀՀ քաղաքացիների։

«Դրանց հետեւեցին ինչ-որ գործընթացներ արդեն ԱԺ նիստերի դահլիճից դուրս, եւ հիմա արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել եւ ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանն այնպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջեւ կներկայացնեն «Իմ քայլին» հենց այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր տեսնել պարոն Մարուքյանը»,- ասաց Մակունցը եւ շեշտեց, որ որեւէ կերպ չի փորձում արդարացնել միջադեպը եւ նորից վերահաստատեց, որ ցավում է կատարվածի համար։ Ի վերջո, Մակունցը հայտարարեց, որ ԼՀԿ-ն Ազգային ժողով է բերում ոչ թե ԼՀԿ-ի օրակարգը, այլ անհասկանալի՝ ԱԺ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3292 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ