Ոստիկանությունն այս օրերին կլինի աչալուրջ, կպահպանի հասարակական կարգը․ Հայկ Մհրյան

08/05/2020 schedule12:30

Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր առավոտյան ժամը 07։00-ից «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ մեր ուժերը պահպանում են հասարակական կարգը եւ բացառում քաղաքացիների կուտակումները։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի առթիվ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներին։

«Ծառայությունը կշարունակվի մինչեւ մայիսի 9-ը՝ ժամը 23։59։ Այսօր 20։00-ից ոստիկանության ստորաբաժանումները կանցնեն ծառայության Մոնումենտի այգում։ Խնդիրը կլինի հետեւյալը՝ անմար կրակի եւ նրա հարակից տարածքները շրջափակել, որպեսզի այնտեղ բացառությամբ մուտք գործեն միայն սահմանված կարգով պատվիրակությունները, իսկ անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն այդտեղ կարգելվի մինչեւ մայիսի 9-ը՝ ժամը 23։59։ Ծառայություն ենք իրականացնելու նաեւ վաղը առավոտյան՝ ժամը 08։00-ից, Կոմիտասի պանթեոնում։ Մուտքերը եւ ելքերը փակ կլինեն, որպեսզի թույլ չտանք քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների մուտքն այդ վայրեր»,- ասաց փոխոստիկանապետը։

Նա քաղաքացիներին խնդրեց այդ միջոցառումների ընթացքում պահպանել բոլոր այն կանոնները, որոնք ոստիկանության ծառայողները կխնդրեն։

«Մասնավորապես՝ պահպանել մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնները եւ ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այդ կանոնները խախտելու դեպքում կենթարկվեն տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի՝ 100-ապատիկից 250-ապատիկի չափով։ Ինչպես նաեւ խնդրում եմ, որպեսզի ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին․ այդ պահանջները չկատարելու պարագայում կենթարկվեն տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի սահմաններում։ Ոստիկանությունն այս օրերին կլինի աչալուրջ, կպահպանի հասարակական կարգը, եւ հուսով եմ՝ մենք ծառայությունը կիրականացնենք ինչպես Եղեռնի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին իրականացրինք»,- ասաց Մհրյանը։

Տպել
331 դիտում

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով ավելի լրջանում է. վարչապետ

Ռուբեն Հայրապետյանը եւ եւս 4 անձինք կկալանավորվեն. դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունները

9 ամսական Գոռը, որը ծնված օրվանից հիվանդանոցում է և պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում

Գյումրին զբոսաշրջիկին կներկայանա աշխարհի 6 լեզվով. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը Ձիթողցյանների թանգարանին աուդիոգիդեր նվիրեց

Կորոնավիրուսային համավարակի ամենամեծ օջախը Երևանն է. բրիֆինգ պարետատան նիստից հետո (ուղիղ)

24 ժամով կասեցվել է հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը

Ֆուտբոլում ամեն ինչ ավելի համեստ կդառնա. Պաչաջյանը՝ մարզաձեւի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Նայում, փսփսում, անցնում են. 2-րդ օրը հացադուլի մեջ գտնվող 72-ամյա քաղաքացին գիշերել է դատախազության շենքի դիմաց

Լարսում մնացած ՀՀ 70 քաղաքացի վերադարձել է Հայաստան

Կապանի գործով Մարատ Ստեփանյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

«Քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել». դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու վերաբերյալ

Կրիր դիմակ, փրկիր կյանքեր. վարչապետը լուսանկար է հրապարակել

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց