Ռուսաստանի մասնավոր ռազմական ընկերության պայմանագրայինները տեղակայվել են Լիբիայում

Ռուսաստանի մասնավոր ռազմական ընկերություններից մեկի ՝ այսպես կոչված «Wagner PMC»- ի մոտ 1200 աշխատակիցներ տեղակայվել են Լիբիայում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցում, որի մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներին:

57 էջանոց զեկույցը, որը կազմվել է ՄԱԿ-ի՝ Լիբիայի դեմ պատժամիջոցների կոմիտեի դիտորդական առաքելության կողմից, հայտնվել է միաժամանակ մի շարք միջազգային լրատվական գործակալությունների խմբագրություններում:

Զեկույցում ասվում է, որ « Wagner PMC»-ի 1200 պայմանագրային զինծառայողները Լիբիայում հակամարտում են գեներալ Խալիֆա Հաֆթարի կողմում՝ միջազգայնորեն ճանաչված Տրիպոլիի կառավարության դեմ: Համազեկուցողներն ընդգծում են, որ  1200-ն ընդամենը մոտավոր թիվ է՝ հիմնված «մի քանի տեսողական կոնտակտների եւ բաց կոդով  փոխանցված տեղեկատվության վրա»:

Տեղեկություններն այն մասին, որ ռուսական «Wagner PMC»-ի հատուկ նշանակության զինծառայողներ են գտնվում Լիբիայում, լրատվամիջոցներում է հայտնվում ոչ առաջին անգամ: BBC-ի ռուսական ծառայությանը այդ զինծառայողներից ոմանք պատմել են Լիբիայում իրականացրած գործողությունների մասին դեռ 2018 թվականին, սակայն նախկինում այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել ՄԱԿ-ի զեկույցներում:

Լիբիայի դեմ պատժամիջոցների կոմիտեի դիտորդական առաքելության փաստաթղթում նաեւ նշվում է, որ ռուսական պայմանագրայինները Լիբիայում աշխատում են 2018 թվականից: Նրանք աջակցում են ռազմական մեքենաների տեխնիկական թերությունների եւ անսարքությունների վերացման հարցում եւ մասնակցում են ռազմական գործողություններին: PMC- ի անդամներն աշխատում են որպես հրետանային հրահանգիչներ, դիպուկահարներ եւ խորհուրդներ են տալիս էլեկտրոնային վերահսկողության դեմ պայքարի ոլորտում:

Զեկույցում նշվում է, որ «Wagner PMC»-ի կազմում, բացի ռուսներից, կան նաեւ Բելառուսի, Մոլդովայի, Սերբիայի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: ՄԱԿ-ի դիտորդները հայտնում են նաեւ սիրիացի պայմանագրայինների մասին, որոնք հակամարտում են գեներալ Հաֆթարի կողմնակիցների շարքում:

Հունվարին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս պայմանագրայինների՝ Լիբիայում գտնվելու մասին հարցին ի պատասխան, լրագրողներին հայտնել էր, որ Լիբիայում հակամարտության գոտու ցանկացած կողմում կռիվներին մասնակցող ռուս զինվորները չեն ներկայացնում երկրի շահերը:

Բացի վերը նշվածները, ՄԱԿ-ի զեկույցում զետեղված է տեղեկատվություն նաեւ 122 պայմանագրայինների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, Լիբիայի տարածքում մասնակցել են կամ մասնակցում են ակտիվ ռազմական գործողությունների: Նրանցից 39-ը դիպուկահարների մասնագիտացված ստորաբաժանումից են, մնացած 83-ը՝ այլ ռազմական ստորաբաժանումներից:

Զինվորականները, որոնք մարտնչում են ազգային համաձայնության կառավարության կողմում, հայտնել են զենքի առգրավման մասին, որը  նման է այն իրավիճակին, որ որոշ ժամանակ առաջ եղել է Ուկրաինայի արեւելքում եւ Սիրիայում «Wagner PMC»- ի կողմից կազմակերպված:

Զեկույցի հեղինակներն այժմ  ուսումնասիրում են բաց տեղեկատվություն ՝ Հաֆթարի և « PMC» -ի միջեւ պայմանագրի առկայության վերաբերյալ, որն ավարտվել է նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին: Ըստ այդ տեղեկությունների՝ Հաֆթարը « PMC»-ին պարտք է 173 միլիոն դոլար: 

Հիշեցնենք, որ 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի վրա հարձակման եւ նրա պանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն եւ հենց 2011-ից Լիբիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը մինչ օրս:

Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Լիբիայի մի մասում ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, մյուս մասում՝ ներառյալ մայրաքաղաք Տրիպոլին, ղեկավարում է Եվրամիության եւ ՄԱԿ-ի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության Կառավարությունը: Երկրի ժողովրդական խորհրդարանի հատվածը գործում է Տրիպոլիից անկախ եւ ղեկավարվում գեներալ Խալիֆա Հաֆթարի կողմից: Հաֆթարի ուժերը դեռեւս չեն կարող իշխանության գալ Տրիպոլիի նկատմամբ, սակայն տարեսկզբին նրանց հաջողվեց գրավել Լիբիայի մեծության երրորդ  ու կարեւորագույն նշանակության Սիրթ նավահանգիստը:

Հենց այդ ժամանակ հակառակորդ ուժերի միջեւ կնքվեց ժամանակավոր զինադադար: Այդուհանդերձ, երկու կողմերն իրար փոխադարձաբար մեղադրում են համաձայնագիրը խախտելու մեջ: Այս մեղադրանքները հանգեցրին հունվարի սկզբին Մոսկվայում բանակցությունների ձախողմանը:

Շատերը կարծում են, որ Լիբիայում հակամարտությունը վերածվել է արտաքին ուժերի առճակատման, քանի որ յուրաքանչյուր կողմին իրականում աջակցում են օտարերկրյա խաղացողները:

Տպել
1450 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)