Անցած տարվա ընթացքում ամենամեծ ձախողումները, պարո՛ն վարչապետ, ձեր 2 նշանակումներն են․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Կառավարությունն ամենատարբեր ոլորտներում ունեցել է ինչպես էական հաջողություններ, այնպես էլ՝ ձախողումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա համոզմամբ՝ վերջին օրերի զարգացումները բավարար են՝ փաստելու, որ իրավապահ համակարգում կատարված փոփոխություններն անբավարար են եւ փնթի աշխատանքի արդյունք։

«Տպավորություն է, որ մենք գործ ունենք ոստիկանության, ԱԱԾ մարմինների որոշ շրջանակների պետականության դեմ կազմակերպած դիմադրության կամ սաբոտաժի հետ»,- ասաց պատգամավորը։ Ըստ Բաբաջանյանի՝ անցյալ տարվա ընթացքում ամենամեծ ձախողումը ուժային կառույցների՝ վարչապետի 2 նշանակումներն են։ «Հեղափոխության առաջին ոստիկանապետը, որն այսօր ռուսահայ օլիգարխի թիկապահների խմբի ղեկավարն է, եւ ԱԱԾ տնօրենի նշանակումը, որի մասին չեմ էլ ուզում նույնիսկ խոսել։ Դուք, պարո՛ն վարչապետ, նախկինում քանիցս նշել եք, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է, պիտի չհամաձայնեմ ձեզ հետ, որովհետեւ մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ ազգային անվտանգության խնդիրները հեղափոխությունից 2 տարի անց էլ մնում է օլիգարխիան եւ դրա կազմաքանդումը»,- ասաց Բաբաջանյանը՝ շեշտելով, որ Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ, շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը եւ շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն էլ՝ անսահման ազդեցությունն իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, իրավապահ, մամուլի։

«Պարո՛ն վարչապետ, վերջերս ձեր ելույթներից մեկում խոսում էիք Սերժի կադրերից, մնացորդներից՝ նկատի ունենալով առավելապես պետական կառավարման համակարգում մնացած նախկին կադրերին, անհատներին։ Այդ աղմուկի մեջ մոռանում ենք, որ երկիրը շարունակում է ապրել նույն Սերժի մնացորդ կառուցակարգերով, իրավապահ մարմիններով, դատական համակարգով եւ առաջին հերթին՝ նախկին Սահմանադրությամբ»,- հայտարարեց պատգամավորը։

Ըստ նրա՝ դատական համակարգում կան նախկին իշխանություններին եւ օլիգարխներին կամակատար դատավորներ։ Նախորդ տարի ձախողեցինք դատական համակարգում իրական զտում իրականացնելու նպատակադրումները, եւ, Բաբաջանյանի պնդմամբ, այսօր ստիպված ենք արձանագրել, որ դեռեւս չունենք նախկին որեւէ պաշտոնյայի կամ կոռուպցիոների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ։ Նա նշեց, որ դրան զուգահեռ ունենք հանրապետության տարածքը լքած մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնք կարողացել են խուսափել պատասխանատվությունից՝ հենց իրավապահ մարմինների ու դատական համակարգի վրա ունեցած ստվերային ազդեցության շնորհիվ։

«Պարո՛ն վարչապետ, հեղափոխության հռչակումներից բխած ձեր նախանշած նպատակադրումները կարող են ձախողվել երկու հիմնական պատճառներով՝ եթե ձեր ընտրած կադրերի կարողությունները չհամապատասխանեն առաջադրված նպատակներին, երկրորդ, անհիմն բյուրոկրատիայի պատճառով փոշիանան թղթերի արանքում կամ իշխանական միջանցքներում»,- վստահեցրեց նա։

Մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից մեկ հատված, որտեղ նա ասում էր՝ կադրերը որոշում են ամեն բան՝ Բաբաջանյանը հարցրեց․ «Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում իշխանությանն անցած 2 տարիներին կադրերը համալրել առողջ, կարող ու նվիրյալ մարդկանցով։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքների քաղաքագլուխները, առանձին համայնքների ղեկավարներ շարունակում են մնալ ծպտյալ կամ հրապարակային գետնի վրա՝ իրենց անթաքույց առնչությունները ներկայացնել նախկին ռեժիմի հետ, եւ սա շատ տխուր է»,- ասաց նա։

Բաբաջանյանը նաեւ ընդգծեց, որ անցած տարվա ընթացքում չի հաջողվել շոշափելի հաջողություններ արձանագրել սփյուռքի հետ կապերի ուղղությամբ, ինչն էլ, նրա համոզմամբ, ազդում է հայրենադարձության իրականացման վրա։

Տպել
3520 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ