Երևան
4 °C
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժելու եւ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին:
Նիստի օր դեռեւս նշանակված չէ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, երեկ հայտնել էր, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշենք, որ գործով մեղադրյալ Արթուր Թորոսյանի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, քանի որ նախաքննության ընթացքում նշանակված համալիր փորձաքննությամբ նա ճանաչվել է անմեղսունակ. նրա մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությունը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արթուր Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գտնվող «Էրեբունի պլազա» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող «Սայգա» տեսակի զենքի գործադրմամբ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ պատանդ է վերցրել այդտեղ գտնվող մի շարք անձանց՝ հանդիպում պահանջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ: Ըստ մեղադրանքի՝ այդ ընթացքում Թորոսյանը երկու կրակոց է արձակել՝ նախասրահի առաստաղի, ապա բազմոցի և սյան ուղղությամբ՝ պատճառելով շուրջ 400.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է նաեւ, թե ինչ ցուցունք է տվել Թորոսյանը բերման ենթարկվելուց եւ ձերբակալվելուց հետո, երբ ունեցել է կասկածյալի կարգավիճակ: Ըստ նրա ցուցմունքի՝ դեպքի օրը նա իր բնակության վայրից տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան քաղաք, 15:00-ի սահմաններում մեքենան կանգնեցրել «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնի դիմաց, որից հետո իջել է ավտոմեքենայից, հետևի նստատեղից վերցրել իր զենքը, և այն, պարկի մեջ պահած, աստիճաններով բարձրացել ու մտել է բիզնես կենտրոն: Կենտրոնի մուտքի պտտվող ապակիներով դուռն անցնելուց հետո մտել է առաջին հարկի սրահը, զենքը հանել է պարկից, պարկը մի կողմ գցել, զենքը մարտական դիրքի բերել ու մեկ անգամ կրակել կենտրոնի առաջին հարկի առաստաղին, ապա զենքը, ուղղելով դեպի ընդունարանի աշխատակցուհու վրա, պահանջել է, որ այդ աղջիկն իրեն ուղեկցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Այդ ժամանակ նկատել է, որ աղջիկը նստած տեղը շատ վախեցած է, կցկտուր ձայնով իրեն ասել է, որ չի կարող ուղեկցել, ինչից հետո նրան թողնելով նույն տեղում՝ քայլել է դեպի երկրորդ հարկի աստիճանների կողմը և աստիճաններով բարձրացել 2-րդ հարկ՝ զենքը ձեռքին բռնած վիճակում:
Երկրորդ հարկում արդեն, ինչպես նկարագրված է datalex.am-ում, Թորոսյանը նայել է շուրջբոլորը, որևէ մեկին չի տեսել, որ հարցներ գրասենյակի տեղը, նայել է նաև սենյակների դռների մոտ փակցված ցուցանակները, որպեսզի գտնի գրասենյակը, և նույն պահին մի տղամարդու ձայն է լսել առաջին հարկից և կրկին իջել այնտեղ: Այդ տղան ներկայացել է որպես բիզնես կենտրոնում գործող մարզասրահի աշխատակից, եւ Թորոսյանը նրանից պահանջել է ուղեկցել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Երբ այդ տղան իրեն ասել է, որ Քոչարյանի գրասենյակի մուտքը մյուս կողմից է, զենքը, ուղղելով դեպի նրա կրծքավանդակի ուղղությամբ, պահանջել է, որ նստի ընդունարանի աղջկա տեղը: Ըստ մեղադրանքի՝ այդ տղան պահի լրջությունը չի հասկացել, առանց պատասխանելու քայլել է, եւ հենց այդ պահին Թորոսյանը մեկ անգամ էլ է իր զենքով կրակել առաջին հարկի բազմոցի և սյան ուղղությամբ, որից հետո այդ տղան նստել է ընդունարանի աշխատակցուհու տեղում:
Դրանից հետո Թորոսյանը նրան ասել է. «Դու պատանդի կարգավիճակում էս, իմացի պահի լրջությունը» և նստած վիճակում զենքը, պահելով նրա ուղղությամբ, պահանջել է նրանից, որ իր մոտ կանչի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին: Այդ ընթացքում նույն տղամարդն ինչ-որ հեռախոսազանգեր է կատարել, հետո իրեն ասել, որ չեն կարողանում գտնել, կամ գրասենյակը փակ է, բայց ինքը կրկին պահանջել է, որ կանչի իր մոտ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին՝ Վիկտոր Սողոմոնյանին, միաժամանակ՝ նաեւ ոստիկաններին, որպեսզի բանակցի նրանց հետ:
Ցուցմունք տալով՝ Թորոսյանը պատմել է, որ մինչ ոստիկանների գալն այդ տղամարդն իրեն հորդորել է, որ պետք չէ այդ արարքը կատարել, ինքն էլ նրանից պահանջել է հետևել իր հրահանգներին: Որոշ ժամանակ անց նկուղային հարկից բարձրացող աստիճանների կողմից լսել է ձայներ: Այդ անձինք ներկայացել են ոստիկանության աշխատակիցներ, նրանք հարցրել են իր անունը, եւ թե որտեղից է, ինքն էլ կրկին նշել է իր պահանջը Վիկտոր Սողոմանյանին կանչելու վերաբերյալ՝ ասելով, որ պատանդ ունի, որին կազատի միայն Սողոմոնյանին կանչելուց հետո: Թորոսյանը միաժամանակ պահանջել է ոստիկաններից, որ մեկը բարձրանա իր մոտ՝ դեմքը տեսնի բանակցի:
Իր հետ բանակցող ոստիկանը հարցրել է, թե ինչու է պահանջում Վիկտոր Սողոմոնյանին, եւ ինքն էլ պատասխանել է, որ դա խիստ անձնական է, ու դրանից հետո իրեն ասել են. «Լավ, մի րոպե սպասիր, ճշտում ենք»: Մի քանի րոպե անց ասել են, որ հնարավոր չէ կանչել Սողոմոնյանին, բայց հայտնել են, որ ոստիկանապետն է եկել, և զենքը վայր դնելու դեպքում կապահովեն իր անվտանգությունը, և ինքը կկարողանա հանգիստ զրուցել ոստիկանապետի հետ՝ իր պահանջը ներկայացնելով: Համաձայնելով ոստիկանների առաջարկին՝ Թորոսյանը պատմել է, որ զենքը հենել է պատին, եւ այդ նույն պահին ոստիկանապետը բարձրացել է իր մոտ, որից հետո նրա հետ խոսելով՝ երկուսով քայլել են դեպի սրահում գտնվող բազմոցի մոտ և նստել, զրուցել, իսկ թե ուր է գնացել իր պատանդ վերցրած անձը, չի տեսել: Թորոսյանն ասել է, որ հրաժարվել է նրան պատանդ պահելու իր պահանջից ոստիկանապետի ժամանելուց հետո, իսկ ոստիկանապետի հետ զրուցելուց հետո նրան ասել է, թե ինչու է պահանջում, որ իր մոտ կանչեն Վիկտոր Սողոմոնյանին:
Ըստ Թորոսյանի՝ ինքը ցանկանում էր Վիկտոր Սողոմոնյանին պատանդ վերցնելուց հետո պահանջել, որ նա կանչի Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, որպեսզի նա իրեն բացատրի, թե ինչու են իրեն չիպավորել՝ ծրագրավորել: Թորոսյանը ասել է, որ դա անբացատրելի երևույթ է, ինքը չի կարող բացատրել, թե ինչպես են նրանք իրեն աստիճանաբար ծրագրավորել: Նշել է նաև, որ հնարավոր էր՝ ինքը կյանքից զրկեր Սեդրակ Քոչարյանին՝ կախված նրանից, թե ինչ բացատրություն էր տալու Սեդրակն իրեն չիպավորելու հետ կապված: Ոստիկանապետի հետ խոսելուց հետո նրա ուղեկցությամբ գնացել են ոստիկանություն:
Թորոսյանը նշել է նաեւ, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել որսորդմիության անդամ դառնալու, ուղղակի զենքը ձեռք է բերել՝ իր ծրագիրն իրագործելու համար: Նշենք, որ, ըստ datalex.am-ի, նա ձեռք է բերել «Սայգա» տեսակի 12 տրամաչափի երկարափող հրազեն և 1 տուփ 12 տրամաչափի փամփուշտներ 2020 թվականի հունվարի 8-ին:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ բիզնես կենտրոնի հիշյալ աշխատակիցների ինքնությունը, որոնք ճանաչվել են տուժողներ եւ տվել նույնաբովանդակ ցուցմունքներ դեպքի վերաբերյալ:
53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ
Ի՞նչ իրավիճակ է Ջերմուկում
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել | տեսանյութ
Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ․ ինչպես են միմյանց հրաժեշտ տվել նախագահները
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը․ թիմում վնասվածք ունեցող խաղացող չկա
Օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության․ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը
Մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը․ ԱԳ նախարարի ուղերձը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Որտեղ է Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը․ ԱԺ նախագահը մանրամասնել է դեպքը
Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումն անտեսվում և աղավաղվում է․ ՀՀ-ն հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ կմտցնի
Բացասական եզրակացություն՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին
ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին․ կա տուժած
Ադրբեջանի քաղաքականությունը միտված է նոր ագրեսիայի հող նախապատրաստելուն․ ինչ են քննարկել Միրզոյանը և Լավրովը (տեսանյութ)
ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները․ Լավրով
1 միլիարդ եվրո Թուրքիային՝ երկրաշարժերի վնասների վերականգման համար
Ողբերգական դեպք Երևանում․ բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ ինչ պահանջներ է ունեցել նա
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Վրաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Քաղաքացին փորձում է Հաղթանակի կամրջից նետվելով ինքնասպանություն գործել
7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել. ովքեր են նրանք
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը միտված է ՀՀ քննչական կոմիտեի հետ շարունակել նոր նախագծերի իրականացումը
Հայաստանում 2022-ին արձանագրված բարձր տնտեսական աճի ցուցանիշները տպավորիչ են․ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ
Երևանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. քաղաքապետարանում քննարկումներ են
Իշխան Սաղաթելյանի մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հայաստանում դասղեկը հարվածել է 4-րդ դասարանի աշակերտներին. նրա պաշտոնավարումը կասեցվել է
Ռուբլին էժանացել է․ ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեքների տվյալներ է հրապարակել
Միրզոյանը նկատել է, որ Մոսկվա իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Ալեն Սիմոնյանը սայթաքել և ընկել է․ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո
Լաչինի հարցում գերմանացի գործընկերներից ակնկալում ենք գործուն քայլեր․ ԱԺ նախագահը՝ Բունդեսթագի ներկայացուցչին
ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անի համայնքում․ պետության հատկացրած միջոցները նպատակային չեն ծախսվել
Արևմուտքը փորձում է կռիվ գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Սերգեյ Լավրով
«Արի հասնենք դրան, Հայաստան»․ ամերիկահայ հայտնի դիմահարդար, Քիմ Քարդաշյանի մտերիմ Հրուշ Աճեմյանը աջակցել է Բրյունետին
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություններ է հայտնել
Նոր նշանակում Գրիգոր Մինասյանի հրամանով
Ինչպես են աշխատել Տեսչական մարմինները 2022-ին․ վարչապետին զեկուցվել է կատարողականը
Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին
Մեկ տասնյակից ավելի անձինք առանց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ են ստացել․ հարուցվել է քրեական վարույթ
© 2023 Հայկական ժամանակ