Երևան
20 °C
Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժելու եւ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը`հավելելով, որ կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող քաղաքացին «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ է:
Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցել, եւ նա դատարանի որոշմամբ նա տեղափոխվել է հոգեբուժարան:
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատախազության հաղորդագրությունը`ստորեւ.
«Ավարտվել է 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ի շրջանում մեկ անձի կողմից հրացանով «ԷՐԵԲՈՒՆԻ- ՊԼԱԶԱ» կենտրոն մտնելու, անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մի քանի անձանց պատանդ վերցնելու և կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հունվարի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Ա. Թ.-ն, հանդիսանալով «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ անդամ, 2020թ. հունվարի 8-ին իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռք է բերել «Սայգա» տեսակի հրազեն և փամփուշտներ: 2020թ. հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նա մուտք է գործել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 հասցեում գտնվող «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որտեղ իր մոտ պահվող նշված հրազենով առաստաղին կրակ է արձակել, ապա անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ վերոնշյալ զենքի փողն ուղղել է դեպի ընդունարանի աշխատակցուհին և պահանջել իրեն ուղղեկցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Ստանալով տվյալ գրասենյակը փակ լինելու մասին պատասխան՝ բոլորին կրակելու սպառնալիքներով, շարժվել է բիզնես կենտրոնի մարզասրահի ուղղությամբ՝ զենքի փողն ուղղել դեպի ավտանգության աշխատակիցներից մեկը՝ նույնաբովանդակ պահանջ ներկայացնելով նաև վերջինիս: Սակայն տեղեկանալով, որ այդ ուղղությամբ միայն մարզասրահն ու վարսավիրանոցն է, վերադարձել է ընդունարան, ևս մեկ կրակոց արձակել այդտեղ գտնվող բազմոցի և սյան ուղղությամբ՝ վնասելով գույքը: Ապա զենքի փողն ուղղել է մեկ անձի կրծքավանդակին՝ հայտնել, որ վերջինս պատանդի կարգավիճակում է և պահանջել իր մոտ կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Բացի այդ՝ նա հայտնել է, որ պատանդին կազատի միայն իր պահանջը կատարելուց հետո՝ նպատակ ունենալով Վ. Սողոմոնյանին հանդիպելուց և վերջինիս ևս պատանդ վերցնելուց հետո ներկայացնել նոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին իր հետ հանդիպման կանչելու պահանջ:
2020թ. հունվարի 25-ին Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն՝ Ա. Թ.-ն տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, հանցավոր արարքը կատարելիս գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում: Ըստ փորձաքննության եզրակացության՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ա. Թ.-ին հարկ է ճանաչել անմեղսունակ, իսկ ներկա հոգեկան վիճակով նա սոցիալապես վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար և ունի մեկուսացման, հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում հարկադիր բուժման կարիք:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել, միաժամանակ, դատարանի 2020թ. մարտի 21-ի որոշմամբ Ա. Թ.-ն, որպես անվտանգության միջոց, տեղավորվել է հոգեբուժական հիվանդանոցում, ինչից ելնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու նախաքննական մարմնի որոշումը և քրեական գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան»:
Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ
Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա
Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են (տեսանյութ)
Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է
Գետափ-Մատունի ճանապարհի սկզբնամասում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա և միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ. Նիդեռլանդների նախկին պատգամավորներ
Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված օրինակ այլ երկրների համար. Ավանեսյան
Մարմարիկի ջրամբարի մոտակայքում մոլորված քաղաքացին հայտնաբերվել է
ՀՀ ԱԳՆ պատվո շքանշան է շնորհվել Հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Մարկ Յոլինգին
ՌԴ-ի կողմից 25 տարի հետախուզման մեջ գտնված տղամարդը հայտնաբերվել է Տաշիրում
Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության կենտրոն կբացվի. շինաշխատանքներն ընթացքի մեջ են
ՆԳՆ փրկարար ծառայությունը և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը կշարունակեն համագործակցությունը
44-ամյա տղամարդը սպառնացել էր նռնակով սպանել տան անդամներին (տեսանյութ)
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին
Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել
Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան
Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան
ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց
Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան
Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է
Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ
Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն
Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել
Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին
Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)
Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան
Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում
ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան
Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)
ABB Mobile: Новые подходы, новые возможности
Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել
© 2023 Հայկական ժամանակ