Երևան
12 °C
(Թարմացված)
Երկու երեխային 9-րդ հարկի պատուհանից նետած, ապա ինքն էլ նետված 40-ամյա տղամարդուն բակում ճանաչել են՝ որպես նորմալ, ադեկվատ, կիրթ մարդու. այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին տարածքում ապրող բնակիչներից ոմանք: Մյուսները վստահեցնում էին, որ ընտանիքին չեն ճանաչել:

Երեխաների հայրը զինվորական է եղել: Ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում՝ այնտեղ ապրելով ընտանիքի հետ: Թոշակի է անցել ու Հայաստան վերադարձել, ըստ հարեւանների՝ մոտ երեք տարի առաջ: Բնակիչներից ոմանք նշում էին, որ երիտասարդ ընտանիքն ապրել է ամուսնու մոր ու եղբոր հետ: Մեկ այլ հարեւան նշում էր, որ երեխաների տատը եւ հորեղբայրն առանձին էին ապրում՝ վարձով բնակարանում:
Երեխանեի հետ պատուհանից նետված տղամարդու հայրը, որը մահացել է մի քանի տարի առաջ, նույնպես, ըստ հարեւանների, զինվորական է եղել: Շենքը, որտեղ նրանք ապրում էին, զինվորականների շենք է:

Սա տան մուտքի դուռն է: Ներսում, որքան հնարավոր էր նկատել, հին վերանորոգում է
Հարեւանների տպավորությամբ, ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել: Մոտակա խանութներից մեկի աշխատողները նույնպես նշեցին, որ նրանց կատարած գնումները հուշում էին, որ սոցիալական պայմանները վատ չեն: Այդուհանդերձ, ըստ նրանց, եղել են դեպքեր, երբ ինքնասպանություն գործած տղամարդը ապառիկով է գնումներ կատարել, բայց թոշակը ստանալուն պես՝ պարտաճանաչ վճարել պարտքը:

Հարեւաններից ոմանք նշում էին, որ երիտասարդ ամուսինները ամուսնալուծված էին, եւ կինը երեխաների հետ բնակվում էր մոր տանը, մյուսներն ասում էին՝ ընտանիքը միասին էր ապրում ու հաճախ էին տեսնում նրանց:

Նախավերջին հարկի լուսամուտները նրանցն են
Մոտակա խանութում ասացին, որ երեկ ե՛ւ ամուսինը, ե՛ւ կինը առօրյա առեւտուր են արել՝ ձողիկ, խմորեղեն, ելակ են գնել: Արտառոց որեւէ բան նրանց վարքում չեն նկատել: Հարեւանները ենթադրում էին, որ ողբերգական դեպքը գիշերն է տեղի ունեցել: Նրանցից մեկը պատմեց, որ ժամը 07:00-ի սահմաններում տեսել է շտապօգնության աշխատակիցներին, որոնք արտահագուստով են եղել: Մտածել է, թե շենքում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, սակայն որոշ ժամանակ անց իմացել է ողբերգական դեպքի մասին: Իրավապահներն այս պահին քննչական գործողություններ են իրականացնում բնակարանում:
Հոր եւ երեխաների դիերը առավոտյան տեսել է մոտակա փռի աշխատողներից մեկը, որն այդ տարածքով աշխատանքի գնալիս է եղել: Ձայն է տվել հարեւաններին, որոնք էլ շտապօգնություն են կանչել:
ՀԺ-ի թղթակիցն այցելեց այդ փուռ, սակայն կնոջ հետ խոսել չհաջողվեց. ղեկավարներից մեկը պատասխանեց, որ նա աշխատանքի է եւ այն ընդհատել չի կարող: Ինչ վերաբերում է կնոջ հոգեվիճակին, ապա գործընկերներն ասացին, որ կինը հանգստացնող դեղեր է ընդունել եւ շարունակում է աշխատել:
Հարեւաններից մեկն էլ ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաների մայրը դեպքի ժամանակ տանն է եղել: Նշեց, որ երբ կատարվածը տեսնելուց հետո առավոտյան ժամը 07:15-07:30-ի սահմաններում բարձրացել են նրանց տուն, մայրը քնած է եղել:

Ի՞նչը կարող էր դրդել հորը նման քայլի՝ որեւէ մեկը չի պատկերացնում: «Ո՛չ թմրամոլ էր, ո՛չ հոգեկան խնդիրներ են երեւացել, ինչ թեմայից խոսում էինք, արձագանքում էր նորմալ, ադեկվատ, շատ կիրթ մարդ էր: Կինն էլ նորմալ կին էր: Ոչինչ չէր հուշում, որ նման բան կարող է պատահել»,- պատմեցին հարեւանները: Նրանցից մեկն էլ նշեց, որ շատ հոգատար հայր էր, շաբաթ-կիրակի տեսնում էին երեխաների հետ բակում, մարզվում էին միասին, խաղում:


Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետեւ ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն էր՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 եւ 5 տարեկան էին, տղամարդն ամուսնալուծված էր: Փաստի առթիվ Երեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT