Երևան
12 °C
«Սա այն սկիզբն է, ինչ տարիներ շարունակ երազում էր ողջ հայությունը, եւ առաջին հերթին՝ Մաեստրոն». ՀԺ-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ներկայումս առկա իրավիճակին՝ այս մասին ասել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը: Նրա համոզմամբ փոփոխությունները տեսանելի են, սակայն դեռ բազմաթիվ անելիքներ կան: Տիկին Դուրյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Հարգելի տիկին Դուրյան, ծնված եւ երկար տարիներ ապրած լինելով Ֆրանսիայում, 1991 թվականին Ձեր ամուսնու հետ եկաք եւ հիմնավորապես հաստատվեցիք հայրենիքում: Շուրջ 30 տարի Հայաստանում եք, բայց միայն վերջերս դիմեցիք իշխանությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրանքով: Ինչու՞ հիմա: Ձեր նամակում նշել էիք, որ առիթը սպասվող հանրաքվեն է (որը Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվեց): Այդքան շա՞տ եք կարեւորում այդ հանրաքվեն:
- 1991 թ. Մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանից Օհանը ստացավ նամակ-հրավեր: Շատ էր հուզվել ու ալեկոծվել, որովհետեւ հայրենիքի կարոտը, ժողովրդին ու նորանկախ Հայաստանին ծառայելու մղումը շատ զորեղ էին: 20 տարի ողջ Եվրոպայում աշխատելուց եւ հռչակվելուց հետո պատրաստ էր ընդհատել ամեն ինչ ու վերադառնալ Հայաստան: Ես մի քանի անգամ եղել էի Խորհրդային Հայաստանում, Երեւանի օպերայում հանդես էի եկել Անուշի դերերգով: Իմ շրջապատը, անգամ հարազատներս ինձ խենթի տեղ դրեցին ու խնդրեցին մորս՝ ինձ համոզել Հայաստան չգնալ (բժիշկներս նույնպես խորհուրդ չէին տալիս, քանի որ ծանր վիրահատության էի ենթարկվել): Մայրս, որ ամենից շատ էր ինձ հետ կապված եւ ամենաշատն ինքը չէր ուզենա ինձանից կտրվել, քաջալերեց, որ Օհանի հետ վերադառնանք Հայաստան: Ի դեպ, ողջ կյանքը Ֆրանսիայում ապրած մայրս փափագեց իր վերջին ամիսներն ապրել ու մահկանացուն կնքել Հայաստանում:
30 տարի ապրում եմ Հայաստանում, չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս, անգամ իմ ծննդավայր Մարսելում: Երբեք չեմ ձգտել իմ անձի վրա այսքան ուշադրություն հրավիրել, այն էլ հիմա, այս օրերին, իշխանության գերծանրաբեռնված վիճակին եւ բարոյական չեմ համարում այսօր անդրադառնալ իմ անձնագրի հարցին: Ուղղակի պատասխանեմ՝ ինչու հիմա դիմեցի. որովհետեւ այսօր իշխանությունը պայքարող ժողովրդինն է, իմ ու Օհանի իշխանությունը: Նախորդ իշխանություններին նույնպես դիմել ենք, բայց անձնագիր եւ պարգեւներ հետ վերադարձնելու հարցով: Զգացված եմ արագ արձագանքելու համար, շտապելու խնդիր չունեմ, հուսով եմ իրավիճակի կարգավորումից հետո կմասնակցեմ սպասվելիք հանրաքվեին՝ քվեարկելու մեր հեղափոխության օգտին: Այս հանրաքվեն ես համարում եմ հեղափոխության շարունակությունը՝ դատարանները մաքրելու իմաստով:
- Բոլորին է հայտնի, որ մաեստրո Օհան Դուրյանի հետ միասին հայրենիքում անասելի վիրավորանքների ու տառապանքների արժանացաք, սակայն մնացիք Հայաստանում, երբեք ու երբեք չհուսահատվեցիք եւ մշտապես եղաք պայքարի առաջին շարքերում: Ինչպե՞ս եք գնահատում այժմ Հայաստանում ստեղծված իրավիճակը, տեսանելի՞ են փոփոխությունները, սա ա՞յն էր, ինչ ուզում էր տեսնել Մաեստրոն:
- Սա այն սկիզբն է, ինչ տարիներ շարունակ երազում էր ողջ հայությունը, եւ առաջին հերթին՝ Մաեստրոն: Հեղափոխությամբ ամենաոգեւորվածն ինքը պիտի լիներ, ամենից շատ պահանջներ էլ ինքն էր ունենալու: Նիկոլին ամենաշատ ինքն էր մեծարելու ու հպարտանալու, բայց մյուս օրը ամենաշատ ինքն էր քննադատելու եւ նկատողություններ անելու սխալների ու վրիպումներին համար:
Փոփոխություններն, անշուշտ, տեսանելի են, վերջապես սովորեցինք ընտրել ու ընտրվել (ինչն անհնարին էր թվում), խաբեության ու կաշառքի համար պատժել ու պատժվել, ժողովրդին չխաբել, ապրել ազատ ու առանց վախի, զգացինք աշխարհի հարգանքը մեր հեղափոխության եւ ժողովրդի հանդեպ:
- Վերջերս, ցեղասպանության 105-րդ տարելիցն էր, եւ համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառավարությունը փոխեց հիշատակի միջոցառումների բնույթը: Հավանաբար նկատել եք, որ քննադատություններ հնչեցին, թե Ծիծեռնակաբերդը փակել են, մոռացության են տալիս Եղեռնը եւ այլն: Խնդրում եմ, որպես 1915թ.-ի ջարդերից տուժածների ժառանգ, պատասխանել՝ հուզեցի՞ն այս տարվա միջոցառումները Ձեզ, թե՞ վիրավորեցին:
- Երբեք այսքան հուզված ու տպավորված չեմ եղել, երբեք այսքան հոգեպես ներկա չեմ եղել Ծիծեռնակաբերդում, երբեք այսքան զգացմունքային կատարումներ, այն էլ գիշերային ցրտին, այսպիսի լուսային ու ձայնային ներդաշնակություն չեմ տեսել, որ պարտադրեց ողջ հայությանը միասնաբար խոնարհվել ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Հիացմունքս, երախտագիտությունս ու հպարտությունս հաղորդեք կազմակերպիչներին ու կատարողներին:
Անդրադառնալ չեմ ուզում չար ու նենգամիտ խոսակցություններին:
- Կխնդրեի անդրադառնալ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի վերջին շրջանի պահվածքին: Վստահաբար տեղյակ եք, որ Գարեգին Երկրորդը վերջերս հայտարարեց, թե կորոնավիրուսի տարածման այս օրերին կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, ինչը հանրության մեջ դժգոհության եւ իշխանություն-եկեղեցի փոխադարձ մեկնաբանությունների առիթ տվեց: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս ամենի վերաբերյալ:
- Ճիշտ չեմ համարի քննադատել, առավել եւս դատապարտել հոգեւոր առաջնորդին, սա ցավոտ ու նրբագույն հարց է, բայց նաեւ ազնիվ չեմ լինի, եթե չխոստովանեմ, որ քանիցս սպասել ու չեմ լսել (իմ միլիոնավոր հայրենակիցների հետ միասին) դատապարտման, ցավակցական խոսքեր Մարտի 1-ի զոհերի, Պողոս Պողոսյանի սպանության, ավազակ ռեժիմի կողմից բյուր ոճրագործությունների իրականացման դեպքում, երբ երկրի այն ժամանակվա առաջին դեմքը, այսօրվա թիվ մեկ բանտարկյալը գռեհկաբար վիրավորում էր կառավարական պարգեւները հետ վերադարձրած Սիլվա Կապուտիկյանին, երբ ամեն ինչ արեցին՝ Օհանին պարտադրելով չաշխատել եւ հեռանալ Հայաստանից. նրա կողմից չլսեցինք ամոթանքի եւ անարգանքի խոսքեր, նա լուռ էր...
Վերջապես, ինչու՞ միջնորդություն միայն մեկի համար, մնացած բանտարկյալների համար վիրուսը վտանգավոր չէ՞:
- Կխնդրեի նաեւ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք դիմանում կորոնավիրուսի պատճառով կառավարության մտցրած սահմանափակումներին եւ ինչպե՞ս եք զգում ձեզ ֆիզիկապես ու հոգեպես:
- Ֆիզիկապես՝ երբեմն տկար, հոգեպես՝ միշտ ամուր: Իմ կարգապահությամբ աշխատում եմ օրինակ ծառայել, զգուշացնել, սովորեցնել եւ հնարավորության սահմաններում օգնել:
Հուսով եմ, որ համբերությամբ, սիրով ու փոխադարձ հարգանքով կհաղթահարենք նաեւ այս վարակը:
- Տարիներ առաջ ձեր ամենամեծ փափագը Օհան Դուրյանի տուն-թանգարան հիմնելն էր: Ձեր ընտանիքի մեծ բարեկամ եւ նվիրյալ Վահան Վարդապետյանի հետ դա իրագործեցիք: Կցանկանայի իմանալ շա՞տ այցելուներ եք ունենում:
- Ես ու Վահանը խոստացել էինք Օհանին հիմնել իր թանգարանը: Դա ոչ միայն իմ փափագն էր ու նպատակը, այլեւ Վահանի, ում Մաեստրոն համարում էր իր հոգու զավակը: Մաեստրոի մահվանից հետո լծվեցինք այդ գործին: Ոչ մեկից ոչ մի պահանջ, ոչ մի սպասելիք եւ ոչ էլ որեւէ խնդրանք. Վահանը ոչինչ չխնայեց, ահռելի աշխատանք արեց եւ առ այսօր էլ անում է: Նա ուղղակի ապրում է Օհանի հիշատակով, այնքա՜ն հետաքրքիր մտահաղացումներ ու ծրագրեր ունի Մաեստրոյի հարյուրամյակի կապակցությամբ (2022 թ.-ի սեպտեմբերի 8):
Շատ այցելուներ ունեցանք՝ երաժիշտներ, արվեստագետներ, լրագրողներ, ուսանող եւ դպրոցական երեխաներ, իր արվեստի երկրպագուներ, մեր պայքարի ընկեր-քաղաքացիներ, աշխարհի տարբեր կողմերից Օհանի ազգականներ: Սիրով ընդունեցինք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ում համարում ենք նաեւ մեր պայքարի ընկերը: Յուրաքանչյուր այցելուի Վահանն անձամբ է ներկայացնում իր պաշտելի Մաեստրոյին՝ իբրեւ արվեստագետ, մտավորական, քաղաքացի: Թանգարանի այցելուները լիարժեք զգում են Օհանի շունչն ու ներկայությունը:
- Ի՞նչ մտահոգություններ եւ խնդիրներ եք տեսնում, որոնց վրա կցանկանայիք հրավիրել իշխանության եւ հասարակության ուշադրությունը:
- Մտահոգություններս շա՜տ-շատ են, որովհետեւ խնդիրները բազում են, պահանջում են ահռելի ջանքեր ու զրկանքներ, նախորդներն այնպես են հիմնովին ապականել ու ավիրել, ու հիմա էլ չարախնդում ու թունավորում են: Ամենամեծ խնդիրը՝ պրոֆեսիոնալ, նվիրյալ եւ անշահախնդիր խորհրդատուներ ու օգնականներ տեսնել Նիկոլի կողքին (փնտրել, գտնել եւ համախմբել), դուրս նետել հեղափոխությունից շահ ակնկալող, հարմարվող անձերին: Հեղափոխության շունչը չզգացի դատարանների եւ հեռուստաալիքների աշխատանքի մեջ, վերջերս միայն ուշացումով մաքրվեց Հանրայինը, հանրաքվեից հետո սպասենք դատարանների մաքրմանը: Հասկանալի է, որ այս ամենը միանգամից իրագործելն անհնարին է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT