Բերման է ենթարկվել Արմավիրում երկու անձի դանակահարած ու փախուստի դիմած 24-ամյա երիտասարդը

Բացայատվել է ապրիլի 30-ին Արմավիրում կատարված դանակահարության դեպքը: Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության, ապրիլի 30-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ այտի, պարանոցի շրջանի սալջարդ վերքեր, ծնկների քերծվածքներ, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, կողի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ժամեր անց հիվանդանոցից ոստիկանություն ստացվել էր երկրորդ ահազանգը։ Հայտնել են, որ «աջ ձեռքի լաթաձև վերք, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա մի տղամարդ: Վերջինս հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց բակում ընկնելու հետևանքով: 
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում հիվանդանոց տեղափոխվածները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24-ամյա մի երիտասարդի հետ։ Արդյունքում` վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդկանց ու նրանցից մեկին պատկանող «ԳԱԶ-24» ավտոմեքենայով, առանց սեփականատիրոջ համաձայնության, հեռացել է դեպքի վայրից: 
Մայիսի 1-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում և փաթեթավորվել` փորձաքննության ուղարկելու համար:
Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան և տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տպել
849 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան