Աշխատանքային այցով Արցախում է եղել Դավիթ Տոնոյանը

Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-ից 2-ը աշխատանքային այցով Արցախում է գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, հանդիպումներ ունեցել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն:

Աշխատանքային շրջայցի ընթացքում շոշափված հիմնական թեմաներից են եղել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառման, արդիականացման և թիկունքային ապահովման համալիր խնդիրները:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում մասնավորապես այն բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում: Աշխատանքային շրջայցի ընթացքում նաև ճշգրտվել են այն հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում:

Տպել
953 դիտում

Երկրում ինձ նման 20 հազար մարդ կա, որ ասիմպտոմ կորոնավիրուս է տանում. վարչապետ (տեսանյութ)

Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, թոշակն ու նպաստը բացառապես կհանձնվի տներում

Այսօրվանից հանրային բոլոր վայրերում դիմակի կրումը պարտադիր է. արգելվում է սրճարաններում կենդանի երաժշտություն, պարեր

Այվազովսկու նկարը Լոնդոնում վաճառվել է օնլայն աճուրդի համար ռեկորդային գնով՝ 2,3 մլն ֆունտով

Միշիկն ու Ադրբեջանն ընդդեմ ԱԹՍ խոցող «ջարդոնի». Դավիթ Գալստյանը զենքի վաճառքով զբաղվում է, իսկ Կառավարությունը կապ չունի

Պարետի որոշմամբ արգելվել է համար 24 եւ 122 մանկապերտեզների գործունությունը

Սա «սեւ թուղթ» է Հայաստանի ամբողջ ավիացիայի համար, բայց կարելի է շատ արագ դրությունը փրկել. փորձագետ Նավիկ Խաչատրյան

Լուկաշենկոն Բելառուսի կառավարությունը ցրելու մասին որոշում է կայացրել

Չփորձեք հակադրվել համոզման մեթոդին. հակաօրինական գործողություններին կտրվի կոշտ հակազդեցություն. ՀՀ ոստիկանապետ

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացած զինծառայողի եւ 6 վիրավորների դեպքով քրեական գործ է հարուցվել

Չինաստանին ուղղված նոր հարցերի, Շվեդիայի սխալների և իրական սոցիալական հեռավորության մասին. COVID-19

Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվել է հերթական օպերատիվ խորհրդակցությունը

Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին

Մեզ հաջողվեց մինի հեղափոխություն իրականացնել. սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. վարչապետ

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կրակային վարժանքներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողության բանաձեւ՝ «Իմ քայլը» խմբակցությունից, եւ ամեն դեպքում, Նոբելյան մրցանակ ԲՀԿ-ին

Արարատյան մաքսատան բանկերի սպասարկման տարածքները նույնպես կանցնեն ՊԵԿ-ի հսկողություն տակ (լուսանկարներ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Եկեք ընդունենք, որ բոլորս սխալվել ենք. այս զրոյական կետը ֆիքսենք և միասին իրավիճակը վերցնենք հսկողության տակ. վարչապետ

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ