Երևան
12 °C
Գնահատման համակարգը չի աշխատում, երեխաներին չի հետաքրքրում՝ ինչ են ստանում. այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նա անդրադարձել է ուսումնական տարին միայն առկա ուսուցման արդյունքներով փակելու որոշմանը, ինչպես նաեւ խոսել այն մասին, որ սովորում են գիտելիքի, այլ ոչ թե թվանշանի համար։
«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսեւորել իբրեւ պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որեւէ այլ ցածր գնահատական»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ համակարգում խնդիրները շատ են։ Ինքն էլ ծնող է եւ տեղյակ, որ քիչ չեն իրավիճակները, երբ դպրոցներում ունենում ենք պարզապես թվանշաններ, որոնք բարդ է ասել, թե կապված են կրթական գործընթացի հետ։ Քիչ չեն ծնողները, որոնք տարեվերջին փորձում են ոչ ազնիվ ձեւով կարգավորել երեխայի գնահատականը։
Նշենք, որ այս հարցի հետ կապված որոշակի փոփոխություն առաջիկայում կիրականացվի։ ԿԳՄՍՆ նախագիծ է մշակել, ըստ որի՝ առնվազն 1-4-րդ դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ Կլինեն խրախուսման նոր մեթոդներ։
Այս մասին դեռ երեկ հայտնել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ տվյալ համակարգով երեխային գնահատականի փոխարեն կապում են գիտելիքի եւ կրթության հետ։
Նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։
Առցանց ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նաեւ խոսել է ուստարին ամփոփելու հետ կապված որոշումների մասին։ Օրինակ՝ եթե աշակերտը չունի գնահատական մինչեւ մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում, այն ամփոփվելու է առաջին կիսամյակի արդյունքով։
Դպրոցականներին խրախուսելու միջոցներ նույնպես մշակվել են․ երբ գնահատականը լինի ամբողջ թիվ եւ գոնե մեկ ավելի նիշ, այն կկլորացվի եւ ամփոփված գնահատականը կլինի ի շահ աշակերտի։ Օրինակ՝ 6․1-ը կդառնա 7։
Թեեւ փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւս գնահատականների նշանակման վերաբերյալ նման վերաբերմունք ունի, կարծում է, որ մենք արդեն ունենք թվանշանի դերի ուռճացում, օրինակ՝ բուհ ընդունվելիս առաջնահերթությունը տրվում է ատեստատում բարձր թվանշան ունեցողին, եւ այսօր մարդկանց համոզել, որ գնահատականը չկարեւորեն, ճիշտ չի համարում․ դրա համար երկար տարիների աշխատանք է պետք։
«Երեխաները պետք է համոզվեն, որ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ մարդկանց գնահատում են գիտելիքով»։
Անդրադառնալով մինչեւ մարտի 13-ի գնահատականները հաշվի առնելուն՝ նշել է, որ թեեւ հասկանալի է՝ առաջարկվող լուծումներն իրավիճակային են, սակայն տրամաբանական կլիներ, որ ԿԳՄՍՆ-ն գնահատելու հարցում ուսուցիչներին վստահեր, ինչպես հեռավար դասընթացների սկզբում, եւ նշանակելու հարցը որոշելը թողներ նրանց։ Իրենք են թվանշաններ դրել, հիմա էլ թող որոշեն՝ ինչպես անել։
Ինչ վերաբերում է դասերին չմասնակցած աշակերտներին, փորձագետի պարզաբանմամբ, դասարաններում էլ շատ են դպրոցականները, որ կրթական հաստատություն հաճախում են, սակայն դասապրոցեսին չեն մասնակցում: Այնպես որ այդ խնդիրը եղել է։
Խոսելով հեռավար կրթության մասին՝ նշել է, որ այն իրագործվել է, աշակերտներն էլ՝ մասնակցել, սակայն բավական թվով երեխաներ հետ են մնալու ծրագրից։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն պետք է մտածի հատկապես 1-6-րդ դասարանցիների մասին։
Այնուամենայնիվ, նկատել է, որ հեռավար կրթությունը շատ լավ հնարավորություն էր նաեւ ուսուցիչների վերապատրաստման, նոր գիտելիքներ ստանալու, գիտելիքները հետագայում որոշակի գործիքներով կիրառելու տեսանկյունից.
«Ուսուցիչները, աշակերտները, դասախոսներն իրենց թվային գրագիտության մակարդակը շատ ավելի մեծ տեմպերով բարձրացրին, քան նախորդ տարիները միասին վերցված»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են
Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT