Այս ամսվա ձեր 50.000 դրամ պարտքը իմ ֆոնդից կտան, բայց ձեր տղաներին ասեք, որ պետք է աշխատել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարեց այն քաղաքացիներին, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Նրա խոսքով՝ կոմունալների հետ կապված իրենց աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է:

Առաջին քաղաքացին, որին զանգահարեց վարչապետը, ասաց, որ արդեն 5 օր է՝ չունեն էլեկտրաէներգիա: Կինը ներկայացրեց նաեւ, որ տանը կա թոշակառու, իր ամուսինն էլ առողջական խնդիրներ ունի: Վարչապետը նկատեց, որ նրանք նաեւ հունվար եւ փետրվար ամիսներին ունեցել են 25 հազար եւ 23 հազար դրամական պարտք: «Այն հայտարարության արդյունքում, որ չվճարումների պարագայում անջատումներ չեն լինի, ձեր պարտքը կրկնապատկվել է»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ դա երեւի նրա արդյունքում, որ մտածել են, թե չեն անջատելու: «40 հազար դրամ ես վճարել եմ, գնացի ասացի, որ գոնե հիմա միացնեն՝ մինչեւ ես թոշակ ստանամ, մնացած մասը վճարեմ, չմիացրին: Հիմա մեր պարտքը կազմում է 50 հազար դրամ»,- ասաց քաղաքացին: Նա ասաց, որ տան միակ աշխատողն ինքն է, ունի 2 տղա, մեկը՝ 23, մյուսը՝ 21 տարեկան: Մեծ տղան մեկ-մեկ շինարարության ոլորտում գործ էր անում, բայց հիմա երկուսն էլ տանն են: Վարչապետն ասաց, որ հիմա շինարարության ոլորտում աշխատանքները բաց են, տղան կարող է աշխատել, ինչից հետո կինը պատասխանեց՝ գիտեմ:

«Հիմա ենթադրենք՝ այս ամսվա ձեր 50 հազար դրամ պարտքը մարվի, բա հետո ի՞նչ է լինելու»,- հարցրեց վարչապետը, ինչից հետո քաղաքացին ասաց, որ թոշակից թոշակ վճարումներ կանեն: «Ես կասեմ, որ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը տան»,- ասաց վարչապետը:

«Հիմա, ճգնաժամ է, ուրիշ վիճակ է, բայց ձեր տղաներին ասեք, որ պետք է աշխատել»,- եզրափակեց վարչապետը:

Մյուս քաղաքացին, որին զանգահարել էր Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ պարտքի մի մասը արդեն վճարել է, էլեկտրիկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ հիմա ունի էլեկտրաէներգիա: Նա պատմեց, որ իր տղան խոհարար է, 2 ամիս է արդեն՝ չի աշխատում, բայց երեկ կառավարությունից 300 հազար դրամ աջակցություն է ստացել: Վարչապետի հարցին, թե ինչո՞ւ չի վճարել կոմունալի վարձը, եթե այդքան աջակցություն են ստացել, կինը պատասխանեց, որ թոռներին 2 ամսվա համար սնունդ է գնել եւ հավելեց, որ անպայման քիչ-քիչ կմուծի:

Մանրամասները՝ տեսանյությում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3912 դիտում

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ