Երևան
12 °C
Աշխարհի ամենահարուստ պետությունը դադարել է հարստանալ. պատճառը կորնավիրուսն է: Դեռ ԱՄՆ-ում լայնածավալ կարանտինային միջոցառումների մեկնարկից առաջ աշխարհի խոշորագույն տնտեսությունը սայթաքեց, եւ ավարտվեց նրա պատմության մեջ տեւողությամբ ամենաերկար՝ տասնամյա տնտեսական վերականգնման փուլը:
Առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ընկել է տարեկան կտրվածքով 4,8 տոկոսով: Այս ցուցանիշն է ցույց տվել այսօր հրապարակված առաջին եռամսյակային գնահատականը: Տնտեսագետները կասկած չունեն, որ դա միանգամյա ձախողում չէ, եւ ԱՄՆ տնտեսությունն ապահովված է առնվազն տարվա կիսամյակի անկումով: Չէ՞ որ կարանտինից հիմնական վնասները սպասվում են տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար: Այդ տվյալները հայտնի կդառնան նոյեմբերին Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի ամենաթեժ հատվածում՝ ամռանը:
Դոնալդ Թրամփն այդ ընտրություններում ակնկալում է վերընտրվել երկրորդ ժամկետով, իսկ մինչ այժմ նա իր հիմնական խաղաքարն էր համարում ուժեղ տնտեսությունը: Կորոնավիրուսը խառնեց բոլոր խաղաքարտերը:
ԱՄՆ-ը տնտեսական ահռելի փլուզումների հետ մենակ չէ աշխարհում: Մեծությամբ երրորդ խոշոր տնտեսությունը՝ չինականը, 50 տարի անընդմեջ, տարեկան 15% աճ գրանցելուց հետո, առաջին եռամսյակում ՀՆԱ-ի նվազում է ունեցել է 6,8 տոկոսով: Իսկ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը՝ Եվրամիությունը սպասում է ավելի մեծ նյութական անկման:
Աղքատ երկրների համար առավել բարդ է: Հարուստները հանում են երկրներից իրենց կապիտալը՝ զրկելով նրանց զարգացման համար միջոցներից, իսկ հինական արտադրանքը `հումքն ու տարատեսակ բաղադրիչները ավելի են էժանանում՝ զարգացած շուկաներում պահանջարկի անկման ֆոնին: Միայն նավթի շուկայի մեկ փլուզումը ծնկի բերեց մի շարք երկրների, որոնք հումք էին արտադրում:
Չինաստանի տնտեսական ակտիվության առաջին եռամսյակի արդյունքները պատկերացում են տալիս ԱՄՆ-ին այն մասին, թե ինչ կարելի է սպասել իրենց երկրի համար. համաճարակը նրանց հանդիպեց Չինաստանում բռնկումից մի քանի շաբաթ անց: Այժմ Միացյալ Նահանգները վարակվածության եւ մահվան դեպքերի քանակով վստահորեն գրավում են առաջին տեղն աշխարհում:
Տնտեսագետները տարվա երկրորդ կեսին ակնկալում են հետընթաց, բայց նրանք վստահ են, որ այն լիովին չի ցույց տալու ամերիկյան տնտեսական անկումը: Բացի այդ, վերականգնումը ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան է տեւելու կարանտինը եւ որքան արագ է ԱՄՆ-ը վերադառնալու բնականոն կյանքին: Իսկ այստեղհնարավոր է առողջապահական եւ քաղաքական հայացքների բախում: Բանն այն է, որ կարանտինը մեղմելու որոշումը քաղաքական գործիչները կայացնելու են ընտրական տարում, երբ վարակը մեծ հարված է հացրել Թրամփի նախընտրական արշավին եւ նա չի համբերում, թե երբ է կրկին տնտեսությունը վերադարձնելու նախկին տեսքին:
Նախորդ շաբաթ Թրամփն իր ելույթներից մեկում խոստացավ «աներեւակայելի տնտեսական վերականգնում՝ մեծ անկումից հետո», բայց խոստովանեց, որ այդ վերականգնումը հնարավոր կլինի սպասել ոչ շուտ, քան տարվա վերջին եռամսյակում: Այսինքն՝ ըստ ԱՄՆ-ի նախագահի, ընտրություններից անմիջապես հետո Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի առաջին դրական գնահատականը կհրապարակվի եկող տարվա հունվարի վերջին:
Հարկ է նշել, որ Թրամփի եւ տնտեսագետների բոլոր այս կանխատեսումները արված են կորոնավիրուսի արագ եւ սեղմ ժամկետներում հաղթահարման պարագայում եւ չեն ներառում վարակի հնարավոր երկրորդ ալիքի բռնկման վտանգը ներառող ժամկետները: Եթե դա տեղի ունենա, արտադրության ծավալների եւ միջոցների վերականգնման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Աշնանն ու ձմռանը համաճարակի կրկնակի բռնկման դեպքում տնտեսական անկման աստիճանը կարելի է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին կանխատեսման ուսումնասիրությամբ:
ԱՄՀ-ն ենթադրում է, որ համաշխարհային տնտեսությունը, որի ծավալները նախորդ տարի կազմել էին 87 տրիլիոն դոլար, կպակասի առնվազն 9 տրիլիոն դոլարով, եթե անգամ վերադառնա աճի տեմպերին հաջորդ տարում: Իսկ բռնկման երկրորդ ալիքը մի քանի տասնյակ տրիլիոնով կավելացի վնասները:
Վիրուսի դեմ պայքարելու և կարանտինի պայմաններում տուժած բիզնեսին ու բնակչությանն աջակցելու համար ԱՄՆ-ն արդեն հատկացրել է մոտ 3 տրիլիոն դոլար: Այս ամենը ֆինանսավորելու համար աշխարհի ամենամեծ պարտապանը ստիպված կլինի ավելացնել բյուջեի դեֆիցիտը եւ ակտիվ փոխառություններ վերցնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT