ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի

 ՌԴ-ում ՀՀ դեսպանություն դիմող քաղաքացիների բազմաթիվ հարցադրումներին ի  պատասխան, դեսպանությունը տեղեկացնում է, որ ջանքեր են գործադրվում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ։

«Այս օրերին մենք շարունակում ենք աշխատել գերծանրաբեռնված և գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթների կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով մեզ դիմած քաղաքացիների օթևանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման ուղղությամբ»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր է դարձել ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ բարերարների և աջակից կառույցների։

Կազմակերպվող չվերթներն,ըստ դեսպանության, բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։ «Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ կայանալիք չվերթներին, որոնց մասին ինչպես և նախկինում կտեղակացնենք հերթագրված քաղաքացիներին, դեսպանությունը՝ բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին: Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի»։

 

 

Տպել
540 դիտում

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները. ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սարգսյան

Ենթադրում եմ, որ գնահատականը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին․ Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան

Պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մ6 ճանապարհի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ է լինելու

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում 5-ամյա երեխա է մահացել

7-ամյա տղային, որպես պատիժ, քնեցրել են բետոնե հատակին. երեխան տեղափոխվել է «Զատիկ» կենտրոն

Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով

Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ․ Ռուբեն Ռուբինյան

Ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին դժբախտ պատահարի զոհ դարձած իրենց աշխատակցի հիշատակը

Վաղը գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան

Գեւորգ Պետրոսյանին նկատողություն տրվեց՝ ԱԺ դահլիճում դիմակ չկրելու համար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, արձանագրվել է 4 մահ

Այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրի, դուրս են հրավիրվելու դահլիճից 1 կամ 7 օրով․ Արարատ Միրզոյան

COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը. Արժույթի միջազգային հիմնադրամ

Կորոնավիրուսով վարակված 48 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. 16-ը՝ միացված են շնչառական ապարատին. նախարար

Ինչպիսին է դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա. վարչապետը նկար է հրապարակել

Պարետի նոր որոշմամբ այսուհետ պարտադիր է կանգառներում, մեքենաներում դիմակ կրելը