Երևան
12 °C
Երեկ ՀՀ Ազգային ժողովը 101 կողմ եւ 17 դեմ ձայներով ընդունեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է շուրջ 260 մլրդ դրամի պետական պարտք ներգրավել։
ՀՀ կառավարության հաշվարկներով կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասի հետեւանքով հարկային եկամուտները կնվազեն։ Դրանից ելնելով էլ կառավարությունը չի կարողանա իրականացնել բյուջեով նախատեսված ծախսերը։ Հետեւաբար՝ այդ ծախսերը հոգալու համար կառավարությունն ԱԺ-ին առաջարկել էր փոփոխություն կատարել 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում։ Արդյունքում կառավարությունը՝ անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը, հաշվարկել է, որ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման չափը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի խոսքով՝ երբ ծախսերը գերազանցում են եկամուտները՝ անհրաժեշտություն է առաջանում միջոցներ ներգրավելու։
- Պարոն Գեւորգյան, ԱԺ-ն ընդունեց բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու՝ կառավարության առաջարկը, որով պետությունը 260 մլրդ դրամի լրացուցիչ պարտքային միջոցներ պետք է ներգրավի։ Ինչի՞ համար է անհրաժեշտ այդ գումարը։
- Եթե ընդհանուր խոսենք, դա լրացուցիչ գումար է, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի հետեւանքների մեղմման ուղղությամբ ծախսերի համար։ Կառավարությունը ծրագրել է 150 մլրդ դրամ լրացուցիչ գումար ծախսել, եւ սա հենց այդ արտացոլումն է, որը պետք է բյուջեում երեւա։
- Այսչափ պարտքի ներգրավումն ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա։
- Կաճի պետական պարտքը։ Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ համարվում, որ այն կանխատեսել հնարավոր չէ, եւ առաջանում են լրացուցիչ ծախսեր։ Բացի այդ, քանի որ տնտեսությունն ավելի «թույլ» է աշխատում այս պայմաններում, առաջանում է եկամուտների թերհավաքագրում։ Հենց այդ տարբերությունը լրացնելու համար անհրաժեշտ է, որ բյուջեի դեֆիցիտը մեծանա։
- Ըստ ձեզ՝ արդյո՞ք հնարավորություն չկար առանց լրացուցիչ պարտքերի ներգրավման՝ ոչ առաջնային ծախսերի կրճատման հաշվին իրականացնել ծրագրերը։
- Իհարկե հնարավորություն չկար, որովհետեւ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտային է նախատեսված։ Այսինքն՝ ծախսերը գերազանցում են եկամուտները։ Այդ դեֆիցիտը լրացվում է այլ աղբյուրներից՝ ներքին եւ արտաքին։ Հիմա մենք ուղղակի թույլ ենք տվել կառավարությանը, որ լրացուցիչ գումար կարողանան ներգրավել անհրաժեշտության դեպքում։
- Հնարավո՞ր է, որ այդ 260 մլրդը բավարար չլինի՝ հաշվի առնելով, որ տնտեսվարողները դեռ պետք է կարողանան «ոտքի» կանգնել եւ գուցե չհաջողվի այս պահի հաշվարկով նախատեսված հավաքագրումներն իրականացնել։
- Դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինեն կորոնավիրուսի հետեւանքները։ Այս պահին որեւէ մեկը չի կարող հստակ կանխատեսումներ անել։ Մենք այս պահին անում ենք փոփոխություններ՝ ելնելով ներկա իրավիճակում կատարված հաշվարկներից։ Բայց այս պահին կատարված հաշվարկները հետագայում միգուցե փոխվեն՝ կախված նրանից, թե ամբողջ աշխարհում ինչ իրավիճակ կլինի, երբ մարդկանց տեղաշարժը ազատ կդառնա, երբ կբարձրանա երկրների գնողունակությունը՝ ինչից կախված է նաեւ մեր ապրանքների արտահանումը։ Մենք այս պահին մեր հաշվարկների մեջ դրել ենք այն կանխատեսումը, որ տարվա վերջին կունենանք ՀՆԱ-ի 2 տոկոս նվազում, այսինքն այն հաշվարկը, որը դրվել է ֆինանսների նախարարության կողմից։ Բայց հետագայում դրանից շեղումներ հնարավոր է լինեն՝ թե՛ դեպի բարելավում, թե՛ դեպի վատթարացում՝ կախված համաշխարհային տնտեսության միտումներից։
- Հայաստանի հետ համեմատելի զարգացող երկրները նույնպե՞ս արտաքին պարտքի ներգրավման ճանապարհով են գնում:
- Նայած երկիր։ Փող ստեղծելու 2 ճանապարհ կա. առաջինը՝ փող տպել, երկրորդը՝ պարտք ներգրավել։ Օրինակ՝ ԱՄՆ-ն, որպես այդպիսին, արտաքին պարտք չի կուտակելու, քանի որ իրենք փող են տպելու։ Իրենց մոտ ազատ փոխարկվող փոխարժեք է։ Ամեն արժույթ ունի իր յուրահատկությունը։ Եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որով առաջնորդվում են ԱՄՆ-ն կամ Եվրոպան՝ ապա կոլապս կունենանք, որովհետեւ կունենանք ոչնչով չապահովված ուղղակի տպագրած փող։ Այդ դեպքում դրամի գնողունակությունը կտրուկ կընկնի, իսկ դա շատ ավելի վատ է, քան արտաքին պարտք ներգրավելը։ Մենք նախընտրել ենք պարտք ներգրավել, քանի որ հեղափոխությունից հետո ՀՆԱ-ի մեջ պետական պարտքի ցուցանիշը կտրուկ նվազել է։ Այսինքն՝ մեզ մոտ առաջացել է անվտանգության որոշակի բարձիկ, որը մեզ հիմա օգնում է առանց որեւէ ծախս կրճատելու՝ գնալ պարտք վերցնելու ուղղությամբ։
- ԱԺ-ում՝ բյուջեում փոփոխություն կատարելու քննարկման ժամանակ շատ էր խոսվում, որ Կենտրոնական բանկում շուրջ 300 մլրդ դրամ պահուստային գումար կա։ Անգամ առաջարկ էր հնչել դա բաժանել քաղաքացիներին։ Իրականում ի՞նչ գումար է դա եւ որքանո՞վ է խելամիտ այն քաղաքացիներին ուղղակի բաժանելու տարբերակը։
- Իրականում նման գումար չկա։ Դա հեքիաթ է։ Միֆեր են ստեղծում, որ հետո այն օգտագործեն քաղաքական նկատառումներով։ Դա գանձապետական հաշվի՝ պահի տակ վերցրած ինչ-որ մի ցուցանիշ է, որն ամենեւին չի արտահայտում իրական վիճակը։ Եթե նկատել եք՝ նախորդ օրը առավոտյան հայտնի պատգամավորը հայտարարում էր, թե այդ գումարը 300 մլրդ է, ավելի ուշ՝ երեկոյան դա դարձավ 150 մլրդ, այսօր առավոտյան այն դարձավ 100 մլրդ։ Այսինքն՝ սա ուղղակի օդից վերցրած թիվ է։ Ու այդ ամբողջն արվում է նրա համար, որ այդ հայտնի քաղաքական գործիչը հայտարարի, թե ժողովուրդ դա ձեր փողն է, գնացեք վերցրեք։ Դա, մեղմ ասած, խառնակչություն է։
- 150 մլրդ դրամի օժանդակության ծրագիրը որքանո՞վ է նպաստելու՝ հետագայում պետբյուջե մուտքերի ավելացման վրա եւ արդյո՞ք լրացուցիչ օժանդակության անհրաժեշտություն չկա։
- Հիմա մենք ընդամենը կատարում ենք օպերատիվ քայլեր։ Հետագայում ինչ փոփոխություններ լինի՝ մենք կարձագանքենք։
- Որքա՞ն ժամանակ հետո հնարավոր կլինի օտարերկրյա ներդրողների համար գրավիչ դարձնել Հայաստանը։
- Դա շատ ընդհանրական հարց է, որովհետեւ հենց ճգնաժամի ժամանակ կարող են ստեղծվել այնպիսի պայմաններ, որոնք ավելի ձեռնտու կլինի օտարերկրյա ներդրողների համար։ Ընդհանրապես՝ իրավիճակն այս պահին դեռ անորոշ է։ Մենք ունենք 2 հարված՝ առաջինը կորոնավիրուսի ստեղծած դժվարություններն են, երկրորդը՝ մեր հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի ֆինանսատնտեսական վիճակը։ Այսինքն անորոշությունները մեզ համար 2 անգամ ավելի շատ են, քան մյուս երկրների համար, որոնք ուղղակի ազդեցության տակ չեն Ռուսաստանի տնտեսությունից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT