Երևան
12 °C
Սիրիայի Հալեպ նահանգում՝ Աֆրին քաղաքի կենտրոնական շուկայում, երեկ ուշ երեկոյան հզոր պայթյուն է որոտացել. պայթել է ականապատված բենզատար:
Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները, որոնցից որոշներն էլ նշում են, որ մեքենան լցված է եղել մազութով կամ պայթուցիկ նյութերով:
Նշենք, որ Աֆրինը գտնվում է թուրքական զինված ուժերի հսկողության տակ: Ականատեսների հավաստմամբ՝ պայթյունի հետեւանքով տասնյակ զոհեր կան ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլեւ թուրք խմբավորումների շրջանում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արդեն արձագանքել է տեղի ունեցածին՝ առաջ բերելով սեփական վարկածը, համաձայն որի՝ «ահաբեկիչները հարձակում են գործել Աֆրինի կենտրոնում տեղակայված եւ պայթուցիկներով բեռնված պահեստի վրա՝ սպանելով 40-ից ավելի խաղաղ բնակչի»: Նախարարությունը տեղի ունեցածի համար մեղադրել է Քրդական բանվորական կուսակցությանը: Թուրք զինվորականներն իրենց շրջանում մահացածներին եւ վիրավորներին դուրս են բերել եւ տեղափոխել թուրքական տարածք: Բացի տասնյակ զոհերից ու տուժածներից, ահռելի նյութական վնասներ է կրել քաղաքը:
Սիրիական Հաթայ նահանգի նահանգապետարանից հայտնել են, որ պայթյունը կազմակերպած անձը ձերբակալվել է: Նահանգապետարանի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ 42 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա մահացել, նախնական տեղեկություններով՝ 30 մարդ վիրավորում է ստացել:
Հարձակման պատասխանատվությունը առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Ամբողջությամբ այրվել են տասնյակ շինություններ, խանութներ, առեւտրի կետեր, հրդեհվել է մի քանի ավտոմեքենա:

Սիրիական SANA գործակալությունը հավելում է, որ Աֆրինում իրական քաոս է տիրում: Քաղաքն օկուպացրել են թուրքական ուժերը, որոնք սպառնալիքներով եւ բռնությամբ տարհանում են իրենց տներից տեղաբնակներին՝ այնտեղ բնակեցնելով իրենց կողմից վերահսկվող զինված խմբավորումների զինյալներին ու նրանց ընտանիքներին:
Ահաբեկչությանն արձագանքել են ԱՄՆ-ից: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայի ամբողջ տարածքում: «Թվիթեր»-ի իր էջում արված գրառման մեջ նա նշել է, որ ահաբեկչական նման մեծամասշտաբ գործողություններն ընդունելի չեն կարող լինել հակամարտող ոչ մի կողմի համար:



Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT