Պարետատունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի արտադրամասերի գործունեությունը. Լոռու մարզպետ

Պարետատունը թույլատրել է վաղվանից վերսկսել Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի արտադրամասերի աշխատանքը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից:

Հիշեցնենք՝ ավելի քան 1 ամիս հարկադիր պարապուրդի մեջ գտնվող «Գլորիա» կարի արտադրամասի ավելի քան 2000 աշխատակիցներ օրեր առաջ գնացել էին աշխատանքի, ինչին հաջորդել էր իրավապահների՝ արտադրամաս այցելությունն ու վարչական վարույթ իրականացնելը: Աշխատակիցները պահանջում էին թույլատրել իրենց աշխատանքի գնալ՝ նշելով, որ պետական աջակցության որեւէ ծրագրից չեն օգտվում ստեղծված իրավիճակում: Աջակցություն չեն ստանում նաեւ արտադրամասից: Իրավապահների հետ տեղի ունեցած միջադեպից հետո աշխատակիցները քայլելով հասել էին Հայքի հրապարակ ու բողոքի ցույց իրականացրել:

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ներկայացնելով պարետատան կողմից թույլտվության տրամադրման գործընթացը, հիշեցրեց, դեռ ապրիլի 23-ին, երբ պարետատան կողմից հրապարակվեց աշխատանքի ոլորտների թույլտվությունները, տեքստիլի արտադրության մասով պայման էր դրվել, ըստ որի՝ եթե ընկերությունը աշխատանքի վերսկսման մասով դիմում-հայտ է ներկայացնում պարետատուն, պարետատունը պետք է քննարկի, որից հետո նոր թույլատրի կամ արգելի. «Երբ այս հնարավորությունը ստեղծվեց, 2 ընկերություններն էլ դիմեցին պարետատուն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ընկերությունները մարզի աշխատաշուկայի համար կարեւորություն ներկայացնող ընկերություններ են, հետեւողական եղա, ինչու ոչ, նաեւ նպաստեցի, որ դրական պատասխան ստանանք»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ ըստ ընթացակարգի, հայտը պարետատնից ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն, որտեղից տրվում է եզրակացություն, եւ դրանից հետո նոր միայն պարետատունը տալիս է որոշում:

Լոռու մարզի ղեկավարի խոսքով՝ պարետատունը, թույլատրելով հանդերձ, նաեւ հստակ ցուցումներ է սահմանել. «Ցուցումները հիմնականում նույնն են՝ ախտահանում, ջերմաչափում, ալկոգելի առկայություն, հեռավորության պահպանում, ինչպես նաեւ աշխատակիցների՝ տանից աշխատավայր եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտի կազմակերպում, ավելացել է եւս մեկ ցուցում, ըստ որի, աշխատակիցները ընդմիջման ժամին իրավունք չունեն դուրս գալ աշխատանքի վայրից»:

Անդրեյ Ղուկասյանը վստահեցրեց՝ թե իրենք, թե համապատասխան մյուս բոլոր կառույցները հետեւելու են, որպեսզի արտադրամասերը խստորեն պահպանեն պարետատան ցուցումները. «Դա առաջին հերթին բխում է գործատուի եւ աշխատակիցների շահերից, եթե մենք ունենաք վարակակիր, ունենաք օջախ, բնականաբար կասկածի տակ կդրվի ընկերության գործունեությունը: Մեր գործատուները հստակ զգուշացված են, որ կանոններն ու ցուցումները պետք է պահպանեն, որ հետո խնդիրներ չունենան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2257 դիտում

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հանրապետության հրապարակում ակցիա է իրականացվել. 2 անձի նկատմամբ իրականացվում է վարչարարություն

Նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում. Փաշինյան

Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. Փաշինյան

Մի քիչ հարցեր կան. ՀՀ վարչապետը դեռ չի որոշել՝ առաջիկա կիրակի որ եկեղեցում է պատարագի մասնակցելու

Պետությունը հասունանում է գիտակցելիս, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան միջազգային հարաբերություններ

Բացառվում է, որ Մայր Աթոռում բախումներ լինեն. ես եպիսկոպոսներին չեմ ուղղորդում. վարչապետ

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի. ըստ Խուդաթյանի՝ աննախադեպ ցանկ կա

Շքամուտքը մաքրելու հարցով վեճի ժամանակ 38-ամյա կինը քիմիական նյnւթ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին

Պետգույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 մլն դոլար կադաստրային արժեքով 7 գույք. դատախազը մանրամասնել է

Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճը պահպանվում է. ՊԵԿ նախագահ

ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն

Միչիգանի նավամատույցը և փարոսը ծածկվել են հաստ սառցալեզվակներով. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն բենզին

Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Կտրիճի հույսը մնացել են խաչը մերժած Քոչարյանի որդին, դաշնակ Իշխան Սաղաթելյանը և հոպարի պուճուր գանձը. Ղազարյան

Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին

Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ ՀԱԵ հետևորդ դառնալ. Հակոբյան

Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ. նրա եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել. ԶԼՄ