Երևան
12 °C
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացել է հիմնադրամի կողմից տարբեր ուղղություններով և ամենօրյա ռեժիմով իրականացվող այն ծրագրերն ու աշխատանքները, որոնք այս օրերին տարվում են խոցելի խմբերի քաղաքացիների հետ:
Հիմնադրամի աշխատակիցները արտակարգ դրության ընթացքում արձագանքել են 750 քաղաքացու դիմումի` փորձելով օգակար լինել յուրաքանչյուրին: Այս պահի դրությամբ հիմնադրամի դրամական արձագանքը COVID 19-ին կազմում է շուրջ 180 միլիոն դրամ:
Ներկայացված տեղեկատվության մեջ մասնավորապես ասված է. ««Իմ քայլը» հիմնադրամը Արագածոտնի մարզի միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց տրամադրել է մեկ ամսվա պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ: Փաթեթների պարունակությունը ձեռք է բերվել բացառապես տեղական տնտեսվարողներից՝ նպատակ ունենալով խրախուսել համայնքներում տնտեսական ակտիվությունը։ Աջակցությունը հասել է 421 կարիքավորի:
Առաջիկայում Վայոց Ձորի մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին կտրամադրվի պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ: Ծրագրի մեջ ընդգրկված է շուրջ1000 ընտանիք:
Այս ծրագիրն ընդլայնվելու է ,և հիմնադրամի աջակցությունից կօգտվեն նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչներ:
Աջակցություն առողջապահական համակարգին
«Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար։ Այդ ապրանքները Չինաստանից Հայաստան են բերվել հատուկ չվերթով։ Հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ և Պարետատան նախաձեռնությամբ Հայաստան է բերվել պաշտպանիչ բժշկական զգեստ, բժշկական դիմակ, պաշտպանիչ դիմակ, հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Աջակցություն կրթությանը
Երբ արտակարգ դրության պայմաններում դպրոցներն անցան հեռավար ուսուցման, պարզ դարձավ, որ դպրոցականների շուրջ 10 տոկոսը չի կարող օգտվել այդ հնարավորությունից, քանի որ չունի պահանջվող տեխնիկա: Նպատակ ունենալով ապահովել կրթության հասանելիության հավասար պայմաններ՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է 300 միավոր անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռքբերում, որոնք կտրամադրվեն աշակերտ ունեցող խոցելի ընտանիքներին:
Արտակարգ դրության պայմաններում «Իմ քայլը» հիմնադրամի ամբողջ կազմն աշխատել է արտակարգ պայմաններում։ 2020 թվականի մարտի 16-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվաը հիմնադրամը քաղաքացիներից ստացել է 749 դիմում, որից 688-ը սոցիալական բնույթի։ Նշված ժամանակահատվածում հիմնադրամի աշխատակիցները պատասխանել են 390 հեռախոսազանգի: Հիմնադրամի բոլոր դիմումատուները ստացել են անհրաժեշտ արձագանք` յուրաքանչյուրի դեպքում այդ արձագանքը տարբեր է եղել, ոմանք բավարարվել են, շնորհակալ եղել, ոմանք դժգոհ մնացել, բայց մեզ համար կարեւոր է որեւէ մեկին անարձագանք եւ անտեսված չթողնելը:
Գումարային տեսքով` «Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը Նոր տիպին կորոնավիրուսի համավարակին այս պահի դրությամբ կազմում է շուրջ 180 միլիոն դրամ, խոսքը արդեն իրականացված եւ հստակ ծրագրված միջոցառումների մասին, որոնք կիրականացվեն առաջիկա երկու- երեք շաբաթվա ընթացքում:
Մենք շնորհակալ ենք բոլոր գործընկիերներին արգասաբեր համագործակցության համար եւ մեր բոլոր բարերարներին իրենց նվիրատվութունների համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT