Մենք չենք զրկվել աշխատանքից, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս. Անի Սամսոնյանը՝ Իգիթյանին

Երեկ ՀՀ ոստիկանություն բերման էին ենթարկել քաղաքացի Միքայել Մարգարյանին, որը Կառավարության շենքի մոտ իր բողոքն էր արտահայտում առ այն, որ իրեն ստիպում են վճարել կոմունալները։

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ըստ նրա՝ Միքայել Մարգարյանն այն վառ ապացույցն է, որ Կառավարության հասցեական քաղաքականությունը տխուր եւ ողբալի վիճակում է։ «Միքայել Մարգարյանն ու իր ընտանիքը զբաղվում են մշակութային միջոցառումներ կազմակերպելով։ Նրա գործունեությունը ենթադրում է, որ պիտի բաց լինեն ռեստորանները, սրճարանները, համերգասրահները, բայց այդ վայրերը փակ են, որովհետեւ պարետը որոշել է, որ արտակարգ դրության ռեժիմը պիտի տարածվի այդ վայրերի վրա»,- ասաց պատգամավորը։ Նա հավելեց, որ Կառավարությունը Մարգարյանին չի ներառել 8-րդ խմբի շահառուների ցանկում, եւ, իր կարծիքով, կա՛մ Կառավարությունում լավ չեն պատկերացնում տնտեսական գործունեությունների ամբողջական շղթան, կա՛մ լավ չեն աշխատում։ «Երկու դեպքում էլ վիճակը շատ վատ է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, որ ժողովուրդը սոված չէ՝ Սամսոնյանը հարցրեց՝ դուք ո՞ւմ հետ եք շփվում, գործարարների՞, քաղաքական գործիչների՞։ «Բնակչության հիմնական մասը զրկվել է իր հիմնական աշխատանքից, ես եւ դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս»,- ասաց պատգամավորը։

Նա նաեւ անդրադարձավ պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը, թե ոչ ոք չի սովելու։ «Առաջարկում եմ՝ հրապարակեք ձեր հեռախոսահամարը, եւ կես օրվա ընթացքում այնքան քաղաքացի ձեզ կզանգահարի, որն ունի սննդի կարիք, որ դուք կզղջաք ձեր ելույթի համար»,- ասաց Սամսոնյանը՝ հավելելով, որ ազնիվ չէ սեփական շրջապատով չափել՝ մարդիկ սովո՞ւմ են, թե՞ չեն սովում։

«Հաջորդ անգամ, երբ որեւէ քաղաքացու բերման կենթարկեն ոստիկանություն, իշխանության պատգամավորներ, գնացեք նրա հետեւից եւ բացատրեք նրան ձեր հասցեականության քաղաքականությունը եւ չմոռանաք նաեւ ձեր հետ տանել փոխխոսնակ եւ մարդկանց 100 հազար դրամ աջակցությունն էժան պոպուլիզմ համարող Ալեն Սիմոնյանին, որպեսզի նա էլ բացատրի։ Չնայած կարող եք չտանել, որովհետեւ նրան նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց՝ մենք եւ ժողովուրդը լուրջ ընդունենք»,- եզրափակեց Սամսոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44691 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը