Քոլեջներում, ուսումնարաններում ընդունելությունը կլինի ատեստատի գնահատականներով, մագիստրատուրայում՝ նախատեսվածից ուշ

Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության քննությունները կիրականացվեն նախատեսվածից ուշ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներն ու գործընթացը։

Ըստ այդմ՝ մագիստրատուրայի քննություններն առաջարկվում է իրականացնել հունիսի 16-30-ը, եւ արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը։ Ասպիրանտուրայի դեպքում ընդունելության գործընթացի մասով առաջարկվում է կասեցնել մրցութային չհամարվող օտար լեզվի եւ ինֆորմատիկայի՝ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացած միավորը հավաստող վկայականի, տեղեկանքի ներկայացման պահանջը։ Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։

Ինչ վերաբերում է քոլեջների եւ ուսումնարանների ընդունելության կազմակերմանը, ապա այն կլինի օգոստոսին, հիմնականում՝ ատեստատների գնահատականներով։ Բացառություն կլինեն արվեստի եւ առողջապահական հաստատությունները, որտեղ ընդունելությունը կլինի մեկ քննություննով, այսինքն՝ նույն մեխանիզմով, ինչպես բուհերում։ Այն հարցի պատասխանը, թե ո՞րը կլինի այդ մեկ առարկան, պարզ կլինի ապրիլի 30-ին։

Նշենք, որ հայտերը կլրացվեն էլեկտրոնային եղանակով։

Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ընտանիքներով, հարազատներով քննության գնալու ավանդույթին պետք է հրաժեշտ տանք, որպեսզի կուտակումներ եւ նպաստավոր պայմաններ չլինեն՝ վարակի տարածման տեսանկյունից։

Տպել
587 դիտում

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ

Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. նախարար

Չարենցավան քաղաքում հրդեհվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Հենց հիմա Վանաձորի ծննդատան բակում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Ակունք գյուղի մոտ հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարաների համար

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել են շինության տանիքն ու գազի հաշվիչներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)