Սուբվենցիոն ծրագրերի փաթեթների վերջնաժամկետը ապրիլի 27-ն է. որոշ համայնքների ղեկավարների աշխատանքից մարզպետը դժգոհ է

2020թ-ին Լոռու մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի փաթեթները վերջնականապես կամփոփվեն ապրիլի 27-ին: Այս մասին այսօր Լոռու մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ժամանակ հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանդիպմանը մասնակցում էին այն համայնքների ղեկավարները, որոնք սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթները դեռևս չեն ներկայացրել Լոռու մարզպետարան կամ ներկայացրել են թերություններով, մինչդեռ հայտերի ընդունման համար սահմանված վերջնաժամկետը նույնպես ապրիլի 27-ն է:

Նշված համայնքներն են Լոռի բերդը, Ստեփանավանը, Գուգարքը, Դեբեդը, Արջուտը, Շնողը, Օձունը, Թումանյանը, Ախթալան, Ալավերդին, Տաշիրը, Սպիտակն ու Ջրաշենը:

Առանձին-առանձին ադրադառնալով հիշյալ համայնքների՝ թերի կամ չավարտված փաթեթներին, մարզպետն առավել խնդրահարույց համարեց Ալավերդի և Գյուլագարակ խոշորացված համայնքների կողմից ներկայացվելիք ծրագրերը՝ իր դժգոհությունը հայտնելով համայնքների ղեկավարների պասսիվ գործելաոճից:

Ինչպես նշված, այնպես էլ մյուս համայնքների ղեկավարները վստահեցրեցին՝ այսօր-վաղը կավարտեն ու կներկայացնեն, ապրիլի 27-ին ամեն ինչ պատրաստ կլինի: Համայնքների ղեկավարների պատճառաբվանությունները տարբեր էին՝ նախագծա-նախահաշվային աշխատանքներից մինչեւ փաստաթղթերը սկանավորելու նարավորության բացակայություն: Պատճառաբանությունները սակայն, մարզի ղեկավարիհամար ընդունելի չէին:

Խորհրդակցության ավարտից հետո մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ այս տարի մարզում աննախադեպ՝ 98  ծրագիր կիրականացվի, ավելի քան 5 մլրդ դրամ արժեքով: Սրան զուգահեռ սակայն, ըստ Ղուկասյանի, կան համայնքներ ու համայնքի ղեկավարներ, որոնք աշխատանքները մեղմ ասած լավ չեն կազմակերպում. «Համայնքներ ունենք, որտեղ ավագանու նիստեր չեն իրականացվել, կամ նախագծման ու գնումների մրցույթներն են ուշ հայտարարել…»,-ասաց Ղուկասյանը, շարունակելով. «Խնդրահարուց համայնքներից մեկը Ալավերդին է, որն ընդամենը մեկ՝ 25 մլն դրամ արժողության ծրագիր է իրականացնում, Գյուլագարակ համայնքը նույնպես մեկ ծրագիր է իրականացնում, ունենք համայնքներ, որոնք սուբվենցիոն ծրագրերում ակտիվ չեն ներգրավված, մինչդեռ դրան հակառակ, ունենք համայնքներ, որոնք քիչ բյուջե ունեն, բայց շուրջ 360 մլն դրամի ծրագիր են իրականացնելու, դրանք են Լոռի բերդն ու Ախթալա համայնքները, որոնք այս տարի եւս մասնակցում են 8-10 ծրագրով»:

Ղուկասյանի համար անընդունելի է նաեւ այն հանգամանքը, որ օրինակ Ալավերդին, որ սուբվենցիոնին մասնակցում է մեկ ծրագրով, դեռ մի բան էլ այդ մեկ ծրագիրն է դանդաղ իրականացնում:

Տպել
1680 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց