Արկադի Համբարձումյանն արձագանքում է. «18-հարկանի շենքերի կառուցումը իմ տան հարեւանությամբ իմ իրավունքների ոտնահարում է»

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն արձագանքում է իր մասին մեր կայքում հրապարակված տեղեկատվությանը:

Օրերս «Լույսեր» ՓԲԸ-ից ՀԺ-ի խմբագրություն էին դիմել՝ տեղեկացնելով, որ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում, օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերի հիման վրա բազմաբնակարանային համալիրի շինարարություն են սկսել, սակայն Դերժավայի Արկադ անունով հայտնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանն իր թիմով ժամանել է շինհրապարակ եւ իրենց աշխատակիցներին փորձել արգելել աշխատել՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն:

Ընկերությունը այդ կապակցությամբ նամակով դիմել էր ՀՀ վարչապետին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ արդարադատության նախարարին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետին: Նամակից որոշ հատված հրապարակել էինք մեր կայքում՝ փորձելով նաեւ մեկնաբանություն ստանալ Համբարձումյանից: Նա, սակայն, հեռախոսին չէր պատասխանել:

Խմբագրության էլ հասցեին ուղարկված նամակում, ահա՛, Համբարձումյանը պահանջում է հերքել իր վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:

«Գործարար Արկադի Համբարձումյանը ամբողջությամբ հերքում է տարածված հերյուրանքը եւ հայտնում, որ վերը նշված անանուն քողարկված ներդրողների կողմից գործադրվել է «Հին ու բարի» ապատեղեկատվություն, զրպարտություն եւ փաստերի աղավաղում, որի միջոցով արդի ժամանակներում լայն տարածում ստացած՝ «Ցեխ շպրտելու» եւ «Պիտակավորելու» եղանակով փորձ է կատարվում քողարկել եւ թիրախավորվել միանգամայն անօրինական նպատակներ»,- ասվում է Համբարձումյանի գրությունում:

Նա նաեւ տեղեկացնում է, որ 10 ամիս առաջ տեղեկանալով հարևանությամբ բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնելու մասին՝ նույն խնդրի կապակցությամբ 17.07.2019թ.-ին դիմել է Երևանի քաղաքապետին ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված իր և ընտանիքի իրավունքներն ու շահերը անօրինական միջամտությունից պաշտպանելու խնդրանքով:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ ժ/պ Ս. Մելիք-Քարամյանի 26.07.2019թ. թիվ 50/1-6973 գրությամբ ինձ հայտնվել է, որ. «Երևանի քաղաքապետի կողմից՝ վերոնշյալ հասցեում քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրվել: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարան ներկայացված ցանկացած հայտ կքննարկվի բացառապես ՀՀ գործող նորմերի և սահմանված ընթացակարգերի համաձայն հաշվի առնելով հարակից կառուցապատումը»:

Մեջբերված պատասխանը ստանալով վստահ եմ եղել, որ մեր տարածքը ընդգրկված չի եղել բազմաբնակարան շենքերի կառուցապատման գոտիում, համենայնդեպս պատասխանից հետևում էր, որ նման ծրագրերի մշակման դեպքում Ա.Համբարձումյանը կընդգրկվի հարակից կառուցապատման հարցի քննարկման մեջ: Իսկապես Ա. Համբարձումյանը դեմ չէ տվյալ տարածքում կառուցապատում իրականացնելուն, հաշվի առնելով շենքերի հարկայնությունը, որոնք չեն կարող լինել 5-ից բարձր, ինչպես նաև զերծ լինեն դեպի մեր և կառուցապատմանը հարակից այլ մասնավոր տարածքները բացված պատուհաններից: Սակայն 4 բազմաբնակարան 18-հարկանի շենքերի կառուցապատումը իմ բնակելի տարածքի անմիջապես հարևանությամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ սահմանադրությամբ ինձ և իմ ընտանիքին երաշխավորված մասնավոր կյանքի իրավունքը: Տվյալ տարածքում նման բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հետևանքով ընտանիքս կրելու է անդառնալի նյութական և բարոյական վնասներ:

Անդրադառնալով կառուցապատողի այն հայտարարությանը՝ իբրև կառուցապատողը Երևանի քաղաքապետարանից ստացված շինարաության թույլտվության տառին համապատասխան սույն թվականի ապրիլի 15-ից սկսել է շինարարական ծրագրի շրջանակներում համապատասխան շինարարական (հողային) աշխատանքները, ապա պետք է հայտնենք, որ ուսումնասիրելով շինթույլտվությունը, այն տրամադրելու ընթացակարգը և համեմատելով դրանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի և «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»» մի շարք նորմերի հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը հանրային իրավահարաբերությունների ոլորտում գործունեություն է իրականացնում և որպես վարչական մարմին` արտաքին ներգործություն ունեցող գործողություններ է կատարում, որոնք ի վերջո եզրափակվում են վարչական ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություններ է կատարում կամ անգործություն է դրսևորում, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ, ուստի հանգել ենք այն հետևության, որ ոչ իրավաչափ շինարարության թույլտվություն տրամադրելով Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները, որն անթույլատրելի է պետության անունից լիազորված մարմնի կողմից վարչարարություն իրականացնելու ժամանակ:

Տվյալ պարագայում անվիճելի է, որ կառուցապատողին վիճարկվող շինարարության թույլտվության տրամադրումը անմիջականորեն շոշափում է իմ և ընտանիքիս իրավունքները, քանի որ «Լույսեր» ընկերությունը վիճելի տարածքում իրականացնում է կառուցապատում, որը ոչ միայն խաթարում է իմ և ընտանիքիս մասնավոր կյանքի միջամտությունից զերծ մնալու իրավունքը, այլև ուղղակիորեն խախտում է մի շարք քաղաքաշինական նորմեր»,- մասնավորապես նշվում է Համբարձումյանի անունից խմբագրություն ուղարկված գրությունում:

Տպել
3844 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց