Ապրիլի 24-ին կհնչեն դասական, ժողովրդական գործեր, միջնադարյան երաժշտության ջազային մշակումներ

Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունների գեղարվեստական ծրագրային հատվածում նախատեսվում է շուրջ 160 մասնակցի 68 ելույթ. այս մասին այսօր ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: «Անվտանգ հաղորդակցության հնարավոր բոլոր միջոցները պահպանվելու են, այսինքն՝ մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծեռնակաբերդում: Լոգիստիկ տրամաբանությունն այնպիսին է, որ 2-5 հոգանոց նվագախմբեր ու երգչախմբեր են, որ ելույթ են ունենալու միմյանց հաջորդող ծրագրերով»,- ասաց նա:

Մասնակիցների թվում են սիմֆոնիկ նվագախումբը, ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ իր երգչախմբերով ու նվագախմբով, լարային քառյակներ: «Ծրագիրը լինելու է բազմաժանր՝ ժողովրդական երգեր, միջնադարյան երաժշտության ջազային մշակումներ: Գունապնակը հարուստ գեղարվեստական ծրագիր է, որ ցույց է տալիս մեր ներուժը: Կան շատ անվանի կատարողներ՝ միջազգային ճանաչում ունեցող, օպերային երգիչներ, սիրված ժողովրդական երաժշտության, ազգային նվագարանների կատարումներ: Ծրագիրը նպաստելու է, որ բարձրացնենք հանրային իրազեկվածությունը գեղարվեստական ու ստեղծագործական ներուժի մասին»,- ասաց Խզմալյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր առցանց միջոցառումներով նահատակների հիշատակի պահանջատիրության խորհուրդը փոխանցել երեխաներին՝ Խզմալյանն ասաց. «Հայոց ցեղասպանության թեման այնքան բարդ եւ այնքան ողբերգական է, որ օրերի ընթացքում որոշվելիք ծրագրով չի կարող ուղղված լինել նաեւ անչափահասներին: Այն առավել չափահաս մարդկանց լուծելիք խնդիրն է, եւ հիշատակի արարողությունների փոփոխությունը նախեւառաջ վերաբերում է այդ մարդկանց: Անչափահասների համար Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների ապահովումը, իրազեկվածության բարձրացումն օրերի ու ժամերի լուծելիք խնդիր չէ, այն պահանջում է լուրջ մանկավարժական-մեթոդաբանական մոտեցում, քանի որ գործ ունենք դեռեւս չձեւավորված, զգայուն, փխրուն աշխարհի հետ, ուր չենք կարող անզգույշ մուտք գործել»: Նրա խոսքով՝ քանի դեռ վստահ ենք, որ այս թեման երեխաներին հասու դարձնելու մեր ընտրած ճանապարհը՝ առցանց կամ անմիջական շփմամբ, անվտանգ է, կարող ենք գնալ այդ ճանապարհով, եթե վստահ չենք, բոլոր ռիսկերը գնահատված չեն, ուրեմն պետք է զգույշ լինել: Խզմալյանը հորդորեց ծնողներին երեխաների համար ապահովել գեղարվեստական ծրագիրն ունկնդրելու հնարավորություն. «Դա լավագույն մասնակցությունը կլինի»,- ասաց նա:

«Եթե ծնողներն ուզում են իրենց երեխաների մասնակցությունն ապահովել, կարող են իրենց հեռախոսահամարներից նրանց անուն-ազգանուններն էլ ուղարկել: Սա լավ առիթ է, որ իրենց երեխաների վիրտուալ ներկայությունն էլ ապահովեն Ծիծեռակաբերդի տարածքում»,- լրացրեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ անհատների կամ կազմակերպությունների կողմից անմար կրակի մոտ դնելու նպատակով ծաղիկների-ծաղկեպսակների փոխանցման հնարավորություն չի նախատեսվում՝ հիշեցնելով, որ գերադասելի է մնալ տանը: 

Տպել
985 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին