Իշխանություն-եկեղեցի լարվածությունը երկար տեւել չի կարող. իշխանական պատգամավորն առաջարկում է հանձնաժողով ձեւավորել

Եկեղեցի-գործող իշխանություն փոխադարձ մեղադրանքները, որ իրենց պիկին հասան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Գարեգին Բ-ի կոչից հետո, չեն դադարում: Նախօրեին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսելով հեղափոխությունից հետո հիասթափվածների մասին, վարչապետը նշեց նաեւ հոգեւորականությանը՝ նկատելով, որ «շատ դեպքերում հոգեւորական գործունեության մեջ ավելի շատ տեսում ենք քաղաքականություն, երբեմն՝ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»։ 

Երեկ այս հայտարարությանը արձագանքեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից եւ սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման եւ մեր ժողովրդի բարօրության»,- մասնավորապես նշվում էր նրա տարածած հայտարարությունում։

Աստվածաբան, ՀՀ  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրուցել ենք այն մասին, թե մինչեւ ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը, ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը: Նա տեղեկացրեց, որ որոշ պատգամավորներ ու որոշ եկեղեցականներ այս թեմայով քննարկումներ ունենում են եւ հուսով են՝ իրավիճակից դուրս գալու ելքեր կգտնվեն:

- Պարոն Հովհաննիսյան, մեկ շաբաթից ավելի է՝ իշխանություն-եկեղեցի փոխադարձ մեղադրանքներ են, երբեմն վիրավորանքների հասնող: Փաշինյանի երեկվա անդրադարձից հետո Գարեգին Երկրորդը այսօր (երեկ) նոր հայտարարություն է տարածել: Ձեր կարծիքով մինչեւ ո՞ւր կարող է հասնել այդ առճակատումը:

- Ես կարծում եմ՝ երկուստեք էլ լավ հասկանում են, որ այս իրավիճակի սրումը երկար չի կարող տեւել, եւ լուծումներ պետք է գտնվեն: Բնական է, որ որոշակի էմոցիաներ տեղի տվեցին, բայց սրանից հետո պետք է նստել եւ քննարկել այս հարցերը, փորձել լուծում գտնել:

- Լարվածություն, ըստ էության վաղուց կար, բայց դա իր պիկին հասավ նախորդ շաբաթ, երբ Գարեգին Բ-ն հայտարարություն տարածեց, որում անհրաժեշտ էր համարում կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Դրանից հետո եղավ արձագանք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից, հետո վիրավորական մեկնաբանություններ՝ նրա հասցեին: Նախ, ինչո՞վ եք պայմանավորում կաթողիկոսի կոչը, նման քաղաքական հարցերին անդրադառնալը:

- Ես խոսել եմ տարբեր եկեղեցականների հետ: Եթե այդ կոչում չնշվեր կոնկրետ մարդու անուն՝ այն կարող էր եւ կլիներ ընկալելի ու հասկանալի: Բայց երբ որ ամբողջ տեքստում գրվում է մեկ մարդու անուն, երբ կան բազմաթիվ մարդիկ, որոնք այսօր գտնվում են բանտերում, բայց նրանց մասին որեւէ բառ չի ասվում, արդեն իսկ տարակարծությունների տեղիք է տալիս: Մյուս կողմից, կողմերը շատ ոչ համաչափ արձագանքների գնացին միմյանց հասցեին: Որովհետեւ մենք տեսանք ԱԺ փոխխոսնակի գրառմանը շատ անհամարժեք պատասխան եկեղեցականներից մեկի կողմից՝ ինչ-որ պպզող, չգիտեմ ինչ արտահայտություններով, որոնք հարիր չէին հոգեւորականին: Բայց չեմ ուզենա հիմա դետալների մեջ մտնել, որովհետեւ եթե դետալների մեջ մտնենք, ապա ավելի կխորացնենք առկա իրավիճակը: Ես կարծում եմ, որ սա այն պահն է, որ պետք է զերծ մնալ փոխադարձ վիրավորանքներից, փոխադարձ մեղադրանքներից: Ու քանի որ արդեն տեղի է ունեցել այդ ամենը՝ հիմա հնարավորինս շուտ պետք է ուղիներ գտնել խորհրդակցությունների, քննարկումների ճանապարհով այս հարցը լուծելու համար, որովհետեւ վերջիվերջո թե՛ եկեղեցին, եւ թե՛ պետությունը միտված են մի բանի՝ հասարակության առավել ներդաշնակ, բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Եվ այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցու կողմից բավական օգնություն է ցուցաբերվում կորոնավիրուսի վարակակիրներին, չնայած չի հանրայնացվում շատ բաներ: Վստահաբար տեղյակ եք, որ Կալկաթայից հայ ուսանողների թռիչքի կազմակերպման գործում եկեղեցին իր մասնակցությունն է ունեցել: Այսինքն համագործակցության լայն դաշտ կա, պետք է դուրս գալ այս ցիկլից, անցնել համագործակցության:

- Իսկ փորձե՞լ եք հասկանալ. ինչի՞ց սկսվեց այս ամենը, ո՞րն է լինելու այս լարվածության լուծման բանաձեւը:

- Ես երկար մտածել եմ կաթողիկոսի նամակի մոտիվների մասին, թե ինչու նման անուն եւ այլն, բայց պատասխան չեմ գտել: Հատկապես որ ժամանակին, երբ բազմաթիվ անգամներ մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ՝ նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ չենք ունեցել նման արձագանք, բնականաբար սա հասարակության մեջ տարակարծությունների եւ տարըմբռնումների տեղիք է տալիս: Միեւնույն ժամանակ, բնականաբար, որեւէ մեկը չի ասում, թե եկեղեցին եւ կաթողիկոսը երբ պետք է խոսեն եւ երբ պետք է չխոսեն: Դա իրենց իրավունքն է, իսկ մեր իրավունքն է տարընկալումների մեջ ընկնել եւ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այսպիսի ժամանակաշրջանում եւ ինչո՞ւ մեկ անձի համար:

- Պարոն Հովհաննիսյան, համացանցում բազմիցս եղան հայտարարություններ, որ կաթողիկոսը պետք է հրաժարվի այդ կոչումից եւ այլն: Քանի որ պետությունը եւ եկեղեցին անջատ են Հայաստանում՝ իշխանությունը բնականաբար չի կարող պնդել այդ պահանջը: Ինչպե՞ս կարող է հանրությունը հասնել դրան, եթե իհարկե նման լուրջ պահանջ կա:

- Իշխանությունը նման խնդիր երբեւէ չի դրել, վարչապետն էլ մշտապես հայտարարել է, որ իշխանությունը չի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, դա եկեղեցու ներքին կյանքն է, եկեղեցին ինքն է որոշում իր ներքին կյանքը: Ես համաձայն եմ այդ դիրքորոշման հետ: Երեւի հիշում եք, որ կար «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որը նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում էին ինչ-որ թելերով կապել հեղափոխական իշխանության հետ: Դա չստացվեց կապել եւ չի էլ ստացվելու: Կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են, որպեսզի եկեղեցի- այսօրվա իշխանություն հարաբերությունները սրվեն եւ լարվեն: Դրա համար իրենք գործի են դնում իրենց թե՛ լրատվական, թե՛ ֆեյքային դաշտը եւ փորձում են անընդհատ իմիտացիա ստեղծել, որ իշխանությունը ատելությամբ է տրամադրված մեր ազգային կառույցի նկատմամբ: Քանի որ կեղծ ազգայնական գաղափարախոսությամբ նրանք էն ժամանակ պահում էին իշխանությունը եւ այսօր փորձում են այդ նույն գաղափարախոսության տակ հարվածել գործող իշխանություններին, այդ նպատակով փորձում են սա օգտագործել իրենց շահերի համար: Ես վստահ եմ, որ այդ լուրերը տարածողները եւ այդ քարոզը մուլտիպլիկացնողները շահագրգռված չեն ոչ եկեղեցու, ոչ պետության բարօրությամբ, այլ շահագրգռված են իրենց այսօրվա օրակարգն առաջ մղելով: Այդ տեսանկյունից՝ չպետք է ընկնենք լարված ծուղակների մեջ եւ փորձենք այսօրվա ստեղծված վիճակը, որ նաեւ պայմանավորված է կորոնավիրուսի ստեղծած զգայական իրավիճակով, շտկել ռացիոնալ դաշտում եւ համագործակցությամբ առաջ գնալ:

- Դուք իշխանական խմբակցության պատգամավոր եք: Արդյո՞ք մտածում եք որեւէ նախաձեռնությամբ լուծել այդ հարցը, ի՞նչ լուծում եք առաջարկում:

- Քանի որ ես հանդիսանում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրոնագետ եմ ու այդ ոլորտում եմ աշխատել, ծանոթ եմ եկեղեցու ներքին հարցերին, լավ հարաբերություններ ունեմ բազմաթիվ հոգեւորականների հետ: Եթե ինձ հնարավորություն տրվեր ձեւավորելու հանձնաժողով՝ ներքին քննարկումների ճանապարհով այս խնդիրները լուծելու համար, դրա օրակարգում կլիներ հարցը, թե ինչպես ուժերի համատեղմամբ նպաստել հասարակության բարօրությանը եւ ներդաշնակությանը: Պետք է հանգիստ, հանդարտ մթնոլորտում նստել եւ բոլոր հարցերը քննարկել, համագործակցության ուղիներ մշակել, հատկապես՝ երբ հասարակությունը սպասում է տարբեր տեսակի աջակցությունների, օգնության՝ թե եկեղեցու, թե պետության կողմից:

- Այդպիսի հանձնաժողովը կկարողանա՞ կանխել, որպեսզի կաթողիկոսը նման հայտարարություն չանի, որը հետո կքննադատվի եւ վատ կընկալվի թեկուզ հասարակության մի մասի կողմից:

- Դա կախված է հանձնաժողովի աշխատանքներից, փոխադարձ վստահությունից, պայմանավորվածությունից՝ թղթով կամ բանավոր, որ որեւէ հայտարարություն անելուց առաջ քննարկվի այն: Դա որեւէ կերպ չի հակասի եկեղեցու անկախությանը: Պետության կողմից որեւէ քայլ անելուց առաջ եւս այն կքննարկվի հանձնաժողովում:

- Սպասե՞նք, որ կլինի նախաձեռնություն եւ հանդիպումներ, քննարկումներ:

- Որոշակի քննարկումներ արդեն ունեցել ենք որոշ հոգեւորականների հետ եւ որոշ պատգամավորների հետ: Այս պահին ես չեմ կարող ասել նման նախաձեռնության մասին, դա կախված է հետագա քննարկումներից: Եթե նման բան լինի՝ կհայտարարենք:

Տպել
3912 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան