Մեկնարկում է Սիրիայի կոնֆլիկտի բանակցությունների 14-րդ փուլը. կհանդիպեն ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները

Սիրիայի հարցով «Աստանայի ձեւաչափով» եռակողմ հանդիպում տեղի կունենա ապրիլի 22-ին՝ հեռավար կարգով: Կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ռուսական եւ թուրքական լրատվամիջոցները: Տեղեկատվությունը հաստատել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ հանդիպումը լինելու է այս անգամ ոչ թե նախագահների, այլ ԱԳ նախարարների ձեւաչափով:

Հանդիպման ժամանակ քննարկում կլինի Սիրիայի Սահմանադրական կոմիտեի եւ Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպման  մասին ապրիլի 20-ին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը եւս՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ զրույցի ընթացքում։

Այս կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

«Զարիֆը նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ջեյար Փեդերսենի հետ։ Նա նաեւ տեղեկացրել է Սիրիայի նախագահին, որ առաջիկայում կկազմակերպվեն բանակցություններ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև, որոնք հանդիսանում են Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներ:

Ջավադ Զարիֆն ու Բաշար Ասադը քննարկել են նաեւ Սահմանադրական կոմիտեի հարցն ու Սիրիայում ընթացող քաղաքական գործընթացները, Իդլիբում առկա իրավիճակն ու հետագա գործընթացները:

Սիրիայում ռազամական կոնֆլիկտը շարունակվում է 2011 թվականից: Ռազմական գործողությունների դադարեցման նպատակով բանակցությունները մեկնարկել են 2017-ի հունվարի 23-24-ին՝ Աստանայում։ 2018 թվականի հունվարի28-ին Սոչիում էլ տեղի է ունեցել սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, որը  Սիրիայի հակամարտությունից ի վեր  դարձել էր մեկ միասնական երկխոսության սեղանի շուրջ հակամարտող կողմերի լայն կազմի հավաքման առաջին փորձը: Կոնգրեսի գլխավոր արդյունքը դարձել էր այն, որ որոշում էր կայացվել սահմանադրական կոմիտեի ստեղծման մասին, որն աշխատում է Ժնեւում եւ որի հիմնական առաքելությունն էսահմանադրական բարեփոխումների նախապատրաստումը:

Ի սկզբանե Աստանայի  բանակցություններին մասնակցում էին 7 պատվիրակություններ՝ Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։

Հանդիպումից հետո Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ ձեւավորվեց «Աստանայի եռյակը», որը հանդես եկավ որպես Աստանայում ընդունված որոշումների իրագործման հիմնական երաշխավոր։ «Աստանայի եռյակի» վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019թ․ դեկտեմբերի 10-11-ին՝ Նուրսուլթանում։

Մինչ կորոնավիրուսի համավարակի տարածումը նախատեսված էր, որ երեք երկրների նախագահների հաջորդ հանդիպումը կանցկացվի 2020թ․ մարտին՝ Թեհրանում։ Հայտնի է, որ նախագահների՝ համավարակի պատճառով հետաձգված հանդիպումը կիրականացվի առաջին իսկ հնարավորության դեպքում։ Այդ մասին այսօր խոսել է նաեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հանդիպումն առայժմ հետաձգված է, սակայն չեղարկված չէ՝ քանի դեռ հակամարտության խնդիրը առկա է:

3 երկրների ԱԳ նախարարների հեռակա բանակցությունները Սիրիայի հարցով առաջին օնլայն հանդիպումն են եւ համարվում են սիրիական կոնֆլիկտի հարթեցման փորձի 14-րդ փուլը:

Սիրիայի հարցով վերջին կարեւոր հանդիպումը տեղի էր ունեցել նախորդ ամսվա 10-ին, Ռուսաստանում: Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տետատետ բանակցությունները տեւել էին 6 ժամ, որոնց արդյունքներով կողմերը հանդես էին եկել մի քանի կետերից կազմված համատեղ հայտարարությամբ: Որոշվել էր դադարեցնել կրակը, ստեղծել հումանիտար միջանցք եւ համատեղ հերթապահություն սահմանել՝ նախագծված կետերում:

Կրակը Սիրիայում, սակայն չի դադարել: Ընդամենը 2 օր առաջ՝ ապրիլի 19-ին, ՌԴ-ի՝ հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը հայտնել էր, որ Ռուսաստանում արգելված համարվող «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները գնդակոծել էին սիրիական Իդլիբ նահանգի բնակավայրերը: Նախորդ շաբաթ էլ՝ ապրիլի 15-ին հայտնի էր դարձել, որ 27 ահաբեկիչ-զինյալներից կազմված խումբը հանձնվել էր Սիրիայի կառավարական ուժերին: Նրանք պատմել էին, որ իրենց նախապատրաստել են ԱՄՆ-ի հրահանգիչները՝ սիրիական նավթագազային օբյեկտներում եւ տրանսպորտային ենթակառուցվածքներում դիվերսիայի անցկացման, ինչպես նաեւ ահաբեկչական գործողությունների իրականացման նպատակով: Նրանք նաեւ հսկայական քանակությամբ զինամթերք են հանձնել՝ հայտնելով, որ դրանք իրենց են տրամադրվել ամերիկյան կողմի ներկայացուցիչների կողմից:

Տպել
1641 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց