Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել եւ չեն լինելու. Զոհրաբ Մնացականյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների ներկայացրած առաջարկությունները, որ ենթադրում են փուլային կարգավորում: Այսօր ասուլիսում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ այս երկու տարիների ընթացքում Հայաստանի Կառավարությունը եղել է առավել քան թափանցիկ:

«Մեր դիրքորոշումներն արտահայտել ենք շատ պարզ ձեւով: Կոնկրետացնեմ: Այդ մեկնաբանության (Սերգեյ Լավրովի) մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Քի Ուեսթից մինչեւ վերջերս: Խոսք է եղել նաեւ այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսվում այս երկու տարվա ընթացքում: Եկեք լինենք շատ հստակ: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին, եւ այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ: 2014 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթը չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը: Ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի, դա անվտանգության գոտի է եւ պաշտպանական գծեր: Որեւէ կերպ որեւէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգելով Արցախի բնակչության անվտանգությունը: Որեւէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որեւէ մեկը կարող է գնալ զիջումների, որ կարող են վտանգել Ացախի բնակչության անվտանգությունը»,- ասաց նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ բանակցային հիմնական սկզբունքներից է ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է այս բանակցություններում. «Դա մենք կոչել ենք անվտանգություն եւ ստատուս: Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում՝ ազատ կամարտահայտության իրավունք առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել եւ չեն լինելու: Հայկական կողմերը չեն ստանձնելու որեւէ նման մոտեցում, որ ենթադրի անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սպառնալիք ստեղծել, առավել եւս այն պայմաններում, որ այդ սպառնալիքը մնում է ռեալ եւ էքզիստենցիալ»:

Հայկական կողմերի համար, ըստ նրա, առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում. «Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայական կողմերը տեսնում են անվտանգության եւ ստատուսի տարրերի լիարժեք արտահայտում: Սա եղել է հայկական կողմի մոտեցումը, մնացել է հայկական կողմի մոտեցումն այս երկու տարվա ընթացքում, մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին: Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ մենք բանակցությունների ժամանակ կարող ենք մի բան անել, մի այլ բան խոսել հասարակության հետ, խորապես սխավում է: Նման բան չի եղել եւ չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որեւէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել՝ անկախ ամեն ինչից»:

Մնացականյանը կրկին հիշեցրեց, որ Հայաստանի ներկայացուցիչները չունեն Արցախի ներկայացուցչի մանդատ. «Հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում եւ ամբողջովին ներգրավված է բնակացային գործընթացում եւ իր մասով տանելու է այդ գործը: Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները չունեն Արցախի ժողովրդից ստացած մանդատ: Արցախում վերջերս ավարտվեցին ընտրությունները՝ նախագահական եւ խորհրդարանական: Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը՝ մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմն անվերապահ, մշտապես աշխատել է, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այս ամենը, ինչի մասին խոսում եմ, քննարկվել է Արցախի իշխանությունների հետ, եւ նույնը շարունակվելու է նոր իշխանությունների հետ: Եվ արցախյան որեւէ որոշում, որ վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ այս գործընթացը չունի այլընտրանք, խաղաղ կարգավորումից բացի. «Հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծմանը: Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին»:

Նա հաղորդեց, որ տեսակոնֆերանսով Մինսկի խմբի համանախագահներն այսօր քննարկում են ունեցել. «Այսօր հավանական է, որ կայանա վիդեոկոնֆերանս բոլոր կողմերի ներգրավմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ համանախագահների: Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի. երբ մեր երկրները, մեր տարածաշրջանը կենտրոնացած է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, զինադադարի պահպանումը, որեւէ ռիսկի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է: Մենք աշխատել ենք ու աշխատելու ենք այս ուղղությամբ»:

Տպել
8338 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել