Երևան
12 °C
ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները, որոնք մեկուսացվել են կորոնավիրուսի կասկածով, 7-ն են. նրանք անմիջական շփում են ունեցել վարակակիրների հետ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ըստ դեսպանի՝ հնարավոր է, որ դա տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում աշխատանքներ իրականացնելու ժամանակ: Դեսպանը հայտնեց նաեւ, որ այս շաբաթ նախատեսվում է մի քանի թռիչք Մոսկվայից դեպի Երեւան, սակայն կոնկրետ ամսաթիվ չնշեց: Ըստ Տողանյանի՝ Ռուսաստանում, անցած տարվա տվյալներով, գտնվում է 300 հազար ՀՀ քաղաքացի, որոնցից 3000-ը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթագրվել է և ցանկանում է վերադառնալ Հայաստան: Հիշյալ քաղաքացիների թվում կան նաև զորակոչի ենթակա անձինք, որոնց տվյալները նույնպես հավաքում է դեսպանությունը և փոխանցում զինկոմիսարիատներին, որպեսզի զորակոչիկները առաջիկայում խնդիրների առջև չհայտնվեն:
Դեսպանի հետ հարցազրույցը ստորեւ.
- Պարո՛ն դեսպան, երեկ երեկոյան օդանավակայանից տարհանվել են հնարավոր չվերթի սպասող ՀՀ քաղաքացիները: Դեսպանությունը տեղեկացված եղե՞լ է, որ ոստիկանությունը նման գործողություն է պլանավորում:
- Իհարկե, տեղեկացված է եղել: Դեռ ապրիլի 5-ից օդանավակայանի անվտանգության ծառայությունը մեզ զգուշացրել էր այդ մասին, և եթե դուք հետեւում եք մեր պաշտոնական էջին, պետք է նկատած լինեք, որ մենք այդ մասին պարբերաբար հայտարարություններ ենք տարածել: Բացի այդ, ես անձամբ բազմիցս տեղեկացրել եմ տարածքում հավաքված մեր քաղաքացիներին այդ մասին, հորդորել եմ նրանց լքել տարածքը: Քաղաքացիները պետք է հասկանան, որ «Դոմոդեդովո»-ի տարածքում հայտնվելիս ենթարկվելու են քրեական և վարչական պատասխանատվության: Ռուսաստանում այսօր գործում են շատ խիստ կարանտինային մեթոդներ: Այս պահին Մոսկվայում եթե երեք մարդ իրար մոտ շարքով քայլում են, նրանց մոտենում են իրավապահները և ստուգում փասթաթղթերը: Չի կարող օդանավակայանում անընդմեջ այդքան բազմություն հավաքվել և համապատասխան ուշադրության չարժանանալ: Արդեն քսան օր այս պրոցեսը տեղի է ունենում. ամեն չվերթից հետո նոր խմբեր են հայտնվում: Երեկ երեկոյան օդանավակայանում սովորականի պես սկսվել են ախտահանման աշխատանքներ, և ըստ այդմ՝ բոլոր հավաքվածներին դուրս են հրավիրել: Մենք կապի մեջ ենք օդանավակայանի ղեկավարության հետ և փոխհամաձայնությամբ որևէ ուժային օպերացիա տեղի չի ունեցել:
-Պարո՛ն դեսպան, Ռուսաստանից վերադառնալ ցանկացող ուղևորների հոսքը չի դադարում: Ըստ դեսպանության էջում հրապարակված ցուցակների՝ հազարից ավելի գրանցված կա, որից 197-ը օդանավակայանի սպասողներն են, 755-ը հերթագրվել են՝ լրացնելով օնլայն հարցաթերթիկ: Ընդանուր առմամաբ մինչ այս պահը քանի՞ հայտադիմում եք ստացել և ի՞նչպես եք պատրաստվում այդքան մեծ թվով ուղևորների ուղարկել Հայաստան:
-Ընդանուր առմամբ այս օրերին դեսպանությունը և մեր հյուպատոսությունները, որոնք գործում են Դոնի Ռոստովում և Սանկտ-Պետերբուրգում և ֆիլիալները՝ Սոչիում ու Նովոսիբիրսկում, ստացել են 3000-ից ավելի հայտադիմում: Մենք աստիճանաբար հրապարակելու ենք այդ բոլոր ցուցակները: Ինչպե՞ս ենք պատրաստվում բոլորին ուղարկել՝ աստիճանաբար, խումբ առ խումբ: Բանը նրանում է, որ մեր քաղաքացիների խնդիրն ավելի ընդգրկուն է և բազմաշերտ, քան թվում է: Մեր ուսումնասիրություններով՝ դիմողների զգալի մասը, անկախ այս իրավիճակից, դեռ վաղուց ունի խնդիրներ տան վարձ վճարելու, աշխատանքի, փաստաթղթերի հետ կապված, և հիմա, ըստ որոշ մարդկանց, բարենպաստ իրավիճակ է՝ առիթից օգտվելու և ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու համար: Այդ խմբերի մեջ կան մարդիկ, որոնք հրաժարվում են հյուրատնից՝ պահանջելով իրենց տան վարձը մեզնից, ավելին՝ օդանավակայանում կան բրիգադիրներ, որոնք իրենց խեղճ ու կրակ բանվորներին բերել են ու ստիպում են գիշերել այնտեղ, որպեսզի հնարավոր թռիչքի դեպքում վերջիններս վերադառնան Հայաստան՝ առանց իրենց գլխացավանք պատճառելու: Հարցնում եք ինչո՞ւ տաջիկներն ու ուզբեկները օդանավակայանում հավաքված չեն՝ պատասխանում եմ՝ քանի որ նրանք հանգիստ նստած սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը, իսկ մերոնք որոշել են համառություն անել, և նման իրավիճակ է ստեղծվել:
-Նախորդ օրերին կազմակերպվեցին թռիչքներ Դոնի Ռոստովից և Կրասնոդարից: Այդ տարածաշրջաններում նույնպե՞ս կրիտիկական վիճակ էր, ինչպես Մոսկվայում: Ինչո՞ւ առաջնահերթությունը չտրվեց այստեղի քաղքացիներին, որոնք օրեր շարունակ օդանավակայանում էին:
-Կապ չունի, թե որտեղ են սպասում քաղաքացիները՝ օդանավակայանում, թե այլ վայրերում: Սկզբունքն այն է, որ պետք է վերադառնան առաջնահերթություն ունեցողները: Մեր հերթում այս պահին կան մարդիկ Տյումենից, Յակուտսկից, որոնք իրոք կարքավորներ են, հաշմանդամություն ունեցողներ են, նրանք նստած հյուրատներում սպասում են, թե երբ պետք է մենք իրենց ուղարկենք Հայաստան, իսկ մարդիկ էլ կան, որ զոռբայություն են անում, հավաքվում են օդանավակայանում՝ չնայած լուրջ խնդիր չունեն: Եվ ինչպե՞ս է հնարավոր նման իրավիճակում հերթ պահպանել: Ցավոք, սա է իրավիճակը: Մենք, իհարկե, հնարավորության սահմաններում ստուգում ենք քաղաքացիների տվյալները, սակայն խոր, դետալային ստուգելու հնարավորություն չկա: Ստուգվում են անձնագրային տվյալները, քաղաքացիությունը, բնակության վայրը և այլն: Իսկ որ օդանավակայանում գտնվողների մեծ մասը անօթևան չէ, դա ես ասում եմ պաշտոնապես:
-Պարո՛ն Տողանյան, Դուք հայտարարեցիք, որ քաղաքացիները դիմում են տարբեր պատուհաններով, և դա ավելի է բարդացնում դեսպանության աշխատանքը: Հաջողվե՞լ է համակարգել այդ խնդիրը, և արդյոք դեսպանության աշխատակազմն ի վիճակի՞ է տեխնիկական առումով բավարարել նման բարդ աշխատանքային ընթացքը:
-Դեսպանության աշխատակազմը բավարար է և ի վիճակի է համակարգել այդ աշխատանքները, եթե մարդիկ հետևեն մեր ցուցումներին ու դիմեն մեկ պատուհանի սկզբունքով, բայց քաղաքացիների միայն տասը տոկոսն է նման կերպ վարվում: Մնացածը դիմում են բոլորին ում ճանաչում են՝ ֆեյսբուքյան ակտիվիստներին, լրագրողներին, պատգամովորներին, որոնք անհիմն հույսեր են ներշնչում քաղաքացիներին, իսկ դա, իհարկե, բարդացնում է մեր աշխատանքը: Ես կուզենայի, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Նման պատասխանատու մոտեցումը մեզ առավել կօգնի և զերծ կպահի այսպիսի խառը իրավիճակ ունենալուց:
-Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել հյուպատոսության աշխատանքային ռեժիմում այս օրերին:
-Հյուպատոսության աշխատանքն այս պահին դադարեցված է: Ծառայություններ չենք կարող մատուցել, քանի որ չեն գործում շղթայական կառույցները՝ զագսերը, նոտարական ծառայությունները և այլն: Ներկա պահին երկու հրատապ ծառայություն է մատուցում հյուպատոսությունը հեռակա կարգով՝ վերադարձի վկայականների տրամադրում և անձնագրերի ժամկետի երկարացում, վավերացում՝ չնայած որ Ռուսաստանն այս ճգնաժամային իրավիճակի ընթացքում ճանաչում է ժամկետանց փաստաթղթերը, սակայն խնդիր լինելու դեպքում մենք անմիջականորեն օդանավակայանում էլ ենք կարգավորում նման հարցերը: Պետք է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր հյուպատոսական ծառայությունում տեխնիկական լուրջ վերազինում է տեղի ունեցել և կշարունակի ունենալ հենց ավարտվի այս իրավիճակը: Մեր քաղաքացիները այժմ հնարավություն ունեն էլեկտրոնային համակարգով ուղարկել իրենց տվյալները և մոտենալ հյուպատոսություն՝ միայն ստորագրելու և փաստաթղթերը ստանալու համար: Մեզ մոտ վճարման կանխիկ համակարգ չկա: Ամենը կարգավորվում է բանկային խողովակներով: Տարածքում տեղադրված են տեսախցիկներ, և դա հնարավորություն է տալիս քաղաքացիների դժգոհության պարագայում հնարավորինս շտկել սպասարկման որակի հետ կապված խնդիրները: Հերթ հասկացություն չկա: Սպասասրահում հարմարավետ պայմաններ են, որտեղ քաղաքացիները կարող են սուրճ խմել, համացանցից օգտվել և, ըստ էլեկտրոնային հերթագրման, հրավիրվել պատուհանի մոտ: Շուտով կլինի նաև հատուկ տեսախցիկ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն լուսանկար բերել իրենց հետ և լուսանկարվեն տեղում:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT