Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության համար այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է, եւ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետեւանքներ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդած կադրերի հրապարակմանը։ «Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիոնալիզմի տիրույթից կամ անփութության տիրույթից կամ՝ դիտավորության, մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է, եւ պատճառներն այս պահին մեզ քիչ են մտահոգում»,- ասաց Մակունցը։ Նա հավելեց, որ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն աշխատակազմի հետ շփվելիս, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի կամ ներկա գտնվողների համար, բայց լիներ կարեւորագույն խնդիր՝ զուտ անվտանգության տեսանկյունից։ «Ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետեւանքներ։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, պետք է նույնպես կրեն պատասխանատվություն, եւ եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն եւ ոչ միայն պահանջել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլեւ զբաղվեն նաեւ պատասխանատվության առումով»,- ասաց Մակունցը։
Նա նաեւ անդրադարձավ այն կարծիքներին, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն այդ առումով, եւ առաջինը հենց նա պետք է բացատրություններ տա։ «Ես համակարծիք չեմ, որովհետեւ վարչապետի մամուլի խոսնակն ունի հստակ պատասխանատվության եզրեր, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը։ Մենք կարող ենք անել ավելին, քան մեր պատրականությունների շրջանակում է։ Կարող էր, բայց պարտավոր չէր, եւ այն անձինք, որոնք պարտավորված էին իրենց աշխատանքի շրջանակներում իրազեկել, տեղեկացնել, պետք է դա անեն»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Ըստ նրա՝ եթե անգամ ինչ-որ կերպ տեղեկություն է տրվել, որ տեսանկարահանումը սկսվել է, բայց տեղի են ունեցել ինչ-որ բաներ, որոնք հիմք են տվել՝ մտածելու, որ դիմացինը չի լսել այդ մասին, պետք էր անջատել տեսագրությունը մի պահի, կամ ինչ-որ կերպ կրկին տեղեկացնել։ «Բայց այսպիսի բան տեղի չի ունեցել, եւ այն լրացուցիչ մեկնաբանությունների տեղիք է տալիս»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ այս ամենն անհետեւանք չի կարող մնալ եւ չի մնալու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկից ընկել է. նրան Երևան տեղափոխած շտապօգնությունը վերադարձին վթարի է ենթարկվել
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կապանի պոլիկլինիկան ընթացիկ նորոգման փուլում է. Ավանեսյանը երեկոյան շրջայց է ունեցել. տեսանյութ
ՀՀ աղոթքի նախաճաշի գալա երեկո. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչի 1-ին խաղն ավարտել է ոչ-ոքի. ՖԻԴԵ-ի գավաթ
Քարոզարշավն ամփոփեցինք ձեր սիրո և ջերմության մթնոլորտում. նոյեմբերի 16-ին՝ քվեաթերթիկ N7. Արգիշտի Մեխակյան
ԱԹՍ-ների հարվածից վնասվել է Նովոռոսիյսկի նավթաբազան. հրդեհ է բռնկվել
Աշխատանքային ժամ չէր, ծառայողական մեքենան խախտում չէ. Պապիկյանը մասնակցել է Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին
ՌԴ-ն թունավորում է ՀՀ-ի կյանքը, որ իր տակը պառկենք, Լուկաշենկոյի բերանը դրած՝ ասեն՝ «Куда вы денетесь»
Հրապարակվել են ՌԴ-ից և Ղազախստանից ներկրված ցորենների լաբորատոր հետազոտության արդյունքները. որ կարգի են դրանք
Տարբեր կարծիքներն ու հավատամքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ՝ հանուն խաղաղ ապագայի. ՀՀ նախագահ
OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն. մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ արտատպել ֆեյքը
«Խաղաղության խաչմերուկ»-ը՝ Հնդկաստան-Ռուսաստան-Եվրոպա նոր կապուղի. Պապոյանը հանդիպել է Պիյուշ Գոյալի հետ
Գարեգին Բ-ն սպասարկում է Քոչարյանին. իրենց պատկերացրած տղամարդը ՀՀ սուվերենությունը զոհեց այլ երկրի. տեսանյութ
Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանը, Ադրբեջանը չեն, այլև Վրաստանը, ընդհանուր տարածաշրջանը. Միրզոյան
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Հետախուզվող «Տոյոտա»-ով հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներն այս կիրակի Վաղարշապատ համայնքում ծառայություններ կմատուցեն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 30 տարեկան է. Ալեն Դարոնյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
Կեղծ հաղորդագրություններ՝ վերջին ժամերին. հերթը հասավ Վաղարշապատին՝ պայմանավորված առաջիկա ընտրություններով
Ասում էին՝ Փաշինյանը եկել է հողերը տա, Բայրամովը հակադարձեց, որ ՀՀ վարչապետն ասել է՝ հողեր չի հանձնի
«Դիմակայուն Սյունիքի թիմ Եվրոպա»-ն՝ ՀՀ հարավային շրջանի անվտանգության և տնտեսական ներուժի զարգացման ազդակ
Քննարկվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները
ՄԻՊ-ն ու Լաուրա Միլնին քննարկել են առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Teledyne e2v. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Հնդկաստանի գագաթնաժողովում Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները
Թուրքմենստանի Ընտրական մարմնի պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում
Հիմնանորոգվում է Մ-2 միջպետական նշանակության ճանապարհից դեպի Սիսիանի Վաղատին գյուղ տանող հատվածը
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր են քննարկվել
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Գերտ Յան Կուպմանի հետ. ինչ է քննարկվել
Աշխատանքային հանդիպում Արարատի մարզպետի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արգիշտի Մեխակյանն ունի բացահայտ առավելություն. Հարությունյանը հարցման արդյունքներ է հրապարակել
Թբիլիսիում Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հուշահամալիրի» մոտ
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
Պարեկների արագ արձագանքման շնորհիվ երեխային բժշկական օգնություն է ցուցաբերվել. կյանքին վտանգ չի սպառնում
Խաղաղության հաստատմամբ մեր տարածաշրջանն իրապես կարող է վերածվել խաչմերուկի, կապուղիների հանգույցի. Միրզոյան
Վաղարշապատում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, համապետական ընտրություններում` ՔՊ-ին. Ռուբինյանն ասել է՝ ինչու
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 14-ին
Նարեկ Զեյնալյանն ընտրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT