Երևան
12 °C
Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար:
Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը: հայտարարության մեջ նշվում է.
«Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:
Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ:
Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ կառավարության հորդորով, նույն բաց կապուղով, նույն պայմաններով, չափանիշներով և ընթացակարգերով ապահովել է 50-ից ավելի անխափան ուղիղ միացումներ: Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է հեռուստաընկերության արհեստավարժ և համակարգված աշխատանքի մասին:
Սույն թվականի ապրիլի 17-ին, ժամը 20:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:
Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին:
Ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք»:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է, որ սեղմված է Rec-ի կոճակը, ինչը նշանակում է՝ ձայնագրման փուլում են: Սա պարտադիր ընթացակարգ է:
«Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը:
Այս պարագայում շահարկվող «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը, ինչպես նշված է, հասանելի է եղել նախապես հայտարարված 8 հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին:
Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»:
Հիշեցնենք, որ սա Հանրայինի եկրորդ հայտարարությունն է:
Նշենք, որ համացանցում են հայտնվել ՀՀ վարչապետի՝ հեռուստաալիքներով հղած ուղերձից առաջ տարված նախապատրաստական աշխատանքների կադրերը, որոնցում վարչապետը հազում է, ջուր խմում:
Վարչապետը ուղիղ եթերով ուղերձով ՀՀ քաղաքացիներին էր դիմել ապրիլի 17-ին՝ ժամը 20:00-ին, խոսել էր Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին, հեռարձակումն ապահովել էր Հանրային հեռուստաընկերությունը:
Այդ տեսանյութը երեկ երեկոյան համացանցայաին բուռն քննարկումների առիթ էր դարձել, եւ քաղաքացիները հենց Հանրայինին էին մեղադրում կադրերի արտահոսքի համար:
Այս կապացությամբ Առաջին ալիքի էջում ավելի ուշ պարզաբանում տարածվեց, որտեղ նշվում էր, որ ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրերը, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ, նախատեսված չեն եղել հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:
Այս ամենի կապակցությամբ առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը՝ նշելով, Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Ըստ Գեւորգյանի գրառման, մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն
Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը
Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար
ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ
Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար
Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել
Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է
23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT