Երևան
12 °C
«Լույսեր» ՓԲԸ-ից ՀԺ-ի խմբագրություն են դիմել ներդրողներ՝ տեղեկացնելով, որ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերի հիման վրա բազմաբնակարանային համալիրի շինարարություն են սկսել, սակայն Դերժավայի Արկադ անունով հայտնի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանն այսօր իր թիմով ժամանել է շինհրապարակ եւ իրենց աշխատակիցներին փորձել արգելել աշխատել՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն:
Պատճառն, ըստ գործարարների այն է, որ այդ տարածքի հարեւանությամբ գտնվում է Արկադի Համբարձումյանի առանձնատունը:
Ընկերության տնօրինությունը ոստիկանություն է հրավիրել, որից հետո ոստիկանության աշխատակիցների հետ կապի է դուրս եկել Համբարձումյանի իրավաբանը եւ տեղեկացրել, որ մի քանի ժամվա ընթացքում կբերի դատարանի որոշում, որով ընկերության գործունեությունը կարգելվի:
Այս կապակցությամբ ընկերությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ արդարադատության նախարարին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետին՝ հայտնելով, որ եթե արտակարգ դրության այս պայմաններում այդպիսի օպերատիվությամբ դատական փաստաթուղթ ստանա ՀՀԿ-ական նախկին պատգամավորը, ապա այդ երեւույթի՝ «որպես հին բարքերի» դրսեւորման մանրամասները պետք է հանդիսանան իրավապահ մարմինների մանրամասն ուսումնասիրության առարկա։ Իսկ մինչ այդ նրանք խնդրում են ապահովել իրենց օրինական գործունեությունը:
«Լույսեր» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Չիչոյանի անունից տրամադրված նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Մեծարգո պարոն Վարչապետ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մի խումբ ներդրողներ, հաշվի առնելով 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ստեղծված արդար եւ օրինական հավասար դաշտում աշխատելու հնարավորությունները, նախաձեռնել են խոշոր ներդրումային ծրագիր եւ ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների խստիվ պահպանմամբ ստացել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի մոտ սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում բնակելի թաղամասի շինարարություն իրականացնելու համար։
Արտակարգ դրության ներկայիս պայմաններում, երբ տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ արգելված են եւ տնտեսական ակտիվությունն զգալի ցածր մակարդակի վրա է գտնվում, կարեւորագույն եւ ողջունելի քայլ էր ՀՀ պարետի 2020 թվականի ապրիլի 12-ի թիվ 37 որոշման ընդունումը, որով արտակարգ դրության պայմաններում թույլատրվեց շինարարության իրականացման գործունեությունը, ինչը հատկապես կարեւոր է աշխատանքից զրկված մեր բնակչությանը այս բարդ իրավիճակում աշխատանքով ապահովելու եւ իրենց սոցիալական խնդիրները լուծելու տեսանկյունից։
Մեր ընկերությունը, հիմք ընդունելով պարետի վերոնշյալ որոշումը, քաղաքապետարանից ստացված շինարաության թույլտվության (շինարարության թույլտվության համար՝ 01/18-20384-411 առ՝ 03.04.2020) տառին համապատասխան սույն թվականի ապրիլի 15-ից սկսեց նախաձեռնված շինարարական ծրագրի շրջանակներում համապատասխան շինարարական (հողային) աշխատանքները։
Ցավոք սրտի, նույնիսկ այսպիսի պայմաններում սակայն, մեր գործունեության մեջ անմիջապես բախվեցինք մի տհաճ խնդրի, որի մասին ցանկանում ենք Ձեզ եւ համապատասխան պատկան մարմիններին տեղեկացնել եւ համոզված ենք, որ կստանանք Ձեր օժանդակությունն այդ խնդրի լուծման գործում։
Մասնավորապես՝ խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանից ստացած շինարարության թույլտվության առկայության դեպքում անգամ, չենք կարողանում մեզ հատկացված տարածքում բնակելի թաղամասի շինարարությունը սկսել, քանի որ պարզվում է, որ պետք է ի սկզբանե նկատի ունենայինք այն հանգամանքը, որ մեր տարածքի հարեւանությամբ է գտնվում նաեւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (մամուլում հայտնի որպես՝ Դերժավայի Արկադ) առանձնատունը, ում քմահաճույքների հետ պետք է ստիպված առերեսվենք։
Պարզվում է՝ վերջինս շատ օպերատիվ է արձագանքում իր առանձնատան հարեւանությամբ իրականացվող եւ իրեն ոչ դուրեկան ցանկացած, թեկուզեւ օրինական, երեւույթներին եւ արդյունքում՝ սույն թվականի ապրիլի 17-ին իր թիմով ժամանում է մեր շինհրապարակ եւ մեր աշխատակիցներին փորձում է արգելել աշխատել «հին ու բարի գողական» ձեւերով՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն:
Տեղեկացնում ենք, որ արդեն դիմել ենք ՀՀ ոստիկանությանը, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցների հետ կապի է դուրս եկել նշված անձի իրավաբանը եւ տեղեկացրել, որ մի քանի ժամվա ընթացքում կբերի դատարանի որոշում, որով կարգելվի մեր գործունեությունը։ Այս տեսանկյունից նշենք, որ նամանավանդ արտակարգ դրության ներկա պայմաններում այդպիսի օպերատիվությամբ դատական որեւէ փաստաթուղթ ստանալը, մեր խորին համոզմամբ, հասարակ անհատների համար իրատեսական չի կարող լինել, իսկ եթե ՀՀԿ-ական նախկին պատգամավորի համար դա հնարավոր լինի, ապա այդ երեւույթի՝ «որպես հին բարքերի» դրսեւորման մանրամասները պետք է հանդիսանա իրավապահ մարմինների մանրամասն ուսումնասիրության առարկա։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք Ձեր աշխատակազմի եւ պատկան մարմինների անմիջական գործուն ներգրավվածությունը վերոնշյալ անձի պոտենցիալ հակաիրավական վարքագիծը կանխելու եւ բացառապես օրինական դաշտում աշխատել ցանկացող բարեխիղճ ներդրողներին բնականոն աշխատելու հնարավորություն ստեղծելու գործում։
Երախատապարտ կլինենք Ձեր օպերատիվ արձագանքի համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT