Նորաշենում մեկուսացված քաղաքացին թաղմանը գրկախառնվել է հարազատների հետ. 2 օր անց նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին կորոնավիրուսի շրջանակներում։

Նախարարն ասաց, որ անցնող օրվա դրությամբ ունեցել են 48 նոր հաստատված դեպք եւ 61 առողջացում. «Հետեւաբար կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը։ Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը՝ 1159։  Կարող եմ տեղեկացնել, որ մոտավորապես 1500 հոգուց ավելի մարդ է դուրս եկել կարանտինից այս ամբողջ ընթացքում։ Կարանտինում գտնվող անձանցից մոտավորապես 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք։ Սա ասում եմ նրա համար, որ պարզ լինի՝ կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են։ Եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու մենք հետազոտած եւ հաստատած չէինք լինի»։

Թորոսյանի խոսքով՝ միջոցառումները շարունակվում են, մահճակալային ֆոնդը հիվանդանոցներում այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։ «Եթե կարողանանք այս տեմպը պահել, մեր նոր բացվող գործարանները պահեն համաճարակային կանոնները, այս իրավիճակը երկար ժամանակ կլինի կառավարելի։ Մենք իրականացրել ենք 537 թեստ, բայց քանի որ թեստերի մի մասը հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810։ Մենք նաեւ համեմատվում ենք այլ երկրների 1 միլիոն բնակչին ընկնող թեստերի թվով եւ բավական լավ վիճակում ենք այդ առումով։ Այլ երկրների համեմատ մենք անում ենք բավականաչափ մեծ թվով թեստեր։ Մեր առջեւ դրված նպատակն իրագործվել է փաստացի։ Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովելու, մենք էլի կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավվելու եւ ծավալները մեծացնելու»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսի մի հաշվարկ կա՝ մոտավորապես 16 թեստից 1 դրական արդյունք է լինում Հայաստանում։

«Ընդհանուր առմամբ մեր համաճարակի կորը գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որը շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող է իսկապես ունենանք համաճարակի նոր բռնկում։ Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտ դեպք է տեղի ունեցել։

«Դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության, իհարկե, նախապես զգուշացվելով, որ պետք է հեռավորություն պահել: Ոստիկանի եւ մասնագետի ուղեկցությամբ է եղել, բայց հասկանալի է, որ իրավիճակը հուզումնալից է, եւ նրանք, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները, գրկախառնվել են, եւ երկու օր հետո մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է գրանցել, եւ սրա պատճառով պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել: Հասկանալի է, որ պարետատունը ճիշտ որոշում է կայացրել՝ հարազատին թույլ տալով մասնակցել այդ արարողությանը»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ պարզ է, որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել, եւ քաղաքացիները պետք է հասկանան, որ ամեն ինչ լուրջ է. «Այսօր ազգակցական հարաբերություններ կան, որ համաճարակային մեր անհատական պահվածքի պատճառով փլուզվում են: Քաղաքացիներն իրենք պետք է հասկանան, որ այս իրավիճակը բավական լուրջ է։ Պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին։ Մենք պետք է հասկանանք, որ մեր գործողությունների արդյունքում կարող են մահանալ մեր հարազատները կամ մեր ընկերների մերձավոր հարազատները»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց ռազմավարությունն այն է, որ այս վիրուսին զուգահեռ պետք է ապրել, բայց որպեսզի դրա արդյունքում աղետներ չլինեն, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի իր վարքին ու պահվածքին։

«Եթե մենք հանկարծ գտնվենք էմոցիոնալ, մենք կարող ենք աղետներ բերել մեր գլխին։ Առաջիկայում Ապրիլի 24-ն է, եւ չեմ կարծում, որ եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության մեր նահատակների հոգիներն ավելի հանգիստ կլինեն։ Բացարձակ չեմ կարծում։

Մարդիկ այսօր 1 ամսից ավելի տներում փակված հոգեբանական, տնտեսական, սոցիալական ճնշման ներքո են։ Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ ապրիլի 20-ից հնարավորություն պիտի տան տեքստիլ գործարաններին աշխատելու. «Բայց եթե այդ գործարանների գործատուներն ու աշխատողները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի վիճակի։ Այո՛, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել եւ այսօր քննարկում էինք, որ այդ ձեռնարկությունները պիտի լինեն հատուկ հսկողության տակ, եւ պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե ինչպես են պահում Առողջապահության նախարարության ուղեցույցով նախատեսված կանոնները»։

Վարչապետն ընդգծեց, բարեբախտաբար, ունեն շատ հաջողված դեպքեր, թե ինչպես են գործատուները ճշգրիտ պահպանում այդ ամենը։

«Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատողները, ջերմություն ունենալով, իրենք չեն գնացել աշխատանքի։ Այսպիսի դեպքերում բոլորս մտածում ենք, որ մեզ հետ տեղի չի ունենա, բայց եկեք այնպես չանենք, որ մեզնից յուրաքանչյուրն այդ ամենի հետեւանքները զգա։ Համենայն դեպս այս պահին պետական կառավարման համակարգը կարողացել է համաճարակն առնել հսկողության տակ։ Այս փուլից սկսած՝ արդեն յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որպեսզի իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի»,- ասաց վարչապետը։

Ի հավելումն՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում ապրիլի 15-ին կորոնավիրուսի դեպք է հաստատվել մի խոշոր գործատուի աշխատողի մոտ, սակայն գործատուն պահպանել է կանխարգելիչ բոլոր պայմանները, եւ մինչ վարակված մարդը մուտք կգործեր արտադրության տարածք, նրան ջերմաչափում է կատարվել, որից հետո թեստը դրական պատասխան է ցույց տվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2295 դիտում

Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի

Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ

Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին

Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ

ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը

ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան

Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով

Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին

Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին

Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին

ՀՀ մարզերում ու Երևանում կդիտվեն ձյան առատ տեղումներ, որոշ շրջաններում՝ բուք. կցրտի 8-10 աստիճանով

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը. տեսանյութ

ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Եթե ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում

Հայաստան-Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով

Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով

Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանում գործող թալիբների կառավարությանը և ավիահարվածներ սկսել

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Ֆորաբանկ»-ի նկատմամբ

Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 65-ամյա կնոջ մարմին

Բարաբաթումի վերականգնված եկեղեցին շուտով կընդունի իր հավատավոր ժողովրդին. Դանիելյան

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ Հայաստանում Իրանի դեսպան

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի տարելիցին

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհի Փարավանի լեռնանցքը փակ է, երթևեկությունը՝ արգելված

Իրանն ու Միացյալ Նահանգները որոշ հարցերում մոտ են փոխըմբռնմանը. Արաղչի

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ, մենք դրան չպետք է խառնվենք. Իոաննիսյան

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածը չի հանգեցնի տարածաշրջանում երկարատև հակամարտության. Վենս

Հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

Ասենք՝ մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Լոռու ճանապարհները՝ ծանր բեռնատարների