«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է տեղեկությունը, ըստ որի, պատրաստվում է դուրս գալ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունից: Այսօր՝ ապրիլի 15-ին, մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին, հայտնեցին, որ ֆինանսական խնդիրների պատճառով ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 4 թիմեր՝ «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» ու «Գանձասար-Կապանը», ի վիճակի չեն լինի շարունակել 2019-20 մրցաշրջանը, երբ այն վերսկսվի: «Ալաշկերտը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանն ընդգծել է, որ իրենք դուրս չեն գալու առաջնությունից:

«Կարծում եմ, որ այսօր կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն գրեթե բոլորը՝ անհատներից մինչեւ հզոր պետություններ:

Սակայն դա ամենեւին չի կարող պատճառ հանդիսանալ` նմանատիպ չճշտված տեղեկություններ հրապարակելու համար: Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ նման սցենարի մասին խոսք անգամ չկա. «Ալաշկերտը» մեծ պատասխանատվությամբ է պատրաստվելու առաջնության վերսկսմանը: Ունենք հզոր թիմ, եւ մեր միակ նպատակն անփոփոխ է` պայքարելու ենք չեմպիոնության համար:

Կխնդրեմ բոլորին եւ մասնավորապես «Ֆուտբոլ +»-ին այսուհետ հրապարակել մեր ակումբի հետ կապված միայն ճշտված եւ հավաստի տեղեկություններ, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է այսքան լուրջ թեմայի:

Առաջին վեցնյակի ակումբների ղեկավարների հետ քննարկումից հետո ես հանդիպում եմ ունեցել ՀՖՖ ղեկավարության հետ` ներկայացնելով իրավիճակը: ՀՖՖ-ն մշտական կապի մեջ է նաեւ ՀՀ պարետատան հետ, եւ հուսով եմ, որ շուտով պարետի թույլտվությամբ կկարողանանք վերսկսել մարզումները:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում պանդեմիան կմնա անցյալում, ֆուտբոլն էլ կվերադառնա: Այսօր մեզ առաջին հերթին հետաքրքրում է մեր ֆուտբոլիստների առողջությունը»,- նշել է Բագրատ Նավոյանը:

Այս շրջանում, ինչպես գրեթե ողջ աշխարհում, Հայաստանում էլ ֆուտբոլային մրցաշարերը դադարեցված են: Խաղացողները մարզավիճակը պահպանում են՝ տան պայմաններում մարզվելով: ՀՖՖ-ն նամակով դիմել է ՀՀ պարետին՝ առաջարկելով արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումների վերացումից հետո վերսկսել մարզումները:

Տպել
341 դիտում

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Շիրակի մարզում ինքնամեկուսացված 312 քաղաքացուց 24-ն ունի դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Երևանի բնակարաններից մեկում 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 600 կրակոց

Արտակարգ դրության պայմանների իրավախախտման 1251 դեպք է հայտնաբերվել

Պետության խնդիրը «կայուն իմունիտետ» ձեռք բերելն է

Ինքնասպանության փորձ Բաղրամյան պողոտայում. 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին՝ Պետականության օրվա առիթով

ՀՀ խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Արցախում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ. մեկուսացված է 67-ը

Քարինջի սկզբնամասում իրականացվել է հարկադիր քարաթափման աշխատանք

ԿԳՄՍ նախարարն այսօր կանցկացնի համադպրոցական ժողով

Հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, թիվը հասել է 8927-ի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք

Հրդեհ Ախուրյան գյուղում. վնասը նյութական է

ՃՏՊ Իոսիֆյան փողոցում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել