Լոռու մարզի սուբվենցիոն ծրագրերից 2-ը հաստատվել են. ոռոգման ցանցից մինչեւ գյուղտեխնիկայի ձեռքբերում

Լոռու մարզի 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերից 2-ը կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը վերջնական հաստատել է, մյուսները դեռեւս քննարկման փուլում են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թ.-ի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել Լեռնապատ համայնքի «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի եւ գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» եւ Լուսաղբյուր համայնքի «Ոռոգման ցանցի նորոգում» ծրագրերը: Լեռնապատի ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն դրամ, որից մոտ 5 մլն դրամը համայնքի ներդրումն է: Նախատեսվում է ձեռք բերել գյուղատնտեսական սարքավորումներ, ինչը թույլ կտա համայնքում ավելացնել ոչ միայն վարելահողերի թիվը, այլ նաեւ կխթանի կարտոֆիլաբուծությունն ու անասնաբուծությունը:

Լուսաղբյուրի դեպքում ծրագրի բյուջեն շուրջ 18.5 մլն դրամ է, որից մոտ 6.5 մլն դրամը համայնքի մասնաբաժինն է: Նախատեսվում է վերականգնել 594 գծամետր երկարությամբ ջրատար, ինչպես նաեւ վերանորոգել գոյություն ունեցող ջրթողը եւ կառուցել եւս 2 նոր ջրթող: Արդյունքում կավելանա ոռոգվող հողերի մակերեսը, կնվազի ջրի կորուստը, ոռոգման ցանցից կօգտվի շուրջ 98 տնտեսություն:

2020 թ.-ի համար մարզը ներկայացրել էր 102 ծրագիր, որից 4-ը քննարկումների արդյունքում տեղափոխվել են հաջորդ տարի: 98 ծրագիր կուղարկվի կառավարություն ու ՏԿԵ նախարարություն՝ հաստատման։ «Այսօրվա դրությամբ մենք արդեն մոտ 40 ծրագիր ուղարկել ենք հաստատման, մյուսներն էլ մոտ օրերս կուղարկենք: Միջգերատեսչական հանձնաժողովի հաստատելուց հետո համայնքներն արդեն կկարողանան մրցույթներ հայտարարել ու աշխատանքները սկսել»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Ներկայացված 98 ծրագրերի արժեքը 5.4 մլրդ դրամ է, որից 1.6 մլրդ դրամը՝ համայնքների ներդրում, 726 մլն դրամը՝ տարբեր կազմակերպությունների եւ անհատների՝ որպես 3-րդ կողմի, իսկ մյուս մասը՝ պետական միջոցներից:

ՀԺ-ի դիտարկմանը՝ երկրում ստեղծված իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի հետ, արդյոք չի խոչընդոտի կամ չեղարկի սուբվենցիոն ծրագերը, մարզի ղեկավարը բացասաբար պատասխանեց։ «Այս պահին որեւէ ծրագիր չեղարկված չէ, հակառակը, մեծ թափով առաջ ենք շարժվում»,- հավելեց Անդրեյ Ղուկասյանը:

Տպել
337 դիտում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի օրոք 15 միլիարդ է տրամադրվել բանակին՝ զենք գնելու համար, այդ զենքը մինչ օրս չկա. Հ. Հակոբյան (տեսանյութ)

Մենք հաջողությամբ կկարողանանք իրականացնել համազգային ծրագրեր. Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետի ծննդյան օրը

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը․ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է

ՀՀ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով (տեսանյութ)