Լոռու մարզի 2 համայնքում անասունների մոտ բրուցելոզ հիվանդություն է հայտնաբերվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի 2 համայնքում անասունների մոտ բրուցելոզ հիվանդություն է հայտնաբերվել: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ դեպքեր արձանագրվել են Օձուն եւ Դսեղ համայնքներում:

«Մարզի 2 համայնքում գտնվող 7 կենդանու մոտ է հայտնաբերվել այս պահին: Հանձնարարվել է, որ այդ անասունները շտապ տեղափոխվեն սպանդանոց, մորթվեն եւ համապատասխան տեղում ջերմային մշակման ենթարկվեն, որպեսզի հարուցիչը վերանա»,- ասաց Արտյոմ Շահվերդյանը՝ նշելով, որ բրուցելոզով վարակված կենդանու միսը չի թույլատրվում շուկայում վաճառել կամ օգտագործել տան պայմաններում. «Դարպաս համայնքում գործող սպանդանոցը պատրաստակամություն է հայտնել ընդունել կենդանիներին, մորթել ու սառեցնել միսը, ապա հանձնել համապատասխան գործարանին, որպեսզի ջերմային վերամշակում իրականացնի, նոր միայն սննդի մեջ օգտագործի»:

Վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց նաեւ, որ հիվանդությունը կենդանիների մոտ հայտնաբերվել է իրականացված արյան նմուշառման ժամանակ. «Այս պահին որեւ բնակիչ բրուցելոզով վարակված չէ, որեւէ նմանատիպ ահազանգ չունենք: Համապատասխան մարմինները տեղյակ են, զբաղվում են: Իրավիճակը հսկողության տակ է. գյուղապետը խոսել է անասնատերերի հետ: Մարզպետի հանձնարարականով ու մեր աջակցությամբ հիվանդ անասուններրը կտեղափոխվեն սպանդանոց»:

Տպել
1079 դիտում

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վաղը հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ 350 հատ, կհանձնվի ՀՎԿԱԿ-ին. Տիգրան Ավինյան

Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

Ռեանիմացիոն եւ ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի մոտ 120 մահճակալով

Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան